Խորհրդա-ճապոնական պատերազմ (1945)
Արտաքին տեսք
Խորհրդա-Ճապոնական պատերազմ (ռուս.՝ Советско-японская война, ճապ.՝ ソ連対日参戦), Երկրորդ Համաշխարհային պատերազմի մայրամուտում Խորհրդային Միության պատերազմը կայսերական Ճապոնիայի դեմ՝ 1945 թվականի օգոստոսի 9-ից սեպտեմբերի 2-ը։
ԽՍՀՄ-ը պատերազմ հայտարարեց Ճապոնիային՝ 1945 թվականի օգոստոսի 9-ին՝ հարձակվելով Մանչուկուո մարիոնետ պետության վրա։ Խորհրդա-մոնղոլական բանակը տապալեց ճապոնական ուժերին Մանչուկուոյում, Մենցզյանում (Մոնղոլիա), հյուսիսային Կորեայում, Կարաֆուտոյում և Կուրիլյան կղզիներում։
Խորհրդային և մոնղոլական զինված ուժերի մասնակցությունը Ճապոնիայի դեմ պատերազմին, Կվանտունյան բանակի ջախջախումը արագացրին Ճապոնիայի կապիտուլյացիան, որը ստորագրվեց 1945 թվականի սեպտեմբերի 2-ին։ Դրանով ավարտվեց երկրորդ համաշխարհային պատերազմը (1939-1945)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 8)։ |