Լյուքսեմբուրգյան պալատ
Լյուքսեմբուրգյան պալատ | |
---|---|
Palais du Luxembourg | |
Ժամանակակից կարգավիճակ` | Ֆրանսիայի Սենատի նստավայր |
Երկիր` | Ֆրանսիա |
Ճարտարապետական ոճ` | վերածնունդ, բարոկկո |
Հիմնող` | Մարիա Մեդիչի |
Ճարտարապետ` | Սողոմոն դե Բրոս |
Կառուցման ժամանակաշրջան` | 1615-1645[1] |
Լյուքսեմբուրգյան պալատ (ֆր.՝ Palais du Luxembourg), պալատ, որ կառուցվել է Մարիա Մեդիչիի համար Սողոմոն դե Բրոսի նախագծով 1615-1645 թվականներին Փարիզի Լյուքսեմբուրգյան այգում՝ հանգուցյալ հերցոգ, Լյուքսեմբուրգյան տոհմի ներկայացուցիչ Պինեի կալվածքի տեղում (այստեղից էլ՝ անվանումը)։
Ոճը անցումային է՝ վերածննդից բարոկկո։ Մարիա Մեդիչիի պատվերով Ռուբենսը թագուհու կյանքի դրվագներով 24 կտավ է նկարել պալատի համար։ Շինարարությունն ավարտելուց մի քանի ամիս անց Լյուդովիկոս XIII-ը Մեդիչիին արտաքսում է պալատից։ Վերջինիս մահից հետո պալատում ապրել են նրա որդին՝ Գասթոն Օռլեանցին, և թոռնիկը՝ Աննա դե Մոնպասիեն։
Նացիստական օկուպացման ժամանակ պալատում է տեղակայվել Գերմանիայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի՝ լյուֆտվաֆի (գերմ.՝ Luftwaffe) գրասենյակը Ֆրանսիայում։ Այնտեղ ժամանակ առ ժամանակ մնում էր Հերման Գյորինգը, իսկ գեներալ-ֆելդմարշալ Գուգո Շպերլեն բավական երկար ապրել է այնտեղ։ Ներկայումս այստեղ է գործում Ֆրանսիայի Սենատը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ayers 2004, p. 129.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուքսեմբուրգյան պալատ» հոդվածին։ |
|