Jump to content

Խնձորենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խնձորենի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Խնձորայիններ (Maloideae)
Ցեղ Խնձորենի (Malus)
Mill., 1754

Խնձորենի (լատին․՝ Mālus), վարդազգիների ընտանիքի պտղատու ծառերի և թփերի ցեղ։

Դասը պատկանում է խնձորենիների (Maleae) ցեղին, Սալորենիների (Spiraeoídeae)[1] ենթաընտանիքին։ Հաշվում են 36 տեսակ (1976)։ Առավել տարածված են. խնձորենի այգու կամ մշակովի (Malus domestica), որը պատկանում է ամենաշատ աճեցվող սորտին (որոնց թիվը գերազանցում է 10 000[2]

Բազմաթիվ տեսակներ, որպես դեկորատիվ ծառեր աճեցնում են այգիներում և պուրակներում։ Բոլոր տեսակները լավ մեղրատու են։ Խնձորենիների բնափայտը ամուր է, հեշտ կտրվող, հարմար է կոնստրուկցիաների, նավերի պատրաստման համար[3]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ ծառ է՝ 3-6 կամ 10-14մ բարձրությամբ, որի բնի տրամագիծը կարող է հասնել 70-90 սմ-ի։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը ճաքճքված է։ Ճյուղերը մեծ մասամբ փռված են, որի հետևանքով առաջանում է լայն, ցրված սաղարթ։ Որոշ սորտերի սաղարթը գնդաձև է, ձվաձև, կամ թեթևակի լացող։ Ընձյուղները երկար են պահպանում աղվամազը, հատկապես գագաթնային մասում։ Բողբոջները ձվաձև կոնաձև են, սպիտակավուն կամ մոխրավուն աղվամազով ծածկված 3 թեփուկներով։ Տերևների երկարությունը հասնում է 5-10 սմ-ի, դրանք ձվաձև են, սրածայր գագաթով, կլորավուն, երբեմն՝ թեթևակի սրտաձև հիմքով, աղեղնասղոցաեզր, երբեմն՝ կնճռոտ երկու կողմից էլ (հատկապես ներքին), մազմզուկապատ, կոթունավոր, որ երկու կողմից էլ (հատկապես ներքին), մազմզուկապատ, կոթունավոր (որը տերևաթիթեղի երկարության 1/3 մասն է կազմում)։ Ծաղիկներն ունեն կարճ, 1-3 սմ երկարությամբ, սպիտակ աղվամազապատ ծաղկակոթուններ։ Պսակը խոշոր է, մինչև 4-5սմ տրամագծով, սպիտակ կամ վարդագույն, դրսի կողմից ավելի մուգ գունավորմամբ։ Հիպանթիումը և բաժակը թաղիքամազմզուկապատ են։ Պտղի ձևերը և չափերը տարբեր են լինում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին (երբեմն դեկտեմբերին)։

Արմատային համակարգը տարբեր կառուցվածք ունի։ Տեղում աճեցված խնձորենիները ունենում են հզոր, խոր գնացող արմատային համակարգ։ Տնկարանից տեղափոխված խնձորենին առաջացնում է ավելի մակերեսային, փնջանման արմատային համակարգ։ Բազմացնում են պատվաստի միջոցով։ Կուլտուրական խնձորենին միաժամանակ բարձր դեկորատիվ բույս է առատ ծաղկման, գեղեցիկ պտուղների և տերևների աշնանային գունագեղ տերևագունավորման շնորհիվ։ Օգտագործվում է խմբերում, ծառուղիներում և որպես մենածառ (սոլիտեր)։ Միատուն բույս է, երկսեռ ծաղիկներով, պսակաթերթիկները սպիտակ են, հիմքի մասում՝ վարդագույն, սերմնարանը ցածրադիր է։ Խաչաձև փոշոտվող և ինքնաստերիլ է։

Պտուղը՝ խնձորը կեղծ֊կլոր, կլոր-տափակավուն, օվալաձև, ձևաձև, տձև է։ Գույնը կանաչա-դեղնավուն է, դեղին, դեղնականաչավուն։ Կշռում է 30 - 500, երբեմն՝ 600 գ։

Ծաղկի բանաձևը՝ [4]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրի վիճակում բնության մեջ չի հանդիպում։ Մշակվում է ամենուրեք, ծայր հյուսիսից մինչև հասարակած և հարավ՝ մինչև ցուրտ շրջան։ Կարգաբանները գտնում են, որ կուլտուրական խնձորենու անվան տակ արհեստականորեն խմբավորվել են մեծ թվով կուլտուրական ձևեր, որոնք առաջացել են վայրի խնձորենու տարբեր տեսակներից և այլատեսակներից։ Ներկայումս ամբողջ աշխարհում հայտնի է խնձորենու ավելի քան 10 հազար սորտ։ Խորհրդային Հայաստանում մշակվում էր 300 սորտ։ Հայաստանում շրջանացված են հետևյալ սորտերը, ամառային` Վիրջինյան վարդագույն, Բորովինկա Նոր, Սովետսկոյե, Բոլշակ, Բելֆլյորի քույրը, Արկադ ձմեռային, Աստրախանի կարմիր, Աստրախանի սպիտակ, աշնանային` Պեպին-կիտայկա, Շաֆրան-կիտայկա, Կուլոն-կիտայկա, Չելինի, Ապորտ, Պեպին-շաֆրանային, Բելֆլյոր-կիտայկա, Շտրեյֆլինգ, ձմեռային` Ռենետ բերգամոնտային, Բելֆլյոր ռեկորդ, Անտոնովկա սովորական, Դիանա, Պեպին Չերնենկոյի, Ուելսի, Բիսմարկ։

Հայկական տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում տարածված է արևլյան կովկասյան վայրի խնձորենին. աճում է բոլոր մարզերի անտառներում։ Գրանցված է կարմիր գրքում։ Ամենուր մշակում են սովորական խնձորենին՝ իր բազմաթիվ տեսակներով։

Արևմտյան Հայաստանում խնձորի հայրենիք էր համարվում Արտամետ գյուղը։ Հայաստանում մինչև «դեմիրճյանական» խնձորների մուտքը տարածված էին հետևյալ տեսակները.

  • Անարատ
  • Ախլախնձոր - Ընտիր խնձորի տեսակ
  • Մեղրախնձոր
  • Շաքարկենի- շատ քաղցր խնձորի տեսակ
  • Շաքարալմազի
  • Շերտավոր ամառվա
  • Շշի
  • Սոխի
  • Չրխկան
  • Պապի-սպիտակ, խոշոր, փուլփուլ և շատ համեղ տեսակ
  • Տափակ
  • Ուլի
  • Փոքրենի-ամառվա համեղ խնձորի տեսակ

Հայտնի է 36 տեսակ, առավել տարածված են.

  • Խնձորենի կուլտուրական (M. domestica)
  • անտառային (M. sylvestris)
  • արևելյան (M. orientalis)
  • Խնձորենի ցածրաճ (M. pumila)
  • Խնձորենի սիբիրական (M. baccata)
  • Խնձորենի չինական (M. prunifolia)։

Խնձորի պտուղներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարունակում է շաքարներ (5 - 15%), թթուներ (0,2-1,5%), պեկտիններ, սպիտակուցներ, վիտամիններ ()։ Օգտագործվում է թարմ, մասամբ չորացրած։ Պտղից պատրաստում են կոմպոտ, ջեմ, պովիդլո, պաստեղ, ժելե, ստանում հյութեր, գինի, օղի։

2.4 գ
Սննդային արժեք (100 գ.)
Էներգետիկ արժեք 12 կկալ 52 կՋ
Ջուր85,56 գ
Սպիտակուցներ0.26 գ
Ճարպեր0.17 գ
տրանս-ճարպեր0.028 գ 
— մոնոհագեցած0.007 գ 
— պոլիհագեցած0.051 գ 
Ածխաջրեր13,81 գ

Թիամին (B1)0,017 մգ
Ռիբոֆլավին (B2)0.026 մգ
Նիացին (B3)0.091 մգ
Պանտոտենային թթու (B5)0,061 մգ
Պիրիդօքսին (B6)0.041 մգ
Ֆոլացին (B9)1.5 մկգ
Ասկորբինաթթու (վիտ․ С)4.6 մգ
Տոկոֆերոլ (виտ. E)0.17 մգ
Վիտամին K2.2 մկգ

Կալցիում6 մգ
Երկաթ0.12 մգ
Ֆոսֆոր11 մգ
Կալիում107 մգ
Նատրիում1 մգ
Ցինկ0.04 մգ

Վաղահասներից սորտերից են՝
  • Պապիրովկա
  • Վիրգինկա
  • վարդագույն
  • Աստրախանի
  • Կարմիր
Աշնանայիններից են՝
  • Ռենետ
  • Լանդսբերգա
  • Պարմեն
  • Զիմնի զոլոտոյ
  • Բելֆլոր դեղին
Ձմեռայիններից են՝
  • Ռենետ սիբիրական,
  • Ռենեա բումաժնի,
  • Պեպին-լոնդոնկա,
  • Ռենեա օռլյանի

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնձորի պտուղներն օգտագործում են թարմ, չորացրած կամ եփած վիճակում, դրանցից պահածոներ, պաստիլներ, ժելե են պատրաստում, օգտագործում են հրուշակեղենի արդյունաբերության մեջ։ Խնձորի պտղի մեջ պարունակվում են 12-13% շաքարներ (գլյուկոզաներ, ֆրուկտոզաներ և սախարոզաներ), թթուներից գերակշռում են խնձորաթթուն (3,7-4,1%) և կիտրոնաթթուն (0,09-0,13%)։ Պեկտինի պարունակությունը տատանվում է 0,43-1,20% սահմաններում, դաբաղանյութերի քանակությունը կազմում է 0,025-0,1 %։ Կուլտուրական խնձորենին ապրում է 30-100 տարի։ Էկոլոգիական խումբը՝ XIII: Մշակության հավանական շրջանները 1-32[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Potter D. et al. Phylogeny and classification of Rosaceae // Plant Systematics and Evolution. — 2007. — Vol. 66. — № 1—2. — P. 5—43. — doi:10.1007/s00606-007-0539-9 Архивировано из первоисточника 19 Դեկտեմբերի 2013.
  2. Жизнь растений, т. 5, ч. 2, 1981, էջ 184
  3. Сергиевская, Е. В. Систематика высших растений : Практический курс. — 2-е изд. — СПб.: Лань, 2002. — С. 231—233. — ISBN 5-8114-0452-2
  4. Фёдоров, Ал. А., Артюшенко, З. Т. Атлас по описательной морфологии высших растений. — Л.: Наука, 1975. — С. 12.
  5. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (351)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 62
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խնձորենի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խնձորենի» հոդվածին։