Կաղապար:Այսօր/Սեպտեմբերի 17
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Սեպտեմբերի 17
- 1630 թ. – հիմնադրվեց Մասաչուսեթս նահանգի կենտրոն Բոստոն քաղաքը։
- 1787 թ. – ԱՄՆ-ն ընդունեց իր սահմանադրությունը, որը համարվում է առաջին ժամանակակից սահմանադրությունը։
- 1857 թ. – ծնվել է Կոնստանտին Ցիոլկովսկին, ռուս նշանավոր գիտնական, համարվում է հրթիռների և տիեզերագնացության հայրերից մեկը (մահ. 1935 թ.)։
- 1908 թ. – ծնվել է Ռաֆայել Իսրայելյանը, հայ ճանաչված ճարտարապետ («Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր», «Մայր Հայաստան» արձանը «Հաղթանակ» զբոսայգում, մահ. 1973 թ.)։
- 1917 թ. – ծնվել է Յուրի Լյուբիմովը, ռուս նշանավոր ռեժիսոր, դերասան, Տագանկայի թատրոնի հիմնադիր, ռուսական թատրոնի նշանավոր գործիչներից մեկը (մահ. 2014 թ.)։
- 1964 թ. – մահացել է Ցոլակ Ամերիկյանը, թատրոնի և կինոյի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (ծն. 1887 թ.)։
- 1988 թ. – Սեուլում մեկնարկեցին Ամառային XXIV Օլիմպիական խաղերը։
- 1992 թ. – Միավորված ազգերի կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր ստորագրվեց։
- 1994 թ. – մահացել է Կարլ Փոփերը, ավստրիացի և բրիտանացի փիլիսոփա ու սոցիոլոգ (ծն. 1902 թ.)։