Կանադայի կոմունիստական կուսակցություն
Կանադայի կոմունիստական կուսակցություն անգլ.՝ Communist Party of Canada և ֆր.՝ Parti communiste du Canada | |
---|---|
Տեսակ | կուսակցություն և կոմունիստական կուսակցություն |
Երկիր | Կանադա |
Հիմնադրված | մայիսի 28, 1921 |
Գաղափարախոսություն | կոմունիզմ[1] և մարքսիզմ-լենինիզմ[1] |
Քաղաքական հայացք | ծայրահեղ ձախ |
Պաշտոնական գույն(եր) | կարմիր և դեղին |
Շտաբ | 290A Danforth Avenue, Տորոնտո, M4K 1N6 |
Թերթ | «Կանեյդիան տրիբյուն» («Canadian Tribune») |
Միջազգային պատկանելություն | International Meeting of Communist and Workers' Parties? |
Կայք | communist-party.ca |
Communist Party of Canada Վիքիպահեստում |
Կանադայի Կոմունիստական կուսակցությունը (անգլ.՝ Communist Party of Canada, ֆր.՝ Parti communiste du Canada, ԿԿԿ), կոմունիստական կուսակցություն Կանադայում։
Ստեղծվել է 1921 թվականին, Գուելֆի հիմնադիր համագումարում։ 1922-1924 թվականներին անվանվել է Կանադայի բանվորական կուսակցություն (ԿԲԿ)։ 1924 թվականին մտել է Կոմինտերնի մեջ։ 1931-1935 թթ. և 1940-1943 թթ. գործել է ընդհատակում։ 1941 թ-ին (Խորհրդային Միության վրա Նացիստական Գերմանիայի հարձակումից հետո[2]) կանադացի կոմունիստները հանդես եկան երկրում հակաֆաշիստական ուժերի ազգային ճակատ ստեղծելու նախաձեռնությամբ։ 1943 թվականին ստեղծվեց լեգալ մարքս-լենինյան կուսակցություն, որն անվանվեց բանվորական առաջադիմական կուսակցություն (ԲԱԿ)։ 16-րդ համագումարում (1959) ԲԱԿ-ը վերանվանվեց Կանադայի կոմունիստական կուսակցություն (ԿԿԿ)։ 21-րդ համագումարն ընդունեց նոր ծրագիր, որն առաջ քաշեց ձախ ուժերի միասնական ճակատ ստեղծելու խնդիր։
ԿԿԿ-ի կենտրոնական օրգանն է «Փիփլս վոյս» (People's Voice) թերթը։
Գլխավոր քարտուղարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1921, Թոմ Բարպո
- 1921-1923, Վիլյամ Մորիարտի
- 1923-1929, Ջեկ Մակդոնալդ
- 1929-1962, Թիմոտի Բակ
- 1962-1964, Լեսլի Մորրիս
- 1965-1988, Վիլյամ Կաշտան
- 1988-1992, Ջորջ Հյուիստոն
- 1992, Միգել Ֆիգերոն
Ընտրությունների արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրություններ | # Առաջադրված թեկնածուներ | # Հաղթած տեղերի քանակ | # ընդհանուր ձայներ | % Ժողովրդական քվեարկություն | % վիճարկվեց |
---|---|---|---|---|---|
1930 | 6 | 0 | 4,557 | 0.12% | |
1935 | 13 | 0 | 27,456 | 0.46% | |
19401 | 9 | 0 | 14,005 | 0.36% | |
19452 | 68 | 1 | 111,892 | 2.13% | |
19492 | 17 | 0 | 32,623 | 0.56% | |
19532 | 100 | 0 | 59,622 | 1.06% | |
19572 | 10 | 0 | 7,760 | 0.12% | |
19582 | 18 | 0 | 9,769 | 0.13% | |
1962 | 12 | 0 | 6,360 | 0.08% | |
1963 | 12 | 0 | 4,234 | 0.05% | |
1965 | 12 | 0 | 4,285 | 0.06% | |
1968 | 14 | 0 | 4,465 | 0.05% | |
19723 | 31[3] | 0 | n.a. | n.a. | |
1974 | 69 | 0 | 12,100 | 0.13% | |
1979 | 71 | 0 | 9,141 | 0.08% | |
1980 | 52 | 0 | 6,022 | 0.06% | |
1984 | 52 | 0 | 7,551 | 0.06% | |
1988 | 51 | 0 | 7,066 | 0.05% | |
19934 | n.a | 0 | n.a. | n.a. | |
19974 | n.a | 0 | n.a. | n.a. | |
2000 | 52 | 0 | 8,779 | 0.07% | 0.39% |
2004 | 35 | 0 | 4,564 | 0.03% | 0.31% |
2006 | 21 | 0 | 3,022 | 0.02% | 0.32% |
2008 | 24 | 0 | 3,639 | 0.03% | 0.35% |
2011 | 20 | 0 | 2,894 | 0.02% | 0.31% |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://communist-party.ca/chapter-8-the-communist-party/
- ↑ Дело Гузенко
- ↑ «Liberals bid to cut flow of pipeline controversy». Windsor Star. 1972 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Тим Бак. Тридцать лет коммунистического движения в Канаде (1922—1952)։ пер. с англ. / Тим Бак. — М.: Издательство иностранной литературы, 1953. — 197 с.
- История Коммунистической партии Канады, 1921—1976: Пер. с англ. / Предисл. У. Каштана, послесл. Н. Мостовца. — М.: Политиздат, 1984. — 279 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 231)։ |