Jump to content

Լեպրեխոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լեպրեխոն կամ լեպրեկոն ( իռլանդերեն՝ leipreachán), իռլանդական ժողովրդական բանահյուսության կերպար, ավանդաբար պատկերվում է որպես փոքր, կարճահասակ, ամրակազմ մարդ։ Լեպրեխոնի հագուստի գույնը կախված է տեղանքից, որտեղ նա ապրում է։ Ըստ XX դարի ժողովրդական մշակույթի` լեպրեխոնները հիմնականում կրում են կանաչ հագուստ։ Ինչպես և այլ դիցաբանական արարածներ, կապվում են Դանա աստվածուհու ցեղերի հետ[1]։ Ըստ երևույթին առաջացել է իռլանդական leipreachán (luchrupán[2], luchorpán[3][4]) բառից։ Արտասանության տեսակներից մեկն է ՝ leithbrágan, որը ծագում է «ձախ կոշիկ» բառակապակցությունից և կապվում է լեպրեխոնների դասական նկարագրության հետ, որտեղ նա պատկերվում է կոշիկ նորոգելիս[5]։ Լեպրեխոններն ունեն կարճահասակ, ալևոր մարդու տեսք[6]։

Լեպրեխոնների մասին ամենավաղ հիշատակություններից մեկն է՝ «Ֆերգուսի՝ Լետիի որդու ճանապարհորդությունը» գրքից, որտեղ Ֆերգուսը քնում է լողափին և արթնանում է նրանից, որ իրեն քաշում են երեք lúchorpáin։ Նա բռնում է նրանց և ազատության դիմաց լեպրեխոնները կատարում են նրա երեք ցանկությունները[7][8][9]։

Ըստ Ուիլյամ Բաթլեր Յեյթսի, լեպրեխոնների գլխավոր հարստությունները մնացել են դեռևս հին պատերազմների ժամանակներից[10]։ Ըստ Մականալիի՝ լեպրեխոնը չար ոգու և փերիի որդին է, որը իր բնույթով ոչ բարի է, և ոչ էլ չար[11]։

Ավանդություններում նկարագրված լեպրեխոնների չափերը փոքրացան, քրիստոնեության[12] տարածման հետ նվազեց նաև նրանց կարևորությունը։

Իռլանդիայում լեպրեխոնների կերպարն օգտագործում են զբոսաշրջության շքեղությունը նկարագրելու համար[13][14]։ Սուրբ Պատրիկի հիշատակության օրվան և լեպրեխոններին նվիրված բացվեց աշխարհում ամենափոքր այգին՝ Միլ Էնդս Պարկը[15]։ 2006 թվականին ԱՄՆ-ում տարածվեց լուր այն մասին, որ Ալաբամա նահանգի Կրայտոն քաղաքում տեսել են իրական լեպրեխոն։ Սակայն այդ լուրերը տարածվում էին միայն զբոսաշրջիկներին գրավելու համար։

2010 թվականին Դուբլինում բացվեց լեպրեխոնների Ազգային թանգարան[16]։

Գոյություն ունեն նաև կլուրիկոններ, որոնք համարվում են լեպրեխոնների տարատեսակ[17][18]։

Լեպրեխոնները մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեպրեխոնները՝ իբրև ֆանտաստիկ էակներ, հանդես են գալիս տարբեր ստեղծագործություններում և համակարգչային խաղերում։

  • Լեպրեխոնները հանդիպում են «Heroes of Might and Magic IV» համակարգչային խաղում, որտեղ նրանք հանդես են գալիս իբրև Բնություն խմբի ֆիզիկապես թույլ կենդանիներ, որոնք գիտեն հաջողություն բերող կախարդական խոսքեր։ Լեպրեխոններին հնարավոր չէ վարձել քաղաքներում, խաղացողը պետք է այցելի այդ կերպարներին համապատասխանող կացարաններ կամ օգտվեն մոգական կարողություններից։
  • «Հարի Փոթերը և Հրե գավաթը» գրքում լեպրեխոնները հանդիսանում էին քվիդիչի Իռլանդիայի հավաքականի թալիսմանը։
  • «Age of Wonders: Shadow Magic» համակարգչային խաղում լեպրեխոնները հանդիսանում են իբրև իրենց ցեղի ամենաուժեղ տեսակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Squire Charles Mythology of the Celtic People. — London, 1912. — P. 403. — ISBN 0091850436.
  2. (gloss by Windisch’s (W. O. E.) Compendium of Irish grammar tr. by J. P. M‘Swiney 1883 in «leprechaun» The Oxford English Dictionary, 2nd ed., 1989, OED Online, Oxford University Press, (subscription needed) 16 Jul. 2009.)
  3. «leprechaun» The Oxford English Dictionary, 2nd ed., 1989, OED Online, Oxford University Press, (subscription needed) 16 Jul. 2009
  4. Patrick S. Dinneen, Foclóir Gaedhilge agus Béarla (Dublin: Irish Texts Society, 1927); see also Electronic Dictionary of the Irish Language, s.v. «luchorp», «luchorpán» (accessed May 12, 2009).
  5. (O’Donovan in O’Reilly Irish Dict. Suppl. 1817) in «leprechaun» The Oxford English Dictionary, 2nd ed, 1989, OED Online, Oxford University Press, (subscription needed) 16 Jul. 2009.
  6. The Leprechaun Legend: Fantasy Ireland
  7. Koch, p. 1059; 1200.
  8. Koch, p. 1200.
  9. D. A. Binchy (ed. & trans.), «The Saga of Fergus mac Léti», Ériu 16, 1952, pp. 33-48
  10. Yeats, Fairy and Folk Tales of the Irish Peasantry, 80.
  11. McAnally, Irish Wonders, 140.
  12. Only the Gods are Real
  13. Dáil Éireann — Volume 495 — 20 October, 1998 — Tourist Traffic Bill, 1998: Second Stage.
  14. Dáil Éireann — Volume 206 — 11 December, 1963 Committee on Finance. — Vote 13—An Chomhairle Ealaoín.
  15. Mill Ends Park: The Smallest Park in the World — Portland, Oregon … | BootsnAll Travel Articles
  16. http://www.myfoxphoenix.com/dpps/news/dpgonc-worlds-first-museum-dedicated-to-leprechauns-opens-in-ireland-fc-20100310_6483295
  17. W. B. Yeats, Fairy and Folk Tales of the Irish Peasantry, in A Treasury of Irish Myth, Legend, and Folklore, p 80, ISBN 0-517-48904-X.
  18. Katharine Briggs, An Encyclopedia of Fairies, Hobgoblins, Brownies, Bogies, and Other Supernatural Creatures, «Leprechauns», p264. ISBN 0-394-73467-X.