Jump to content

Խոնդրոկալցինոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոնդրոկալցինոզ, աճառի կալցիֆիկացիա, կալցիումի աղերի կուտակում է հիալինային աճառում և/կամ ֆիբրոաճառում[1]։ Այն կարելի է տեսնել ռենտգենագրությամբ։

Խոնդրոկալցինոզ
Խոնդրոկալցինոզով ծնկի ռենտգեն
Տեսակհազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններհոդաբորբ[2]
Բժշկական մասնագիտությունՌադիոլոգիա
 Chondrocalcinosis Վիքիպահեստում

Սրունք-թաթային հոդերի մեջ կալցիումի ֆոսֆատի կուտակում հայտնաբերվել է ընդհանուր բնակչության մոտ 50%-ի մոտ և կարող է կապված լինել օստեոարթրիտի հետ[3]։

Խոնդրոկալցինոզի մեկ այլ տարածված պատճառ է կալցիումի պիրոֆոսֆատի բյուրեղային նստվածքի հիվանդությունը (CPPD)[4]։ Կալցիումի պիրոֆոսֆատի բյուրեղային նստվածքի հիվանդությունը (CPPD) հանդիպում է Եվրոպայի և Միացյալ Նահանգների չափահաս բնակչության 4-7%-ի մոտ[5]։ Նախկին ուսումնասիրությունները գերագնահատել են հիվանդության տարածվածությունը՝ պարզապես գնահատելով խոնդրոկալցինոզի տարածվածությունը՝ անկախ պատճառից[5]։

Մագնեզիումի պակասը կարող է առաջացնել խոնդրոկալցինոզ, և կան անեկդոտային ապացույցներ (հայտարարություններ կամ ապացույցներ, որոնք հիմնված են անձնական կյանքի դեպքերի կամ դրվագների կամ եզակի փորձարարական տվյալների վրա), որ մագնեզիումի հավելումը կարող է նվազեցնել կամ մեղմացնել ախտանիշները[6]։ Որոշ դեպքերում վնասվածքից առաջացած արթրիտը կարող է առաջացնել խոնդրոկալցինոզ[7]։ Խոնդրոկալցինոզի այլ պատճառներ կարող են լինել[4]

Խոնդրոկալցինոզը կարելի է հայտնաբերել պրոյեկցիոն ռենտգենագրության, համակարգչային շերտագրության, մագնիսառեզոնանսային շերտագրության, ուլտրաձայնային հետազոտության, ռադիոնուկլիդային հետազոտության միջոցով[1]։ Համակարգչային և մագնիսառեզոնանսային շերտագրությունները ցույց են տալիս կալցիֆիկատները (սովորաբար կապանների շուրջը կամ հոդային պատիճի ներսում), սակայն ռենտգենագրությամբ ավելի լավ են հայտնաբերվում կալցիումի կուտակումները՝ կալցիֆիկատները[1]։ Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ խոնդրոկալցինոզը կարող է պատկերվել որպես էխոգեն օջախ աճառի ներսում[8]։ Ինչպես շարակցական հյուսվածքի շատ հիվանդությունների, օրինակ՝ անկիլոզացնող սպոնդիլոարթրիտի և հոդատապի, այնպես էլ խոնդրոկալցինոզի դեպքում կարող են դրսևորվել նման ախտանիշներ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Rothschild, Bruce M Calcium Pyrophosphate Deposition Disease (radiology)
  2. Disease Ontology — 2016.
  3. Hubert, Jan; Weiser, Lukas; Hischke, Sandra; Uhlig, Annemarie; Rolvien, Tim; Schmidt, Tobias; Butscheidt, Sebastian Karl; Püschel, Klaus; Lehmann, Wolfgang; Beil, Frank Timo; Hawellek, Thelonius (2018). «Cartilage calcification of the ankle joint is associated with osteoarthritis in the general population». BMC Musculoskeletal Disorders. 19 (1): 169. doi:10.1186/s12891-018-2094-7. ISSN 1471-2474. PMC 5968601. PMID 29793463.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  4. 4,0 4,1 Matt A. Morgan; Frank Gaillard; և այլք:. «Chondrocalcinosis». Radiopedia. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  5. 5,0 5,1 Ann K. Rosenthal. «Clinical manifestations and diagnosis of calcium pyrophosphate crystal deposition (CPPD) disease». UpToDate. This topic last updated: Jul 24, 2018.
  6. de Filippi JP, Diderich PP, Wouters JM (1992). «Hypomagnesemia and chondrocalcinosis». Ned Tijdschr Geneeskd. 136 (20): 139–41. PMID 1732847.
  7. Wright GD, Doherty M (1997). «Calcium pyrophosphate crystal deposition is not always 'wear and tear' or aging». Ann. Rheum. Dis. 56 (10): 586–8. doi:10.1136/ard.56.10.586. PMC 1752269. PMID 9389218.
  8. Arend CF. Ultrasound of the Shoulder. Master Medical Books, 2013. Free chapter on acromioclavicular chondrocalcinosis is available at ShoulderUS.com Արխիվացված 2017-07-14 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոնդրոկալցինոզ» հոդվածին։