Խոսե Կալդերոն Ֆրիաս
Անձնական տվյալներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Պանամա | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 14, 1985[1][2] (39 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Պանամա, Պանամա | ||||||||
Հասակ | 190 սանտիմետր | ||||||||
Քաշ | 84 կիլոգրամ | ||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | Չորիլո | ||||||||
Համար | 9 | ||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
Ազգային հավաքական | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Խոսե դե Խեսուս Կալդերոն Ֆրիաս (իսպ.՝ José de Jesus Calderón Frias, օգոստոսի 14, 1985[1][2], Պանամա, Պանամա), պանամացի ֆուտբոլիստ, «Չորիլո» ակումբի և Պանամայի ազգային հավաքականի դարպասապահ։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Առումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոսեն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Սան Ֆրանցիսկո» ակումբում, որի կազմում դարձել է երկրի չեմպիոն։ Հաղթական մրցաշրջանից հետո Խոսեն տեղափոխվել է «Չորիլո» ակումբ, բայց մրցաշրջանի ավարտին տեղափոխվել է «Չեպո», որտեղ սկսել էր զբաղվել ֆուտբոլով։ Խոսեն արագ ընդգրկվել է թիմի հիմնական կազմում և երեք մրցաշրջան շարունակ խաղացել գրեթե առանց փոխարինման։ 2010 թվականին նա տեղափոխվել է «Արաբե Ունիդո» ակումբ։ Օգոստոսի 1-ին՝ «Տաուրո» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[3]։ Նույն թվականին նա երկրորդ անգամ հաղթել է երկրի առաջնությունում։
2011 թվականին Խոսեն վերադարձել է «Չեպո»՝ հարազատ ակումբում խաղալով երկու մրցաշրջան։ 2013 թվականի սկզբին նա տեղափոխվել է Գվատեմալայի «Էրեդիա Խագուարես դե Պետեն»[4]։ Հունվարի 20-ին կայացած «Դեպորտիվո Մարկենսե» ակումբի դեմ խաղում Կալդերոնը կատարել է իր նորամուտը Նասիոնալ լիգայում[5]։ Երկու մրցաշրջանի արդյունքում Խոսեն թիմի հետ նվաճել է արծաթե մեդալ։
2014 թվականի ամռանը Կալդերոնը տեղափոխվել է «Դեպորտիվո Կատեպեկու»[6]։ Հուլիսի 20-ին կայացած «Դեպորտիվո Մարկենսե» ակումբի դեմ խաղում Խոսեն կատարել է իր նորամուտը նոր ակումբում[7]։ Մրցաշրջանի արդյունքում թիմը դուրս է մնացել, իսկ Կալդերոնը հայտարարել է, որ հեռանում է ակումբից[8]։
2015 թվականի ամռանը Խոսեն պայմանագիր է կնքել Հոնդուրասի Պուերտո Կորտես քաղաքի «Պլատենսե» ակումբի հետ։ Օգոստոսի 24-ին կայացած «Մոտագուայի» դեմ խաղում Խոսեն կատարել է իր նորամուտը Հոնդուրասի առաջնությունում[9]։ Երկու մրցաշրջան ակումբի կազմում խաղալուց հետո Խոսեն տեղափոխվել է կոլումբիական «Ռեալ Կարտախենա»։ 2017 թվականի փետրվարի 21-ին կայացած «Դեպորտես Կինդիո» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Կոլումբիայի Պրիմերա Բ-ում[10]։ Նույն թվականի ամռանը Խոսեն տեղափոխվել է «Մարաֆոն»։ Օգոստոսի 6-ին կայացած «Վիդա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտն ակումբի կազմում[11]։ 2018 թվականի հունվարին՝ մի քանի տարի արտասահմանում անցկացնելուց հետո, Կալդերոնը վերադարձել է հայրենիք՝ միանալով իր նախկին ակումբներից մեկին՝ «Չորիլոյին»[12] (2018 թվականի մայիսին ակումբը վերանվանվել է «Ունիվերսիտարիո»)։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի Խոսեն Պանամայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Նիդերլանդներում և ԱՄԷ-ում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնություններին[13]։
Նույն թվականին Խոսեն ընդգրկվել է Պանամայի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա եղել է պահեստայն դարպասապան և խաղադաշտ դուրս չի եկել։ Հոկտեմբերի 27-ին Բահրեյնի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Պանամայի ազգային հավաքականի կազմում[14]։ 2007, 2009 և 2015 թվականների Կալդերոնը հրավիրվել է հավաքական՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը, սակայն մրցաշարի ընթացքում միշտ հանդես է եկել որպես պահեստային դարպասապահ։
2015 թվականին Խոսեն դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի առաջնության բրոնզե մեդալակիր։ Մրցաշարի ընթացքում նա եղել է պահեստայինների նստարանին և չի խաղացել ոչ մի րոպե։ 2016 թվականին Կալդերոն ընդգրկվել է իր թիմի հայտացուցակում՝ մասնակցելու ԱՄՆ-ում անցկացող Ամերիկայի գավաթի առաջնությանը, սակայն մրցաշարի ընթացքում եղել է պահեստային և խաղադաշտ դուրս չի եկել։ 2017 թվականին Խոսեն հինգերորդ անգամ ընդգրկվել է իր թիմի հայտացուցակում՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է ԱՄՆ-ի[15], Մարտինիկայի[16], Նիկարագուայի[17] և Կոստա-Ռիկայի[18] հավաքականների դեմ խաղերին։
2018 թվականին Կալդերոնն ընդգրկվել է Պանամայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը, սակայն մրցաշարի ընթացքում եղել է պահեստայինների նստարանին։
Ձեռքներումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
- Պանամայի առաջնություն – Կլաուսուրա 2005
- Պանամայի առաջնություն – Կլաուսուրա 2010
- Հոնդուրասի առաջնություն – Կլաուսուրա 2018
Միջազգային
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Արաբե Ունիդո VS. Տաուրո 1:1» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ օգոստոսի 1.
- ↑ Calderón ficha con el Heredia de Guatemala — La Prensa(իսպ.)
- ↑ «Էրեդիա VS. Դեպորտիվո Մարկենսե 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 20.
- ↑ Coatepeque confirma la llegada de nuevos jugadores — Prensa Libre(իսպ.)
- ↑ «Դեպորտիվո Կատեպեկու VS. Դեպորտիվո Մարկենսե 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հուլիսի 20.
- ↑ José Calderón no sigue en Coatepeque, estudia ofertas — RPC(իսպ.)
- ↑ «Мотагуа VS. Платенсе Пуэрто-Кортес 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 24.
- ↑ «Ռեալ Կարտախենա VS. Դեպորտես Կինդիո 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 21.
- ↑ «Վիդա VS. Մարաֆոն 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 6.
- ↑ Alexander Da Silva (18 ene 2018). «Chorrillo FC firma al arquero José Calderón» (անգլերեն). prensa.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
- ↑ «International Friendly Matches 2005». RSSSF. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «ԱՄՆ VS. Պանամա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 8.
- ↑ «Պանամա VS. Մարտինիկա 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 15.
- ↑ «Պանամա VS. Նիկարագուա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 13.
- ↑ «Կոստա Ռիկա VS. Պանամա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 20.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
|