Կանաչ կրիա
Կանաչ կրիա | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Կանաչ կրիա Հավայան ջրերում գտնվող կորալային խութում | ||||||||||||
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Chelonia mydas
Linneaus, 1758
|
||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||
|
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
|
Կանաչ կրիա կամ կանաչ ծովային կրիա, հաճախ անվանում են նաև ապուրի կրիա (լատին․՝ Chelónia mýdas), կրիաների կարգի ծովային կրիաների ենթակարգին պատկանող ծովաբնակ սողուն՝ կրիա։
Շատ երկրների ազգային խոհանոցներում նրա միսը օգտագործվում է, որպես կարևոր բաղադրիչ։ Կանաչ կրիայից պատրաստում են նույնիսկ ապուր. դրանով է պայմանավորված նրա լրացուցիչ անվանումը։
Համարվում է ամենամեծ ծովային կրիան, որը կշռում է մինչև 400 կգ։ Վերջին տարիներին ապուրի կրիայի քանակը խիստ կրճատվել է և ներկայումս տեսակը գտնվում է կրիտիկական ոչնչացման վտանգի տակ։ Դասակարգվում է, որպես վտանգված տեսակ։
Նախկինում նավաստիների համար ծառայել է, որպես «կենդանի պահածո», քանի որ կենդանին նավախցիկներում կարող է ապրել բավականին երկար՝ առանց կեր ընդունելու[1]։
Տարածվածություն և տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածվածության արեալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է արևադարձային կրիայի տիպիկ օրինակ։ Կանաչ կրիայի տարածվածության արեալը ընդգրկում է Համաշխարհային օվկիանոսի արևադարձային և մերձարևադարձային գոտիները (հետևաբար՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում առանձնյակը տարածված չէ)։
Ապրում են Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների տաք ջրերում։ Ցրտադիմացկուն չեն։ Հնդկական օվկիանոսում տարածված են քիչ քանակությամբ։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ատլանտյան կանաչ կրիա — Chelonia mydas mydas, Ազորյան կղզիներից մինչև Աֆրիկայի հարավը, հանդիպում են նաև Լա Մանշ և Պա դը Կալե նեղուցներում։
- Խաղաղօվկիանոսյան կանաչ կրիա — Chelonia mydas agassizii, Ավստրալիայի և Օվկիանիայի կղզիների ափերի երկայնքով։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է ամենախոշոր ծովային կրիան։ Զրահի երկարությունը հասնում է 80-100 սմ-ի, նույնիսկ մինչև 140 սմ։ Կշռում է միջինում 200 կգ։ Կան առանձնյակներ, որոնք կշռում են մինչև 400 կգ։
Սեռական դիմորֆիզմը հստակ արտահայտված է, քանի որ ի տարբերություն էգի, արուները ունեն ավելի երկար պոչ և ավելի վառ գունավորում։
Արուի պոչի երկարությունը հասնում է մինչև 30 սմ-ի։ Գույնը դեղնականաչավուն է կամ դարչնագույն՝ կանաչ պուտերով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 200 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչ կրիա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչ կրիա» հոդվածին։ |
|