Լյուիս Քափալդի
Լյուիս Քափալդի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1996[1] (28 տարեկան) Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | ՄԹ |
Ժանրեր | կապուտաչյա սոուլ[2], փոփ, փոփ ռոք, ալտերնատիվ ռոք և սոֆթ ռոք |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երգիչ և կոմպոզիտոր |
Գործիքներ | վոկալ, կիթառ և դաշնամուր |
Լեյբլ | Capitol Records, Virgin[3][4] և Vertigo Records[3][4] |
Կրթություն | St Kentigern's Academy? և New College Lanarkshire? (2016) |
Պարգևներ | |
Կայք | lewiscapaldi.com |
Lewis Capaldi Վիքիպահեստում |
Լյուիս Քափալդի (անգլ.՝ Lewis Capaldi; հոկտեմբերի 7, 1996[1], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն)[5], շոտլանդացի երգիչ և երգերի հեղինակ։ Նա առաջադրվել է 2019 Brit Awards-ի «Քննադատների ընտրություն» անվանակարգում։ 2019 թվականի մարտին նրա «Someone You Loved» սինգլը գլխավորել է Մեծ Բրիտանիայի սինգլների հիթ-շքերթը, որտեղ մնացել է 7 շաբաթ շարունակ, իսկ 2019 թվականի հոկտեմբերին՝ առաջին հորիզոնական է զբաղեցրել նաև ամերիկյան Billboard Hot 100-ում։
2019 թվականի մայիսի 17-ին թողարկել է իր առաջին ալբոմը` «Divinely Uninspired to a Hellish Extent»-ը, որը բրիտանական ալբոմների հիթ-շքերթում առաջին տեղ էր զբաղեցնում վեց շաբաթ շարունակ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ նախաձեռնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուիսը սովորել է թմբուկ և կիթառ նվագել, երբ երկու տարեկան էր, և սկսել է իր երաժշտական կարիերան 9 տարեկանում` փաբերում երգելով[6]։ 17 տարեկանում նա որոշել է զբաղվել միայն երաժշտությամբ։ Քափալդիի տաղանդը բացահայտել է մենեջեր Ռայան Ուոլթերը մի ձայնագրումի շնորհիվ, որը Լյուիսը ձայնագրել է իր սենյակում և բեռնել իր SoundCloud էջը[7]։
Նա թողարկել է իր Bloom EP առաջին ընդլայնված կատարումը 2017 թվականի հոկտեմբերի 20-ին[8], որի վրա նա աշխատել է Գրեմմի մրցանակակիր պրոդյուսեր Մալայի հետ, ով Ֆրենկ Օուշենի համագործակիցն էր[9]։ Հետո նա թողարկել է իր առաջին «Bruises» երգը 2017 թվականի մարտի 31-ին։ Երգը արագ 28 միլիոն կատարում է հավաքել Spotify-ում ամբողջ աշխարհով, ինչը դարձրել է նրան որևէ լեյբլի կամ պրոդյուսերի հետ պայմանագիր չունեցող ամենաարագ 25 միլիոն կատարում հավաքած երգիչ[10]։ Շուտով նա պայմանագիր է կնքել Virgin EMI Records և Capitol Records-ի հետ[11]։
Աճող ճանաչում և եվրոպական շրջագայություն (2017-2018)
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի վերջում Քափալդին անվանվել է Vevo «արտիստ նայելու համար 2018»[12]։ Քափալդին նաև ներառվել է BBC Music-ի 2018-ի ձայն երկար ցանկը[13]։
Նա աջակցել է Rag'n'Bone Man-ին 2017 թվականի նոյեմբերին իր եվրոպական շրջագայության ժամանակ և Milky Chance-ին նրանց Blossom շրջագայության Հարավամերիկյան փուլի ժամանակ 2018 թվականի հունվարին։ Նա գրավել է մի շարք հայտնի մարդկանց ուշադրությունը, ներառյալ Քլոյե Գրեյս Մորեցին, Kygo-ին, Ջեյմս Բեյին, Էլլի Գոլդինգին[14] և Նայլ Հորանին[15]։ Հետագայում Հորանը հրավիրել է Քափալդիին աջակցել իրեն նրա Glasgow SEC Armadillo-ում Flicker համաշխարհային շրջագայության ժամանակ 2018 թվականի մարտին։ 2018 թվականի մայիսին Քափալդիմ միացել է Սեմ Սմիթին նրա The Thrill Of It All եվրոպական շրջագայության ժամանակ։ Շուտով նա հայտարարել է բրիտանական և եվրոպական շրջագայությունների մասին, այս անգամ ելույթներ ունենալով ամբողջ Բրիտանիայի և Եվրոպայի մոտ 2000 հարթակներում, այդ թվում նաև 2 գիշեր Գլազգոյի Barrowland-ում։ 2 շոուների տոմսերն էլ ամբողջությամբ վաճառվել են։
2018 թվականի հուլիսի 13-ին Քափալդին անվանվել է BBC Radio «բրիտանական ցանկի» երկու աքտերից մեկը, երաշխավորելով նրա համար երեք լրացուցիչ տեղ Radio 1 պլեյլիստում։ 2018 թվականի օգոստոսին իռլանդական Kodaline ինդի ռոք խումբը հրավիրել է Քափալդիին բացել նրանց համերգը Բելֆաստում[16]։ Որպես լրացում դրան, 2018 թվականի ամռանը Քափալդին ներառվել է շատ փառատոնների կազմի մեջ, այդ թվում նաև Lollapalooza, Bonnaroo, Firefly, Mountain Jam, Osheaga, Reading & Leeds Festival, Rize և TRNSMT:
Breach և BRIT Award մրցանակներ (2018)
[խմբագրել | խմբագրել կոդը]Քափալդիի երկրորդ ընդլայված կատարումը թողարկվել է 2018 թվականի նոյեմբերի 8-ին, որի մեջ էին ներառվել նաև մինչ այդ թողարկված «Tough» և «Grace» սինգլները, և նույնպես «Someone You Loved» երգն ու «Something loaned»-ի դեմո տարբերակը։ Զեյն Լոուն հայտարարել է «Someone You Loved» երգի թողարկման մասին Apple Beats 1 ռադիոյով[17]։
2018 թվականի նոյեմբերի14-ին Քափալդին կատարել է «Աստղ է ծնվել» ֆիլմից Լեդի Գագայի «Shallow» երգի վրա քավեր BBC Radio-ի Live Lounge-ում[18]։ Քափալդին ունեցել է ևս 4 անշլագային շրջագայություն, և առաջին 15 ամիսների ընթացքում նա վաճառել է մոտ 300000 տոմս։ Նա աջակցել է Bastille-ին նրանց 2019 թվականի «Still Avoiding Tomorrow» շրջագայության ժամանակ։
Քափալդիմ առաջադրվել է 2019 թվականի «Բրիտանական քննադատների ընտրություն» անվանակարգում 2019 թվականին, Մահալիային և հաղթող Սեմ Ֆենդերի հետ մեկտեղ։
«Divinely Uninspired to a Hellish Extent» և համաշխարհային ճեղքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քափալդին սկսել է 2019 թվականը իր ճեղքումային «Someone You Loved» սինգլող, որը աշխարհի 29 երկրներում հիթ-շքերթներ է մտել, դառնալով հիթ Եվրոպայում, Ասիայում և Ավստրալիայում։ Երգը յոթ շաբաթ է անցկացրել բրիտանական սինգլների հիթ-շքերթում։ Նրա առաջին Divinely Uninspired to a Hellish Extent ալբոմը թողարկվել է մայիսում և դարձել Մեծ Բրիտանիայի վերջին 5 տարվա ամենավաճառվող ալբոմ, անցկացնելով 5 շաբաթ առաջին հորիզոնականին։ Ալբոմը նաև ոսկե կարգավիճակ է ստացել Մեծ Բրիտանիայում թողարկումից երկու շաբաթ հետո[19]։
Քափալդին դարձել է համաշխարհային պատմության մեջ առաջին արտիստ, ով հայտարարել է արենայով շրջագայության մասին և վաճառել բոլոր տոմսերը մինչև առաջին ալբոմի մասին հայտարարելը։ Շոուները վաճառվել են տոմսերի մատչելի դառնալուց մի վայրկյան հետո և Քափալդիի կատարումը տեսնելու են ավելի քան 250000 հանդիսատես 2020 թվականի մարտին[20]։
2019 թվականի հոկտեմբերի վերջում «Someone You Loved» երգը առաջին տեղ է զբաղեցրել Billboard Hot 100-ում, դարձնելով Լյուիս Քափալդիին առաջին շոտլանդացի սոլո կատարող, ով գլխավորել է ԱՄՆ-ի հիթ-շքերթները 1981 թվականին Շինա Իսթոնից հետո[21]։ Հոկտեմբերի 30-ին հայտարարվել է, որ Քափալդին ելույթ կունենա Նայլ Հորանի Nice To Meet Ya շրջագայության բացմանը, որը պետք է կայանա 2020 թվականին[22]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քափալդին իտալական և շոտլանդական արմատներ ունի[23]։ Իր հոր ընտանիքի կողմից, Քափալդիի կուզենը «Դոկտոր Ով» սերիալի դերասան Փիթեր Քափալդին է[24], ով նկարահանվել է «Someone You Loved» տեսահոլովակում և եղել է «Dreamboys» փանկ ռոք խմբի կիթառահար և գլխավոր վոկալիստ[25]։ Նա նաև ֆիզիկոս Ջոզեֆ Քափալդիի հեռու բարեկամն է[26]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Divinely Uninspired to a Hellish Extent (2019)
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Կազմակերպություն | Կատեգորիա/Մրցանակ | Ստեղծագործություն | Արդյունք | Ref. |
---|---|---|---|---|---|
2017 | Scottish Alternative Music Awards | Լավագույն ակուստիկ ելույթ | Ինքը | Հաղթանակ | [27] |
Scottish Music Awards | Լավագույն ճեղքումային արտիստ | [28] | |||
2018 | BBC | 2018-ի ձայն | Ներառված է | [29] | |
Great Scot Awards | Ճեղքում | Հաղթանակ | [30] | ||
Forth Awards | Աճող աստղ | [31] | |||
2019 | Brit Awards | Քննադատների ընտրություն | Առաջադրված | [32] | |
MTV | 2019-ի համար նոր բրենդ | Հաղթանակ | [33] | ||
Q Awards | Լավագույն թրեք | Someone You Loved | Հաղթանակ | [34] | |
BreakTudo Awards | Միջազգային նոր արտիստ | Ինքը | Առաջադրված | [35] | |
NRJ Music Awards | Տարվա միջազգային երգ | Someone You Loved | Առաջադրված | [36] | |
Տարվա միջազգային հայտնություն | Ինքը | Առաջադրված | [36] | ||
BBC Teen Awards | Լավագույն բրիտանացի երգիչ | Ինքը | Հաղթանակ | [37] | |
BBC Teen Awards | Լավագույն սինգլ | Someone You Loved | Հաղթանակ | ||
2020 | Grammy Award | Տարվա երգ | Someone You Loved | Առաջադրված | [38] |
iHeartRadio Music Awards | Լավագույն տեքստ | Սպասվող | [39] | ||
Լավագույն նոր փոփ արտիստ | Ինքը | Սպասվող | |||
Brit Awards | Լավագույն արտիստ | Առաջադրված | [40] | ||
Լավագույն նոր արտիստ | Հաղթանակ | ||||
Տարվա երգ | Someone You Loved | Հաղթանակ | |||
Տարվա ալբոմ | Divinely Uninspired to a Hellish Extent | Առաջադրված | |||
Global Awards | Լավագույն տղամարդ | Ինքը | Առաջադրված | [41] | |
Լավագույն բրիտանական ելույթ | Առաջադրված | ||||
Լավագույն զանգվածների կողմից սիրված արտիստ | Հաղթանակ | ||||
Ամենաշատ լսված երգ | Someone You Loved | Հաղթանակ | |||
2019-ի լավագույն երգ | Առաջադրված | ||||
Kids' Choice Awards | Սիրելի նոր արտիստ | Ինքը | Առաջադրված | [42] |
Շրջագայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեդլայներ
|
Աջակցում
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ https://www.theguardian.com/music/2019/aug/17/lewis-capaldi-princes-street-gardens-edinburgh-live-review-dorian-lynskey
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 Allmusic — 1991.
- ↑ Zycinski, Alan (2018 թ․ փետրվարի 22). «Who is Chewis Capaldi? The Bruises singer dubbed Scotland's Ed Sheeran supporting Sam Smith and Kodaline on his European Tour». The Scottish Sun.
- ↑ «5 Songs You Need To Listen To This Week». Time. 2017 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «6 'This is already wildest dream territory': Q&A with Lewis Capaldi's manager Ryan Walter». Time. 2019 թ․ հուլիսի 1. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Murray, Robin (2017 թ․ սեպտեմբերի 12). «Lewis Capaldi Announces 'Bloom' EP». Clash Music.
- ↑ «ICYMI: Lewis Capaldi Emanates Genuine Longing and Heartbreak In "Fade"». Ones To Watch.
- ↑ «Lewis Capaldi – Fade (Listen) – Mahogany». 2017 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Excited to welcome @LewisCapaldi to the #CapitolFamily! Stay tuned for new music dropping tonight pic.twitter.com/UU0lfoyM7f». Capitol Records.Կաղապար:Primary source inline
- ↑ «vevo dscvr – Lewis Capaldi». dscvr.vevo.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «BBC Music - BBC Music Sound Of, 2018 - Lewis Capaldi». BBC.
- ↑ Capaldi, Lewis. «Haha class! Cheers for sharing the tune @elliegoulding x».Կաղապար:Primary source inline
- ↑ Horan, Niall. «Lewis Capaldi – Lost On You (Live) huge fan of this man».Կաղապար:Primary source inline
- ↑ Capaldi, Lewis [@lewiscapaldi] (February 26, 2018). «so buzzing to be asked by @Kodaline to open for them! Will be my first ever time in Belfast! X» (Թվիթ) – via Թվիթթեր.
- ↑ «Lewis Capaldi on Twitter». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Lewis Capaldi». www.facebook.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Charts analysis: Lewis Capaldi scores gold album in second week at summit». MusicWeek. 2019 թ․ մայիսի 31. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «How Lewis Capaldi became a billion-stream superstar - according to his manager Ryan Walter». Music Business Worldwide. 2019 թ․ սեպտեմբերի 16.
- ↑ Bethany Minelle (2019 թ․ հոկտեմբերի 30). «Lewis Capaldi is first Scottish artist to get US number one in nearly 40 years». Sky News.
- ↑ https://z100.iheart.com/content/2019-10-30-niall-horan-announces-2020-nice-to-meet-ya-arena-tour-with-lewis-capaldi/
- ↑ Jeffries, Stuart (2006 թ․ օգոստոսի 31). «No more Mr Nice Guy». The Guardian. London. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ "Rising Scottish star Lewis Capaldi meets long-lost relative at London gig as Doctor Who appears". Daily Record (23 February 2018). Retrieved on 2019-02-11.
- ↑ «30 Things You Didn't Know About Lewis Capaldi». Daily Feed. 2019 թ․ մայիսի 26. Վերցված է 2019 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Glynn, Paul (2019 թ․ մայիսի 6). «Why Lewis Capaldi doesn't feel like a pop star» – via www.bbc.co.uk.
- ↑ «SAMAs: 2017 winners announced». theskinny.co.uk. 2017 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Emeli Sande and Lewis Capaldi big winners at SSE Scottish Music Awards». glasgowlive.co.uk. 2017 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «BBC reveals its Sound of 2018 longlist». The Guardian. 2017 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «2018 Winners - Great Scot Awards». greatscotawards.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Star Studded Forth Awards Ceremony celebrates Local Heroes, Sports plus Music Stars». whatsoninedinburgh.co.uk. 2018 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Brits critics' choice award won by Sam Fender». The Guardian. 2018 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Lewis Capaldi wins MTV PUSH: Ones to Watch 2019 artist vote». music-news.com. 2019 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Q Awards: Stormzy, Lewis Capaldi and The 1975 among the big winners». Sky News. 2019 թ․ հոկտեմբերի 17.
- ↑ «BlackPink e Pabllo Vittar são os destaques do BreakTudo Awards 2019; confira!». Poltrona Vip (բրազիլական պորտուգալերեն). 2019 թ․ հոկտեմբերի 20.
- ↑ 36,0 36,1 «Artistes nommés NRJ Music Awards 2019». NRJ.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Lewis Capaldi and Little Mix among winners at BBC Radio 1 Teen Awards». eveningexpress.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Gajanan, Mahita (2019 թ․ նոյեմբերի 20). «Here Are the 2020 Grammy Award Nominations». Time. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ 2020 iHeartRadio Music Awards Nominees Revealed: See the Full List
- ↑ Hugh McIntyre. «Brit Award Nominations 2020: Full List Of Nominees». Forbes.com.
- ↑ «Global Awards: Nominations revealed for 2020 show». LBC. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
- ↑ Denise Petski (2020 թ․ փետրվարի 13). «Nickelodeon's Kids' Choice Awards Nominations: 'Avengers: Endgame' Leads». Deadline.com.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Լյուիս Քափալդի Ինստագրամում
- Լյուիս Քափալդի Թվիթթերում
- Լյուիս Քափալդիի էջը Agent կայքում Արխիվացված 2020-08-03 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուիս Քափալդի» հոդվածին։ |
|