Կամիլ Մոկլեր
Կամիլ Մոկլեր ֆր.՝ Camille Mauclair | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Camille Laurent Célestin Faust |
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1872[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[3] |
Վախճանվել է | ապրիլի 23, 1945[1][4][5][…] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա[3] |
Մասնագիտություն | արվեստագետ, բանաստեղծ, գրող, գրական քննադատ և արվեստի քննադատ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Աշխատավայր | La Dépêche du Midi? |
Պարգևներ | |
Camille Mauclair Վիքիպահեստում |
Կամիլ Մոկլեր (ֆր.՝ Camille Mauclair, դեկտեմբերի 29, 1872[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[3] - ապրիլի 23, 1945[1][4][5][…], Փարիզ, Ֆրանսիա[3]), ֆրանսիացի գրող, արձակագիր և գեղարվեստական քննադատ[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոկլերը Ստեֆան Մալարմեի, որին մի քանի աշխատանք է նվիրել, և Մորիս Մետերլինկի տաղանդի մեծ երկրպագուն էր[7]։ Գրական գործունեությունն սկսել է որպես բանաստեղծ և վիպասան։ Նրա պոեզիան որոշակի հաջողությունների է հասել, նրա բանաստեղծությունների հիման վրա երաժշտություն են ստեղծել այնպիսի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Էռնեստ Բլոխը, Գյուստավ Շարպանտյեն, Էռնեստ Շոսոնը և Նադյա Բուլանժեն[6][8]։ Մոկլերի ամենահայտնի վեպը՝ «Մեռյալների արևը» (ֆր.՝ Le Soleil des morts, 1898)[6], roman à clef, ներառում է 1890-ական թվականների առաջատար ավանգարդ գրողների, արվեստագետների և երաժիշտների գեղարվեստական դիմանկարներ։ Ներկայումս այն համարվում է արծաթե դարաշրջանի կարևոր պատմական փաստաթուղթ[9]։ Գրողն ունի մի շարք գիտահանրամատչելի գրքեր երաժշտության մասին, ներառյալ «Schumann» (1906), «La Religion de la musique» (1909), «Histoire de la musique européenne : 1850—1914» (1914) և «Les Héros de l’orchestre» (1919), որոնք կարևոր դեր են ունեցել 19-20-րդ դարերի Փարիզի երաժշտական տենդենցներն ըմբռնելու համար[10]։
1893 թվականին նա եղել է Էվր թատրոնի համահիմնադիր։
Որպես գեղարվեստական քննադատ՝ Մոկլերը «Mercure de France»-ում հանդես է եկել այնպիսի արվեստագետների մասին, ինչպիսիք են Պոլ Գոգենը և Անրի դը Տուլուզ-Լոտրեկը՝ չհերքելով իր հիացմունքը նրանց արժանիքների հանդեպ ընդհանուր ճանաչումից հետո[11]։
Կյանքի վերջին տարիներին նա հիմնականում գրել է ոչ գեղարվեստական աշխատանքներ, այդ թվում եղել է ճանապարհորդային նշումների հեղինակ, ինչպիսիք են՝ «Normandie» (1939), գրողների, արվեստագետների և երաժիշտների կենսագրություններ և գեղարվեստական քննադատությունը։ Գեղանկարչության մասին աշխատանքներում նա կողմնակից էր իմպրեսիոնիզմին և սիմվոլիզմին[6], բայց արհամարհաբար էր մոտեցել ֆովիզմին, այն բնութագրել է որպես «ներկով դույլ, որը նետվել է հանրության դեմքին»[12]։ Նա նաև ստեղծել է լիբերտո Անտուան Մարիոտի «Nele Dooryn» երեք գործողություն ունեցող օպերայի համար, որի առաջնախաղը տեղի է ունեցել 1940 թվականին Օպերա Կոմիկում[13]։
Իր կյանքի վերջում նա համագործակցել է Վիշի Ռեժիմի հետ և աշխատել է «Grand Magazine illustré de la Race : Revivre»-ում[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Mauclair, Camille // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T056066
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 4,0 4,1 4,2 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Shirlee Emmons & Wilbur Watkin Lewis (2006). «Mauclair, Camille». Researching the Song: A Lexicon. Oxford University Press. էջ 303. ISBN 0-19-515202-6.
- ↑ Bertrand Marchal (1998), Mallarmé, Presses Paris Sorbonne ISBN 2-84050-120-1
- ↑ Nadia Boulanger, Ten Songs, Hildegard Publishing Co.
- ↑ Susan Youens (1987). «Le Soleil des morts: A Fin-de-siècle Portrait Gallery». 19th-Century Music. 11 (1): 43–58. doi:10.1525/ncm.1987.11.1.02a00030.
- ↑ Yeoland, R.H. (2009). La Contribution Litteraire de Camille Mauclair Au Domaine Musical Parisien. ISBN 0-7734-4860-8.
- ↑ Jensen, Robert. Marketing Modernism in Fin-de-siècle Europe. Princeton University Press. էջ 334.
- ↑ Ian Chilver, ed. (2004). «Fauvism». The Oxford Dictionary of Art. Oxford University Press.
- ↑ Wolff S. Un demi-siècle d’Opéra-Comique (1900—1950).
- ↑ Romy Golan (1995). «From Fin de Siècle to Vichy: The Cultural Hygienics of Camille (Faust) Mauclair». In Linda Nochlin & Tamar Garb (ed.). The Jew in the Text: Modernity and the Construction of Identity. Thames & Hudson. ISBN 0-500-01667-4.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիլ Մոկլեր» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 29 ծնունդներ
- 1872 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 23 մահեր
- 1945 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի քննադատներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Ֆրանսիացի արձակագիրներ
- Ֆրանսիացի արվեստագետներ
- 19-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի ֆրանսիացի վիպասաններ
- Բանաստեղծներ այբբենական կարգով