Լյուդվիգսբուրգ (գերմ.՝ Ludwigsburg, ալեմանյան բարբառ՝ Ludisburg, Ludigsburg, Ludwigsburg), քաղաքԳերմանիայում՝ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում, որի շրջաններից մեկի վարչական կենտրոնն ու խոշորագույն բնակավայրն է։ Ենթակա է Շտուտգարտի վարչական օկրուգին, ընկած է Շտուտգարտ քաղաքի կենտրոնից 12 կիլոմետր դեպի հյուսիս, Նեկար գետի մոտ։ Զբաղեցնում է 43,33 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2010 թվականիդեկտեմբերի 31-ի տվյալներով եղել է 87 735[3]։ Պաշտոնական կոդը՝ 08 1 18 048։
Քաղաքի դիմագիծը բնորոշողը նրա գլխավոր տեսարժանությունն ու խորհրդանիշն է՝ Լյուդվիգսբուրգյան պալատը, որը բարոկկո ոճի ճարտարապետության ամենաընդարձակ նմուշներից մեկն է Եվրոպայում։ Բացի այդ, նախկին դքսական կեցավայրի շուրջը տարածվող լայնարձակ այգում կանգուն են Մանրեպո և Ֆավորիտ պալատները։ Ուշագրավ է նաև շուկայի հրապարակը՝ ավետարանական ու կաթոլիկ եկեղեցիներով։
Լյուդվիգսբուրգում է գտնվում նացիստների ոճրագործությունները հետաքննող դաշնային կենտրոնը։
Քաղաքի ներկայիս տարածքն ու շրջական բնակեցված են եղել դեռևս քարեդարյան ու բրոնզեդարյան ժամանակներում։ Տարածքում բացահայտվել են այդ ժամանակների մնացորդները պահպանող բազմաթիվ հնավայրեր[4]։
Լյուդվիգսբուրգի տարեգրությունն սկիզբ է առել 18-րդ դարի սկզբներին (1718–1723), երբ Վյուրթեմբուրգի դուքս Էբերհարտ Լյուդվիգն այստեղ հիմնադրել է իր իշխանության հզորությունը հայտանշող պալատը՝ ճարտարապետական բարոկկո ոճի ամենաընդարձակ նմուշը ներկայիս Գերմանիայի տարածքում։ Հետագայում դրան ավելացել են որսորդական կացարանը՝ Schloss Favorite-ը, դքսության աթոռանիստը՝ Seeschloss-ն ու Monrepos պալատը (1764–1768).[5]։ Պալատի շուրջ բնակավայրն սկսել է ձևավորվել 1709 թվականից։ Այն քաղաքի կարգավիճակ է ստացել1718 թվականիապրիլի 3-ին։ Այդ նույն տարում Լյուդվիգսբուրգը դարձել է ոստիկանապետի նստավայր, 1938 թվականին էլ՝ շրջանային կենտրոն։
Andrea Hahn։ Ludwigsburg, Stationen einer Stadt, Andreas Hackenberg Verlag, Ludwigsburg 2004, 3-937280-02-2
Gernot von Hahn, Friedhelm Horn։ Ludwigsburg, Stadt der Schlösser und Gärten, Medien-Verlag Schubert, Stuttgart 1998, 3-929229-55-2
Bruno Hahnemann։ Ludwigsburg. Stadt – Schlösser – Blühendes Barock, Verlag Ungeheuer + Ulmer, Ludwigsburg 1979
on the sidelines, Frederick Forsyth։ The Odessa File (0-553-27198-9)
Annette Weinke, Eine Gesellschaft ermittelt gegen sich selbst. Die Geschichte der Zentralen Stelle Ludwigsburg 1958–2008 (Darmstadt։ Wissenschaftliche Buchgesellschaft, 2008).
Hans H. Pöschko (Hg.), Die Ermittler von Ludwigsburg. Deutschland und die Aufklärung nationalsozialistischer Verbrechen (Berlin։ Metropol 2008).
Tobias Herrmann / Gisela Müller, Mitteilungen aus dem Bundesarchiv. Themenheft 2008: Die Außenstelle Ludwigsburg (Koblenz։ Bundesarchiv 2008).