Լևիցկու հարձակում
Լևիցկու հարձակում | |
---|---|
ECO | A45 |
Մասն է | Հնդկական պաշտպանություն |
Անվանում ի պատիվ | Octavio Trompowsky? |
Լևիցկու հարձակում, (հայտնի է նաև Հոջսոնի հարձակում, Կեղծ-Տրոմպովսկու հարձակում, Թագուհու փղի հարձակում անուններով) թագուհու զինվորի սկզբնախաղի տեսակներից մեկը, որն առաջանում է հետևյալ քայլերից հետո՝
1. d2-d4 d7-d5
2. Փc1-g5[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնախաղը մշակվել է ռուս վարպետ Ստեփան Լևիցկու կողմից՝ 19֊20֊րդ դարերում։ 1980-1990-ականներին այն մեծ հաջողությամբ կիրառել է անգլիացի շախմատիստ Ջուլիան Հոջսոնը։ Ըսը վիճակագրության՝ 10 պարտիայից նա հաղթել է 9-ում։ Նրա հաղթանակների շնորհիվ սկզբնախաղը դարձել է հանրաճանաչ և ընդգրկվել այնպիսի շախմատիստների խաղացանկում, ինչպիսիք են Էնթոնի Մայլս և Մայքլ Ադամսը։
Սկզբնախաղի գաղափար
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակները ձգտում են բարդություններ ստեղծել սևերի խաղաքարերի ակտիվ զարգացման համար։ Եթե սևերը դուրս են բերում ձին f6 դաշտ, ապա անմիջապես հետևում է 3. Փg5Xf6 քայլը, որից հետո սևերն ունենում են կրկնապատկված զինվոր։ Դասական սխեմայի համաձայն՝ փղին սևերի e7 զինվորով վերցնելուց հետո սպիտակները զարգացնում են իրենց ֆիգուրները հետևյալ կերպ՝ զինվորը e3, փիղը d3, թագուհին f3, ձիերը d2 և e2, զինվորը c3, այնուհետև կատարում են երկար փոխատեղում, որից հետոսկսում հարձակվել սև արքայի վրա՝ ակտիվորեն խաղի մեջ մտցնելով զինվորներներին՝ h2-h4, g2-g4 և այլն։
Ժամանակի ընթացքում սևերի համար գտնվել են հաջող մարտավարություններ սպիտակների այս պլանին դիմակայելու համար։ Սևերը միշտ չէ, որ ձգտում են կարճ փոխատեղում անել։ Նույնպես մշակվել է մի տարբերակ, որտեղ սևերը սպիտակների g6 փղին վերցվում է g7 զինվորով։ Բացի այդ, հայտնվել են բազմաթիվ նոր շարունակություններ, որոնցում սևերը խուսափում են դասական 2. ...Ձg8-f6 քայլից։
Տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասական սխեմա
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2. …Ձg8-f6 3. Փg5:f6 սպիտակների հիմնական գաղափարն այն է, որ վնասեն սևերի զինվորային կառուցվածքը։
- 3. …g7xf6!?֊սևերը ձգտում են պայքար սկսել կենտրոնի համար c7-c5 կամ e7-e5 քայլերով և փորձել ստանձնել նախաձեռնությունը
- 3. …e7xf6 4. e2-e3 c7-c6 5. Փf1-d3 Փf8-d6 6. Թd1-f3 0-0 7. Ձg1-e2 Նf8-e8 8. Ձb1-d2 Ձb8-d7 9. 0-0-0 b7-b5 10. g2-g4 Ձd7-b6 11. h2-h4֊ դասական դիրք, որը նախկինում հաճախ հաջողություն է բերել սպիտակներին, սակայն գրագետ խաղի դեպքում սևերը կարող են կազմակերպել արդյունավետ պաշտպանություն և հակագրոհներ։ Ժամանակակից տեսությունը տվյալ դեպքում սպիտակների և սևերի հնարավորությունները գնահատում է հավասար՝ 50/50։
Այլ տարածված շարունակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2. …c7-c6 սևերը պատրաստվում են խաղալ Թd8-b6, ինչպես նաև կիրառել սպասողական մարտավարություն՝ հասկանալու հակառակորդի մտադրությունները, որից հետո՝ սպիտակների հաջորդ քայլից, նրանք կկառուցեն իրենց խաղի պլանը։
- 3. Ձg1-f3 Թd8-b6 4. b2-b3
- 3. e2-e3 Թd8-b6 4. Фd1-c1
- 2. …c7-c5!?
- 3. d4xc5 ֊ժամանակակից տեսությունը այս քայլը համարում է տվյալ դիրքում ամենաուժեղ պատասխանը
- 3. Ձb1-c3
- 3. e2-e4
- 2. …f7-f6 — սևերը փորձում են դուրս մղել սպիտակ փղին և պատրաստվում են խաղալ e7-e5
- 3. Փg5-f4 Թb8-c6 4. Ձg1-f3
- 4. …Փc8-g4
- 4. …Փc8-f5
- 3. Փg5-f4 Թb8-c6 4. Ձg1-f3
- 2. …h7-h6 3. Փg5-h4
- 3. …Ձg8-f6
- 3. …c7-c6
- 3. …c7-c5
Ավելի քիչ տարածված տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2. …Թd8-d6֊Սևերը ձգտում են պաշտպանել f6 դաշտը. փոխանակման դեպքում նրանք կարող են վերցնել սպիտակ փղին՝ չվնասելով իրենց զինվորային կառուցվածքը։ Բացի այդ, սպիտակների արքային b4 դաշտից թագուհին շախ տալու սպառնալիք է առաջանում։
- 2. …Փc8-f5֊Սևերը պլանավորում են զարգացնել թագուհու թևի ձին դեպի d7, որից հետո կատարել դասական Ձg8-f6 քայլը։
Պարտիայի օրինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոջսոն֊Շեպլի, Լոնդոն, 1990[2]
"] [Site ] [Date "1990"] [Round ""] [White "Հոջսոն"] [Black "Շեպլի"] [Result "1-0] [WhiteElo ] [WhiteTitle "] [WhiteFideId ] [BlackElo ] [BlackTitle ] [BlackFideId ] [TimeControl ] [Variant "Standard] [ECO "D00"] [Opening ""] [Annotator ] [StudyName ] [ChapterName ] 1. d4 d5 2. Bg5 Nc6 3. e3 Qd6 4. Bf4 e5 5. dxe5 Nxe5 6. Nc3 c6 7. Qd4 f6 8. 0-0-0 g5 9. Bg3 Ne7 10. Nce4 1-0
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Карпов А. Е., Калиниченко Н. М. Дебют ферзевых пешек. Том 1. М.: «RUSSIAN CHESS HOUSE», 2008. — 320 с. (Шахматный университет). ISBN 978-5-94693-072-7
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «D00: Levitsky attack (Queen's bishop attack) - 1. d4 d5 2. Bg5 - Chess Opening explorer». www.365chess.com. Վերցված է 2024-12-28-ին.
- ↑ Hodgson, Julian M vs Shepley, Julien M (1990) Lloyds Bank op — 365Chess.com
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը][անգլ.] // Chessgames.com : online database. — Chessgames Services LLC. — Дата обращения: 04.05.2018.
- [Статистика] :
[անգլ.] // Chessgames.com : online database. — Chessgames Services LLC. — Дата обращения: 04.05.2018.