Jump to content

Խարկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Խարկով
Харків
Դրոշ Զինանշան

Խարկովի ազատության հրապարակ
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Ենթարկումմարզային կենտրոն
ՄարզԽարկովի մարզ
ՀամայնքԽարկով
Ներքին բաժանումKholodnohirskyi District?, Շևչենկիվսկի շրջան, Kyiv District?, Saltivskyi District?, Nemyshlyanskyi District?, Industrialnyi District?, Slobids'kyi District?, Osnovianskyi District? և Novobavarskyi District?
Հիմնադրված է1630 կամ 1653 թ.
Առաջին հիշատակում1552
Մակերես306 կմ2 կմ²
ԲԾՄ94-205 մ մ
Կլիմայի տեսակբարեխառն մայրցամաքային
Պաշտոնական լեզուուկրաիներեն
Բնակչություն1․449․000 մարդ (2012)
Խտություն4705 մարդ/կմ²
Ագլոմերացիա1 730 000 2011 թ. ապրիլ
Ազգային կազմուկրաինացիներ, ռուսներ, հրեաներ, հայեր, ադրբեջանցիներ, լեհեր
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Հեռախոսային կոդ57
Փոստային դասիչ61001 — 61204
Ավտոմոբիլային կոդAX / 21
Պաշտոնական կայքcity.kharkov.ua
Խարկով (Ուկրաինա)##
Խարկով (Ուկրաինա)
Խարկով (Խարկովի մարզ)##
Խարկով (Խարկովի մարզ)

Խարկով, պաշտոնապես՝ Խարկիվ (ուկրաիներեն՝ Ха́рків), քաղաք Ուկրաինայում, բնակչության թվաքանակով Ուկրաինայի 2-րդ քաղաքը (մինչև 1934 թ.-ը՝ Ուկրաինական ԽՍՀ մայրաքաղաքը)։ Խարկովի մարզի վարչական կենտրոնն է։ Երկրի գիտական, ինդուստրիալ, տրանսպորտային և ուսանողական կենտրոնն է համարվում[1]։

Գտնվում է Խարկով, Լոպան և Ուդա գետերի միախառնման տեղում։

Հիմնադրել են ուկրաինացի կազակները որպես ամրոց մոտ 1655֊1656 թվականներին։ Ենթադրում են, որ անվանման հիմքում ընկած է առաջին նորաբնակ ոմն Խարկի (Խարիտոնի փոքրացուցիչ, փաղաքշական ձև) անունը։ Ոմանք էլ գտնում են, որ քաղաքն իր անունը ստացել է Խարկով գետից[2]։

Խորհրդային Միության տարիներին արտադրական, մշակութային և գիտական խոշոր կենտրոններից է մեկն է եղել, տրանսպորտային երրորդ հանգույցը (Մոսկվայից և Լենինգրադից հետո)։ 1, 449, 000 բնակիչ (2012)։ Հիմնել են ուկրաինացի կազակները մոտ 1655 - 1656 թվականներին։ Անունն ստացել է Խարկով գետից։ 19-րդ դարի 70-ական թվականներին Խարկովը նարոդնիկական շարժման կենտրոններից էր, 90-ական թվականների սկզբին այստեղ ստեղծվեցին մարքսիստական առաջին խմբակները, 1898 թվականին՝ ՌՍԴԲԿ կոմիտե, 1917 թվականի մարտի 2 (15)-ին՝ Բանվորների և զինվորների դեպուտատների Սովետ։ Սովետական իշխանություն հաստատվեց 1917 թվականի նոյեմբերի 10 (23)-ին։ 1941 թվականի հոկտեմբերի 24-ին Խարկովը գրավեցին գերմանա-ֆաշիստական զորքերը, 1943 թվականի օգոստոսի 23-ին ազատագրվեց։ 1970 թվականին Խարկովը պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարկով Դոնեցկ - Մերձդնեպրյան տնտեսական շրջանի կարևոր ինդուստրիալ կենտրոնն է։ Տնտեսության հիմնական ճյուղերն են մեքենաշինությունը, մետաղամշակությունը, թեթև և սննդի արդյունաբերությունը։ Զարգացած է նաև շինանյութերի, քիմական և քիմիադեղագործական, փայտամշակման արդյունաբերությունը։ Կան էներգետիկական մեքենաշինության, էլեկտրատեխնիկական, գյուղատնտեսական (տրակտորների) և տրանսպորտային մեքենաշինության, հաստոցաշինության, սարքաշինության և գործիքաշինության, կոմունալ տնտեսությունների տեխնոլոգիական և լեռնահանքային սարքավորումների, թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Ունի մետրոպոլիտեն, 20 բուհ (այդ թվում՝ Խարկովի համալսարանը), գիտահետազոտական ինստիտուտներ։ Գործում են պատմության և գեղարվեստի թանգարաններ, Ն. Լիսենկոյի անվան օպերայի և բալետի թատրոնը, 5 այլ թատրոն, ֆիլհարմոնիա, 67 հիվանդանոց (19 700 մահճակալով, 1976

Հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարկովի ճարտարապետական հուշարձաններից են Պոկրովսկի (1689) և Ուսպենսկի (1771) տաճարները, Եկատերինյան պալատը (XVIII դար, այժմ՝ ինստիտուտի մասնաշենք), Վ. Գ. Կորոլենկոյի անվան գրադարանը (1898), գեղարվեստական ինստիտուտը (1913)։ Նշանավոր են Ձերժինսկու հրապարակի ճարտարապետական անսամբլը (1920 - 1930-ական թթ., կենտրոնում՝ Վ. Ի. Լենինի հուշարձանը, բրոնզ, գրանիտ, 1963, քանդակագործներ՝ Մ. Կ. Վռոնսկի, Ա. Պ. Օլեյնիկ), Տ. Գ. Շևչենկոյի հուշարձանը (բրոնզ, գրանիտ, 1935, քանդակագործ՝ Մ. Գ. Մանիզեր, ճարտ. Ի. Գ. Լանգբարդ), Ուկրաինայում սովետական իշխանության հաստատմանը նվիրված կոթողը (գրանիտ, 19741980-ականների Խարկովը կառուցապատվում է 1972 թվականին հաստատված գլխավոր հատակագծով։

Հայերը Խարկովում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարկովի հայ գաղութը եղել է Ուկրաինայում ամենահներից մեկը և, հավանաբար, բնակչության թվով մեծաքանակը։ 1920-ական թթ. ուներ ավելի քան 3 000 մարդ։ Գաղութը ստվարացավ 1915 թվականի Մեծ եղեռնից հետո՝ Վանից, Արևմտյան Հայաստանի այլ վայրերից, ապա Կարսից, Ալաշկերտից, Արդահանից գաղթած հայերի հաշվին։ Հատկապես շատ էին խոտորջուրցիները, որոնք 1921 թվականին իրենց I համագումարում քննարկեցին կոմունա ստեղծելու հարցը։ Քաղաքի կենտրոնում է գտնվում «Հայկական» անունով նրբանցքը, որտեղ սկզբնապես բնակություն էին հաստատել հայերը, իսկ «Խոլոդնայա գորա» թաղամասում մինչև այժմ պահպանվում է Խարկովի երկու հայկական եկեղեցիներից մեկը։ Գործում էր հայկական միջնակարգ դպրոց։ 1930-ական թթ. կաթի տեխնիկումում դասավանդումը ապրվում էր նաև հայերեն։ Հայ բնակչություն կուլտուրական զարգացումը խթանելու համար 1922 թվականին Ուկրաինական ՍՍՀ կառավարության որոշմամբ բացվեց Հայկական ակումբ, որին կից կային թատերական, երաժշտական և այլ ինքնագործ խմբեր։ Այնտեղ բազմիցս ելույթներ են ունեցել հայ արվեստի գործիչները, այդ թվում Վահրամ Փափազյանը, Շարա Տալյանը, Մեդեա Աբրահամյանը։ Տարբեր տարիներ Խարկովում սովորել կամ աշխատել են գրող Ակսել Բակունցը, կուսակցական-պետական գործիչ Յա. Զարոբյանը, հռչակված բժիշկներ եղբայրներ Վարդապետովները, ստոմատոլոգ Է. Գուլանյանը, գրականագետ-քննադատ Հ. Սալախյանը, լրագրող-հրապարակագիր Ա. Կակոսյանը, կոմպոզիտոր Ա. Հեքիմյանը և ուրիշներ։

Խարկով քաղաքի պատվավոր քաղաքացի է արմատներով հայ ուկրաինացի ռեժիսոր Ալեքսանդր Բարսեղյանը։

1926 թվականին Խարկովում հիմնադրվել է արևելագետների Համաուկրաինական գիտական ասոցիացիան (BYHAC), որը մեծ աշխատանք է տարել հայոց պատմությունը և մշակույթը պրոպագանդելու գործում։ Այդ նպատակին է ծառայել նաև նրա հրատարակած «Cxiдний cbim» («Արևելքի արշալույս») ամսագիրը. 1927 - 1931 թվականներին լույս է աեսել 12 համար, որտեղ տեղավորված է ավելի քան 60 հայագիտական նյութ։ Խարկովի արևելագետների ասոցիացիան և նրա տպագիր օրգանը սկզբնավորեցին հայ–ուկրաինական դարավոր բարեկամության պատմության ուսումնասիրությունը, որը նոր թափով շարունակվում է մեր օրերում։

Քաղաքի պատկերներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Харьков: Архитектура, памятники, новостройки: Путеводитель. Сост. А. Лейбфрейд, В. Реусов, А. Тиц. — Х.: Прапор, 1987
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խարկով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 42