Խրոնինգենը (հոլ.՝ Groningen) Նիդերլանդների տասներկու մարզերից (պրովինցիաներից) մեկն է։ Գտնվում է երկրի հյուսիսարևելյան հատվածում. հարավից սահմանակցում է Նիդերլանդների Դրենթե մարզին, իսկ արևմուտքից՝ Ֆրիսլանդիա մարզին։ Ունի 575 հազար բնակիչ (2005 թ.), գլխավոր քաղաքը Խրոնինգեն քաղաքն է, որը հանդիսանում է նաև Խրոնինգեն պրովինցիայի ամենամեծ քաղաքը։