Կապի բուսական շրջան
Տեսակ | Բուսաբաշխաբանություն |
---|---|
Կազմված է | Սեղանաձև լեռան ազգային պարկ, Դե Հոոպ արգելավայր, Boosmansbos Wilderness Area?, Baviaanskloof Mega Reserve?, Բուլանդ լեռնային համակարգ, Swartberg?, Groot Winterhoek? և Սեդերբերգ |
Երկիր | ՀԱՀ |
Մակերես | 78 555 կմ², 1 094 742 հեկտար և 798 514 հեկտար |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 1007bis ռուս.. • անգլ.. • ֆր. |
Կապի բուսական շրջան (անգլ.՝ Cape Floristic Region), բուսական շրջան Հարավային Աֆրիկայի հարավային գագաթի տարածքում։ Սա Կապի բուսական թագավորության (Հարավային Աֆրիկա) միակ բուսական շրջանն է և ներառում է միայն մեկ բուսական նահանգ՝ Կապի բուսական նահանգը։
Կապի բուսական շրջանն աշխարհի վեց ճանաչված ծաղկային թագավորություններից ամենափոքրն է և հանդիսանում է աներևակայելի մեծ բազմազանության և էնդեմիզմի տարածք, որտեղ գտնվում են ավելի քան 9000 անոթային բույսերի տեսակներ, որոնցից 69 տոկոսը էնդեմիկ են[1]։ Այս բազմազանության մեծ մասը կապված է ֆինբոշ բիոմի հետ[1]։ Ֆինբոշ կենսաբազմազանության տնտեսական արժեքը, որը հիմնված է ֆինբոշ արտադրանքի բերքով (օրինակ՝ վայրի ծաղիկներ) և էկոտուրիզմի արդյունքներով, տարեկան գնահատվում է 77 միլիոն ռանդ[1]։ Կապի բուսական շրջանը, որպես կենսաբազմազանության կիզակետ, ունի ինչպես տնտեսական, այնպես էլ ներհատուկ բիոլոգիական արժեք[1]։
Տեղանք և նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կապիի բուսական շրջանն ունի աշխարհի բարձր բուսական տեսակների ամենամեծ ոչ-արևադարձային համակենտրոնացումը, տարածաշրջանը միակ կիզակետն է, որն ընդգրկում է մի ամբողջ ծաղկային թագավորություն և ունի Հարավային Աֆրիկայի 12 էնդեմիկ ընտանիքներից և 160 էնդեմիկ դասերից 5-ը։ Տարածքը կազմում է 78,555 կմ², ձգվում է Հարավային Աֆրիկայի ամբողջ սահմանում։
Տարածքն ընդգրկում է Հարավային Աֆրիկայի Միջերկրածովյան կլիման Արևմտյան անկյունում Արևմտյան Կապում և տարածվում արևելյան ուղղությամբ դեպի Արևելյան Կապ, անցողիկ գոտի արևմուտքում ձմռան անձրևային շրջանի և արևելքի ամառ անձրևային շրջանի (Կվազուլու Նատալ) միջև։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը Կապի բուսական շրջանը բաժանում է երեք էկոշրջանների՝ հովտային ֆինբոշ և ռենոստերվելդ (Renosterveld), Մոնտան ֆինբոշ և ռենոստերվելդ, Ալբանի մացառուտներ։
Ֆինբոշ էկոշրջանները պահպանման Global 200 առաջնային էկոշրջաններից մեկն են։ Բնության պահպանության միջազգային միությունը (Conservation International) Կապի բուսական շրջանը հայտարարել է կենսաբազմազանության կիզակետ։
Կա կարծիք, որ Կապի բուսական շրջանը հաբիտատի կորստի, հողի դեգրադացիայի, ներխուժող օտար բույսերի պատճառով արձանագրում է աշխարհում ամենաարագ ոչնչացման մակարդակ[2]։
Համաշխարհային ժառանգության օբյեկտ
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին «Կապի ծաղկային բուսական շրջանի պահպանվող տարածքները» գրանցվել են որպես Համաշխարհային ժառանգության վայր։ Տեղայնքն ընդգրկում է ներկայացուցչական պահպանվող 8 տարածք՝
- Սեղանաձև լեռան ազգային պարկ
- Սեդերբերգ վայրի բնության տարածք
- Գրութ Վինթերհուկ վայրի բնության տարածք
- Բուլանդ լեռների համալիր (Limietberg Nature Reserve, Jonkershoek Nature Reserve, Assegaaibosch Nature Reserve, Hottentots Holland Nature Reserve, Kogelberg Nature Reserve)
- Դե Հոոպ արգելավայր
- Բուսմանսբոշ վայրի բնության տարածք
- Սվարթբերգ համալիրի (Սվարթբերգ արգելավայր, Գամկապոորտ արգելավայր, Թաուերկոպ արգելավայր)
- Բավիաանսլոոֆ մեգա արգելավայր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Odendaal L. J., Haupt T. M. & Griffiths C. L. (2008). "The alien invasive land snail Theba pisana in the West Coast National Park: Is there cause for concern?". Koedoe – African Protected Area Conservation and Science 50(1): 93-98. abstract, .
- ↑ South African Press Association (2014 թ․ օգոստոսի 14). «Cape is world's extinction capital». Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Conservation International: Cape floristic Region – biodiversity hotspot
- Cape Action: the Cape floristic Region
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապի բուսական շրջան» հոդվածին։ |
|