Jump to content

Լուժնիկի մարզադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուժնիկի մարզադաշտ
Տեսակֆուտբոլային մարզադաշտ և pitch?
Մարզաձևֆուտբոլ և թեթև աթլետիկա
ՏեղագրությունԽամովնիկի շրջան
Երկիր Ռուսաստան
Հիմնադրված1956
Անվանված էՎլադիմիր Լենին
Բացվածհուլիսի 31, 1956
ՍեփականատերFC Torpedo Moscow? և Մոսկվայի կառավարություն
ԳործաղեկավարՌուսաստանի ֆուտբոլային միություն
Տարողություն78 360
Տնային թիմԽՍՀՄ ֆուտբոլի ազգային հավաքական և Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքական
Դաշտի չափսեր105x68 մ
Ծածկույթի տեսակըartificial turf?
Կայքluzhniki.ru(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ
 Luzhniki Stadium Վիքիպահեստում

Լուժնիկի մարզադաշտ (ռուսերեն` стадион «Лужники»), Ռուսաստանի ազգային մարզադաշտը, որը գտնվում է մայրաքաղաք Մոսկվայում։ 81.000 նստատեղերով այն Ռուսաստանի ամենամեծ մարզադաշտն է և Եվրոպայի խոշորագույն մարզադաշտերից մեկը։ Մարզադաշտը Լուժնիկի Օլիմպիական համալիրի մասն է և տեղակայված Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի Խամովնիկի շրջանում։ Լուժնիկի անվանումը գալիս է Մոսկվա գետի ավազանի մարգագետիններից, որտեղ այն կառուցվել է, թարգմանաբար այն նշանակում է մարգագետին։

Լուժնիկին եղել է 1980 թվականի Օլիմպիական խաղերի հիմնական մարզադաշտը, որտեղ կայացել են բացման և փակման արարողությունները, ինչպես նաև մրցություններ, ինպիսիք են ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչը։ Որպես ՈՒԵՖԱ 4-րդ դասի մարզադաշտ, Լուժնիկին ընդունել է ՈՒԵՖԱ գավաթի եզրափակիչը 1999 թվականին և ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը 2008 թվականին։ Մարզադաշտը նաև ընդունել է 1973 թվականի ամառային Ունիվերսիադան և 2013 թվականի Աթլետիկայի աշխարհի առաջնությունը։ Այն կհամարվի նաև 2018 թվականի աշխարհի առաջնության հիմնական մարզադաշտը ներառյալ կընդունի նաև եզրափակիչը։

Նախկինում մարզադաշտը եղել տարբեր ֆուտբոլային ակումբների տնային դաշտը, այդ թվում ԲԿՄԱ Մոսկվայի, Տորպեդո Մոսկվայի և Սպարտակ Մոսկվայի, այնուամենայնիվ ներկայումս այն չի հանդիսանում որևէ ակումբի տնային դաշտ։ Ներկայումս այն օգտագործվում է որպես Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի տնային դաշտերից մեկը։ Մարզադաշտը նաև օգտագործվում է տարբեր սպորտային միջոցառումների և համերգների համար։ Այստեղ են կայանում Ռուսաստանի գավաթի եզրափակիչները։

Այն եվրոպայի այն քիչ հիմնական մարզադաշտերից է, որտեղ օգտագործվում է արհեստական խոտածածք համաձայն ՖԻՖԱ 2002 թվականի կանոնի։ Սակայն 2008 թվականի ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակչի համար օգտագործվել է բնական խոտածածկ[1]։

Տեղակայման վայր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուժնիկի մարզադաշտը բարձունքից

Մարզադաշտը տեղակայված է տեղակայված Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի Խամովնիկի շրջանում, Մոսկվայի կետնրոնից հարավ արևմուտք։ Լուժնիկի անվանումը գալիս է Մոսկվա գետի ավազանի մարգագետիններից, որտեղ այն կառուցվել է, թարգմանաբար այն նշանակում է մարգագետին։ Երբ անհրաժեշտ էր գտնել ընդարձակ հողակտոր, որը լիներ կանաչ գոտում և քաղաքի տրանսպորտային քարտեզին մեծ դժվարություն չառաջացներ, ընտրվեց այս վայրը։ Ըստ ճարտարապետներից մեկի «1954 թվականի արևային գարնանային մի օր մի խումբ ճարտարապետներ և ինժեներներ, որոնք ունեին կարգադրություն նախագծել Կենտրոնական մարզադաշտ, մենք ընտրեցինք մաքուր օդով, կանաչ հատվածով մի վայր, որը համապատասխանում էր բոլոր պահանջներին»[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Moscow to host Champions League final on natural grass». ESPN. 2006 թ․ հոկտեմբերի 5.
  2. «История создания комплекса» [Moscow to host Champions League final on natural grass]. Luzhniki Stadium. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.