Սոլերը Վալենսիայի ակադեմիայի սան է[3]։ 2016 թվականի մարտի 12-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի հունվարի 21-ին՝ Վիլյառեալի դեմ խաղում[6]։ Փետրվարի 4-ին Սոլերը հեռացվեց խաղադաշտից Էյբարի դեմ խաղում, և Վալենսիան պարտվեց 4-0 հաշվով[7]։ 2017 թվականի օգոստոսի 27-ին իսպանացին գոլի հեղինակ դարձավ Ռեալ Մադրիդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[8]։ Սեպտեմբերի 19-ին Սոլերը 2 գոլային փոխանցում տվեց Մալագայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 5-0 հաշվով[9]։ 2018 թվականի մայիսի 16-ին Վալենսիան երկարաձգեց իր պայմանագիրը իսպանացու հետ մինչև 2021 թվականը՝ սահմանելով 80 միլիոն եվրո հրաժարագին[10][11]։
Սոլերը ներկայացրել է Իսպանիան Մ19 և Մ21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա Իսպանիայի Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 1 հանդիպում[12] և օգնելով իր թիմին հասնել մրցաշարի եզրափակիչ, որտեղ Իսպանիան 1-0 հաշվով պարտվեց Գերմանիային[13][14]։