Jump to content

Լեոնտինա Փրայս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնտինա Փրայս
Բնօրինակ անունանգլ.՝ Leontyne Price
Ի ծնե անունանգլ.՝ Mary Violet Leontyne Price
Ծնվել էփետրվարի 10, 1927(1927-02-10)[1][2][3][…] (97 տարեկան)
Laurel, Միսսիսիպի, ԱՄՆ[4]
Երկիր ԱՄՆ
Ժանրերօպերա և փոփ երաժշտություն
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
ԼեյբլRCA Victor
ԿրթությունՋուլիարդ դպրոց և Central State University?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱմուսինWilliam Warfield?
Պարգևներ
 Leontyne Price Վիքիպահեստում

Մերի Վայոլեթ Լեոնտինա Փրայս (անգլ.՝ Mary Violet Leontyne Price, փետրվարի 10, 1927(1927-02-10)[1][2][3][…], Laurel, Միսսիսիպի, ԱՄՆ[4]), ամերիկացի Օպերային սոպրանո, որը համարվում է Մետրոպոլիտեն օպերայի առաջատար առաջին աֆրոամերիկուհի կատարողներից մեկը[8][9][10]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Միսսիսիպի նահանգի Լորել քաղաքում սղոցարարի և մանկաբարձուհու ընտանիքում։ Դաշնամուր նվագել սովորել է երեք տարեկանում։

Սովորել է Օհայո նահանգի Ուիլբերֆորս կենտրոնական պետական քոլեջում, որից հետո՝ Նյու Յորքի Ջուլիարդյան երաժշտական դպրոցում։

Բրոդվեյում մասնագիտական կարիերան սկսել է 1952 թվականին, առաջին մենահամերգը Նյու Յորքում տեղի է ունեցել 1954 թվականին, իսկ օպերային երգչուհու դեբյուտը կայացել է Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնում 1957 թվականին։

Հետագայում բազմիցս հանդես է եկել Վիեննայի պետական օպերայում, Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնում, Միլանի Լա Սկալայում՝ կատարելով դերերգեր Մոցարտի, Վերդիի և Պուչինիի օպերաների բեմադրություններում։

Քննադատները նրա ձայնը նկարագրել են որպես «պայծառ ու սավառնող»[11], ինչպես նաև «հարուստ, առաձգական ու փայլատակող»[12]։

Օպերային բեմից հեռացել է 1985 թվականին, սակայն դրանից հետո տասներկու տարվա ընթացքում երգել է նվագախմբային համերգներում։

Արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Ազատության նախագահական մեդալի, Սպինգարնի մեդալի[13], «Էմմի» մրցանակի, տասնութ անգամ՝ «Գրեմմի» մրցանակի, ինչպես նաև 1989 թվականին՝ «Գրեմմի» մրցանակի՝ ձայնագրման արդյունաբերության մեջ երկար տարիների հատուկ ներդրման համար։ Ընդգրկված է «Գրամոֆոն» ամենամսյա ամսագրի փառքի սրահում[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African MusiciansGreenwood Publishing Group, 1982.
  5. https://www.britannica.com/topic/Spingarn-Medal
  6. https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/leontyne-price/
  7. https://www.spelman.edu/docs/honorary-degrees/honorary-degree-recipients---1977-present---as-of-november-2022---revised-(012023).pdf?sfvrsn=f4347e51_2
  8. «Price, Mary Violet Leontyne». Encyclopedia of African-American Culture and History. Encyclopedia.com. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
  9. Garland, Phyl (1985 թ․ հունիս). «Leontyne Price: Getting Out At the Top. A prima donna assoluta says goodbye to the opera, will continue as concert singer». Ebony Magazine. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
  10. Walsh, Michael; Newman, Nancy (1985 թ․ հունվարի 14). «Music: What Price Glory, Leontyne!». Time Magazine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
  11. Henahan, Donal (1985 թ․ հունվարի 4). «OPERA: LEONTYNE PRICE'S FINAL STAGE PERFORMANCE». The New York Times. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
  12. Music: What Price Glory, Leontyne! Արխիվացված 2013-08-22 Wayback Machine By Michael Walsh;Nancy Newman/New York Monday. Time Magazine. Jan. 14, 1985. Retrieved February 21, 2011.
  13. Sprinarn Medal list of past winners Արխիվացված 2010-07-07 Wayback Machine retrieved Sept. 18.2012
  14. «Gramophone Hall of Fame» (անգլերեն). Gramophone. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնտինա Փրայս» հոդվածին։