Կանաչ պատ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կանաչ պատ (կենդանի պատ, ուղղահայաց այգի), բուսական պատերի համակարգ կամ պատ, որը ներկայացնում է կենդանի բույսերի ամբողջություն` ուղղահայաց տեղավորված հատուկ կառուցվածքների մեջ։
Ուղղահայաց այգին օգտագործում են ինչպես շենքի արտաքին պատերի, տանիքի և տարբեր կոնստրուկցիաների ձևավորման համար, այնպես էլ շենքի ներսում։ Կանաչ պատի գաղափարը իր աշխատանքներում օգտագործել է ֆրանսիացի բուսաբան և դիզայներ Պատրիկ Բլանը։ Նրա աշխատանքների մեծամասնությունը գտնվում է Փարիզում։ Ուղղահայաց առաջին ինստալյացիան ստեղծվել է 1988 թվականին։
Կանաչ պատերի կառուցվածքները տարբերվում են նյութերով, հաղորդակցման, ամրության համակարգով, տեխնիկական առանձնահատկություններով, ուղղահայաց ուղղվածության ընդհանուր սկզբունքի պահպանմամբ, կենսաապահովության համակարգի առկայությամբ։ Ուղղահայաց պատի համար բույսերն ընտրվում են ինդիվիդուալ կերպով` կախված պայմաններից և մասնակի նկարչական որոշումից. ամեն դեպքում սովորաբար փորձում են օգտագործել ցածր բարձրություն ունեցող բույսեր` 30-35 սմ բարձրությամբ։
Ներքին տարածության ձևավորման համար հիմնականում օգտագործվում են բույսերի տրոպիկական տեսակներ։ Ներքին ձևավորումը պահանջում է ներքին կլիմայական պայմաններին դիմադրող բույսեր։
Կանաչ պատերը հաճախ կարելի է հանդիպել քաղաքային միջավայրում, որտեղ բույսերը պահպանում են ամբողջ շենքի ջերմաստիճանը։
Կենդանի պատերը նաև կարող են օգտագործվել գրի վերաօգտագործման համար։ Բույսերը կարող են մաքրել աղտոտված ջուրը` կլանելով չլուծված սնուցիչները։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կանաչ պատի ենթակառուցվածքների տեղեկատու
- Կանաչ պատի աշտարակ, Հանոյ, Վիետնամ Արխիվացված 2016-08-07 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչ պատ» հոդվածին։ |