Կայլ Լաֆերտի
Կայլ Լաֆերտի անգլ.՝ Kyle Joseph George Lafferty | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Կայլ Ժոսեֆ Ջորջ Լաֆերտի | ||||||||||||||||||||||||||
Ազգությունը | իռլանդացի | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Հյուսիսային Իռլանդիա | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 16, 1987[1][2] (37 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Էնիսկիլեն, Հյուսիսային Իռլանդիա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 193 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 73 կգ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Նորվիչ Սիթի | ||||||||||||||||||||||||||
Համար | 19 | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կայլ Ժոսեֆ Ջորջ Լաֆերտի (անգլ.՝ Kyle Joseph George Lafferty, սեպտեմբերի 16, 1987[1][2], Enniskillen, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն), իռլանդացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս անգլիական «Նորվիչ Սիթիի» և Հյուսիսային Իռլանդիայի ազգային հավաքականի կազմում։
Լաֆերտին սկսել է իր կարիերան անգլիական «Բարնլիի» կազմում, որտեղ մասնակցել է 83 հանդիպման։ 2008 թվականին 3.25 միլիոն եվրոյի դիմաց Կայլը տեղափոխվել է շոտլանդական «Ռեյնջերս»։ Թիմի կազմում նա երեք անգամ դարձել է Շոտլանդիայի չեմպիոն, երկու անգամ Շոտլանդիայի լիգայի գավաթակիր, և մեկ անգամ Շոտլանդիայի գավաթակիր։ 2012 թվականին Լաֆերտին չի երկարաձգել իր պայմանագիրը շոտլանդական թիմի հետ և տեղափոխվել է շվեյցարիական «Սիոն»։
2013 թվականին Կայլ Լաֆերտին տեղափոխվել է Սերիա B-ն ներկայացնող «Պալերմո»։ Մրցաշրջանի ավարտից հետո Կայլը տեղափոխվել է «Նորվիչ Սիթի», այնուհետև վարձավճարով հանդես է եկել թուրքական «Ռիզեսոր» և անգլիական «Բիրմինգհեմ Սիթի»։
Հյուսիսային Իռլանդիայի հավաքականում Լաֆերտին իր առաջին հանդիպումն անցկացրել է 2006 թվականին։ Մինչ այս նա հավաքականի կամզում դարձել է 20 գոլի հեղինակ, և համարվում է հավաքականի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն՝ Դևիդ Հիլիից հետո (36 գոլ)։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բարնլի»
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Կայլ Լաֆերտին միացել է «Բարնլիի» երիտասարդական թիմին։ Հաջորդ մրցաշրջանից սկսած Լաֆերտին հանդես է եկել թիմի հիմնական կազմում։ Թիմի կազմում իր դեբյուտը Կայլը նշել է 2005 թվական օգոստոսի 6-ին՝ «Կրու Ալեքսանդրայի» դեմ խաղում։ Նա 89-րդ րոպեին փոխարինել է Գարեթ Օ'Կոննորին։
2006 թվականի հունվարին Լաֆերտին վարձավճարով տեղափոխվել է «Դարլինգտոն»։ Թիմի կազմում իր դեբյուտը Կայլը նշել է հունվարի 7-ին՝ «Նոտս Կաունտիի» դեմ խաղում։ Նա թիմի կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։ Կայլի Լաֆերտին վերադարձել է «Բարնլի» 2007 թվականի հունվարին։
«Բարնլիի» կազմում իր առաջին գոլը Լաֆերտին խփել է 2006 թվականի ապրիլի 30-ին՝ «Լուտոն Թաունի» դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։
«Ռեյնջերս»
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի հունիսի 16-ին Լաֆերտին տեղափոխվել է շոտլանդական «Ռեյնջերս»[3]։ Նրա տրանսֆերի արժեքը կազմել է 3.25 միլիոն եվրո։
Թիմի կազմում իր դեբյւոտը Կայլին նշել է 2008 թվականի օգոստոսի 5-ին՝ Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Կաունասի» դեմ խաղում[4]։ Շոտլանդական ակումբի կազմում իր առաջին գոլը Կայլին խփել է 2008 թվականի օգոստոսի 16-ին՝ Շոտլանդիայի առաջնության շրջանակներում կայացած «Հարթ Միդլոտիանի» դեմ խաղում[5]։
2010 թվականի ապրիլի 25-ին «Հիբերնիանի» դեմ խաղում Լաֆերտին դարձել է հաղթական գոլի հեղինակ։ Սեպտեմբերի 25-ին Լաֆերտին հեղինակել է իր առաջին հեթ-տրիկը՝ «Դանֆարմլին Աթլետիկ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 7-2 հաշվով.[6]:
2011 թվականի սեպտեմբերի 18-ին՝ «Սելթիկի» դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ։ Հանդիպումն ավարտվել է 4-2 հաշվով։ Դեկտեմբերի 17-ին Կայլ Լաֆերտին դարձել է «Ինվերնեսսի» դեմ խաղի հաղթական գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվել է 4-2 հաշվով։
«Սիոն»
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հունիսի 30-ին տեղափոխվել է շվեյցարիական «Սիոն»[7]։ Նա թիմի հետ կնքել է 3-ամյա պայմանագիր։
Նոր թիմի կազմում իր դեբյուտը Լաֆերտին նշել է 2012 թվականի հուլիսի 22-ին՝ «Սերվետեի» դեմ խաղում։ «Սիոնի» կազմում իր առաջին գոլը Կայլը խփել է իր դեբյուտից մեկ շաբաթ անց՝ «Լուզերնի» դեմ խաղում։ 2012 թվականի օգոստոսի 11-ին Կայլ Լաֆերտին անցկացրել է իր առաջին ամբողջական հանդիպումը «Սիոնի» կազմում՝ մրցելով «Լաւոսանե Սպորտի» դեմ։
«Պալերմո»
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հունիսի 26-ին Լաֆերտին միացել է Սերիա B-ն ներկայացնող «Պալերմոյին»։ Նա թիմի կազմում մեկ մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 11 գոլի հեղինակ։
Լաֆերտին օգնել է «Պալերմոյին» նվաճել Սերիա A-ի ուղեգիր, իսկ մրցաշրջանի վերջում արժանացել է «Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի» մրցանակին։
«Նորվիչ Սիթի»
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հունիսի 27-ին Կայլ Լաֆետին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Նորվիչ Սիթի»։ Նա թիմի հետ կնքել է պայմանագիր 3+1 բանաձևով։ Կայլը «Նորվիչի» մասին ասել է «Նորվիչը թիմ է, որը առաջին իսկ հնարավորության դեպքում կփորձի վերադառնալ Պրեմիեր Լիգա, այդ պատճառով ես այստեղ եմ»[8]։ Թիմի կազմում Կայլը ստացել է 9 համարի մարզաշապիկը[9]։
Թիմի կազմում իր դեբյուտը Լաֆերտին նշել է 2014 թվականի օգոստոսի 10-ին՝ «Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի» դեմ խաղում։ Կայլը մասնակցել է հանդիպման վերջին 14 րոպեներին՝ փոխարինելով Սթիվեն Վիտակերին[10]։ Վեց օր անց նա անցկացրել է իր առաջին հանդիպումը, որում եղել է հիմնական կազմում[11]։
Մրցաշրջանի արդյունքում «Նորվիչը» նվաճել է Պրեմիեր Լիգայի ուղեգիր։ 2015/16 մրցաշրջանի առաջին գոլը Լաֆերտին խփել է Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» դեմ խաղում։
«Ռիզեսպոր»
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի փետրվարի 2-ին Կայլ Լաֆետին վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Թուրքիայի Սուպեր Լիգը ներկայացնող «Ռիզեսպոր»[12]։ Թիմի կազմում Կայլը մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ Լաֆերտին հրավիրվել է ազգային հավաքական 2006 թվականին՝ Ռումինիայի և Ուրուգվայի հավաքականների դեմ խաղերին մասնակցելու համար։ Հավաքականի կազմում իր առաջին գոլը Լաֆերտին խփել է 2006 թվականի օգոստոսի 16-ին՝ Ֆինլանդիայի հավաքականի դեմ խաղում։
2008 թվականի մարտի 26-ին Լաֆերտին ազգային հավաքականում հեղինակել է իր առաջին դուբլը՝ Վրաստանի հավաքականի դեմ խաղում, իսկ հանդիպումը ավարտվել է 4-1 հաշվով։
Կայլ Լաֆերտին գոլի հեղինակ է դարձել է Եվրո 2016-ի որակավորման փուլի առաջին երեք հանդիպումներում[13]։ 2016 թվականի մայիսի 27-ին Լաֆերտին հավաքականի կազմում անցկացրելէ իր 50-րդ հանդիպումը՝ Բելառուսի հավաքականի դեմ խաղում[14]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Այլ | Արդյունք | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Բարնլի | 2005/06 | Չեմպիոնշիպ | 11 | 1 | — | 1 | 0 | — | 12 | 1 | ||
2006/07 | Championship | 35 | 4 | 1 | 0 | 1 | 0 | — | 37 | 4 | ||
2007/08 | Championship | 37 | 5 | 1 | 0 | 2 | 0 | — | 40 | 5 | ||
Արդյունք | 83 | 10 | 2 | 0 | 4 | 0 | — | 89 | 10 | |||
Դարլինգտոն | 2005/06 | Լիգա 2 | 9 | 3 | — | — | — | 9 | 3 | |||
Ռեյնջերս | 2008/09 | Շոտլանդիայի Պրեմիեր Լիգա | 25 | 6 | 3 | 2 | 3 | 1 | 1 | 0 | 32 | 9 |
2009/10 | Շոտլանդիայի Պրեմիեր Լիգա | 28 | 7 | 5 | 0 | 2 | 0 | 4 | 0 | 39 | 7 | |
2010/11 | Շոտլանդիայի Պրեմիեր Լիգա | 31 | 11 | 2 | 1 | 3 | 3 | 8 | 0 | 44 | 15 | |
2011/12 | Շոտլանդիայի Պրեմիեր Լիգա | 20 | 7 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 23 | 7 | |
Արդյունք | 104 | 31 | 10 | 3 | 9 | 4 | 15 | 0 | 138 | 38 | ||
Սիոն | 2012/13 | Սուպեր լիգա | 25 | 5 | 3 | 3 | — | — | 28 | 8 | ||
Պալերմո | 2013/14 | Սերիա B | 34 | 11 | 2 | 1 | — | — | 36 | 12 | ||
Նորվիչ Սիթի | 2014/15 | Չեմպիոնշիպ | 18 | 1 | 1 | 0 | 1 | 0 | — | 20 | 1 | |
2015/16 | Պրեմիեր Լիգա | 1 | 0 | 1 | 0 | 1 | 1 | — | 3 | 1 | ||
Արդյունք | 19 | 1 | 2 | 0 | 2 | 1 | — | 23 | 2 | |||
Ռիզեսպոր (վարձավճար) | 2014/15 | Սուպեր Լիգ | 14 | 2 | 1 | 0 | — | — | 15 | 2 | ||
Բիրմինգհեմ Սիթի (վարձավճար) | 2015/16 | Չեմպիոնշիպ | 6 | 1 | — | — | — | 6 | 1 | |||
Կարիերայի արդյունք | 294 | 64 | 20 | 7 | 15 | 5 | 15 | 0 | 344 | 76 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Lafferty completes Rangers move». BBC Sport. 2008 թ․ հունիսի 19. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
- ↑ Murray, Keir (2008 թ․ օգոստոսի 5). «FBK Kaunas 2–1 Rangers». BBC Sport. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
- ↑ Campbell, Andy (2008 թ․ օգոստոսի 16). «Rangers 2–0 Hearts». BBC Sport. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Rangers 7–2 Dunfermline». BBC Sport. 2010 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Le buteur des Rangers Kyle Lafferty rejoint le FC Sion» [Rangers goalscorer Kyle Lafferty joins FC Sion] (French). FC Sion. 2012 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 30-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Norwich City sign Kyle Lafferty from Palermo». BBC Sport. 2014 թ․ հունիսի 27. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Norwich City Squad list confirmed for 2014–15 Championship season». Norwich City F.C. 2014 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Wolves 1–0 Norwich». BBC Sport. 2014 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
- ↑ Osborne, Chris (2014 թ․ օգոստոսի 16). «Norwich 3–0 Watford». BBC Sport. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Norwich City striker Kyle Lafferty joins Turkish side Caykur Rizespor on loan». Eastern Daily Press. 2015 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
- ↑ Petrie, Richard (2014 թ․ հոկտեմբերի 14). «Greece 0–1 N Ireland». BBC Sport. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ http://www.fourfourtwo.com/news/northern-ireland-3-belarus-0-lafferty-marks-50th-cap-goal#:bw2j62APeRzWLA
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայլ Լաֆերտի» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 16 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Բարնլիի ֆուտբոլիստներ
- Բիրմինգհեմ Սիթիի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Կիլմարնոկի ֆուտբոլիստներ
- Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստներ
- Նորվիչ Սիթիի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Պալերմոյի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռեյնջերս ՖԱ-ի ֆուտբոլիստներ
- Ռեջինայի ֆուտբոլիստներ
- Սանդերլենդի ֆուտբոլիստներ
- Սյոնի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ