Jump to content

Լեոնարդու Ժարդիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնարդու Ժարդիմ
պորտ.՝ José Leonardo Nunes Alves Sousa Jardim
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 1, 1974(1974-08-01) (50 տարեկան)
ԾննդավայրԲարսելոնա (Վենեսուելա), Վենեսուելա
Քաղաքացիություն Պորտուգալիա
Մայրենի լեզուպորտուգալերեն
Մասնագիտությունֆուտբոլային մարզիչ
 Leonardo Jardim Վիքիպահեստում

Խոսե Լեոնարդու Նունես Ալվես Սուսա Ժարդիմ[1] (պորտ.՝ José Leonardo Nunes Alves Sousa Jardim, օգոստոսի 1, 1974(1974-08-01), Բարսելոնա (Վենեսուելա), Վենեսուելա), պորտուգալացի ֆուտբոլային մարզիչ, որը առավել հայտնի է դարձել 2014-2018 թվականներին ֆրանսիական «Մոնակո» ակումբը գլխավորելու ընթացքում։

Մարզչական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժարդիմը ծնվել է Վենեսուելայի Անսոատեգի նահանգի Բարսելոնա քաղաքում, նրա ծնողները պորտուգալիայից են, որտեղ ավելի ուշ տեղափոխվել է ինքը՝ Լեոնարդոն։ 2001 թվականին՝ 27 տարեկան հասակում նա սկսել է իր մարզչական կարիերան՝ որպես պորտուգալական «Դեպորտիվո դե Կամաս» ակումբի մարզչի օգնական[2][3]։

Դրանից հետո Ժարդիմը նշանակվել է «Շավես» ակումբի գլխավոր մարզիչ, որի հետ նա ընդգրկվել է Պորտուգալիայի երկրորդ լիգա 2007/08 մրցաշրջանում։ 2009 թվականի ամռանը մեկ այլ պորտուգալական ակումբ՝ Բեյրա-Մարը, հետաքրքրված է եղել Լեոնարդ Ժարդիմի ծառայություններով, որում Ժարդիմը հետագայում աշխատել է 2 տարի՝ իր աշխատանքի ընթացքում կրկին առաջխաղացում վաստակելով, բայց այս անգամ բարձրագույն խմբում[4][5]։

2011 թվականի մայիսին Ժարդիմը նշանակվել է «Բրագայի» գլխավոր մարզիչ՝ փոխարինելով «Սպորտինգ» մեկնած Դոմինգոս Պասիենցիային։ 2011/12 մրցաշրջանի ավարտին ակումբը գրավել է 3-րդ տեղը և իրավունք ստացել մասնակցելու Չեմպիոնների լիգային։ Մասնագետը 15 հանդիպման ընթացքում թիմի հետ նվաճել է ռեկորդային հաղթանակների շարքը։ Սակայն մրցաշրջանի ավարտին Ժարդիմը հրաժարական է տվել «Բրագայի» նախագահ Անտոնիո Սալվադորի հետ կոնֆլիկտի պատճառով[6][7]։

«Օլիմպիակոս»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունիսի 5-ին Ժարդիմը ստանձնել է հունական «Օլիմպիակոս» ակումբը՝ ակումբի հետ կնքելով երկամյա պայմանագիր և փոխարինելով ընտանեկան պատճառներով պաշտոնանկ եղած Էռնեստո Վալվերդեին[8][9]։ Եվս մեկ անգամ, նրա մարզած ակումբը ռեկորդ է սահմանել՝ 17 խաղում անընդմեջ չպարտվելով։ 2013 թվականի հունվարի 19-ին պորտուգալացին անհայտ պատճառներով խզել է պայմանագիրը «կարմիր-սպիտակների» հետ[10]։ Ժարդիմի հեռանալուց հետո ակումբը դարձել է Հունաստանի չեմպիոն և գավաթակիր։

2013 թվականի մայիսի 20-ին հայտարարվել է, որ Ժարդիմը նշանակվել է Լիսաբոնի «Սպորտինգի» նոր գլխավոր մարզիչ։ Ժարդիմի գլխավորությամբ «Սպորտինգին» հաջողվել է 2009 թվականից ի վեր առաջին անգամ վերադառնալ Չեմպիոնների լիգայի մրցաշար՝ առաջնությունում զբաղեցնելով 2-րդ տեղը՝ առաջատար «Բենֆիկային» հետ ունենալով յոթ միավորով[11][12]։

2014 թվականի հունիսի 6-ին պորտուգալացին ստանձնել է «Մոնակոյի» մարզչի պարտականությունը՝ ստորագրելով երկամյա պայմանագիր[13]։

Ժարդիմի գլխավորությամբ առաջին երկու մրցաշրջաններում «Մոնակոն» ցուցադրել է բավականին վստահ խաղ՝ երկու անգամ դառնալով Ֆրանսիայի առաջնության բրոնզե մեդալակիր[14]։ Ժարդիմի երրորդ մրցաշրջանը «Մոնակոյի» համար հաղթական էր. թիմը 17 տարվա մեջ առաջին անգամ նվաճել է Ֆրանսիայի առաջնության տիտղոսը և սենսացիոն կերպով հասել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ պարտվելով «Յուվենտուսին»։ Ժարդիմը մրցաշրջանի ավարտին Ֆրանսիայում ճանաչվել է տարվա մարզիչ[15][16][17][18]։

2018 թվականի հոկտեմբերի 11-ին ակումբի պաշտոնական կայքը հայտարարել է մասնագետի հեռացման մասին թիմի անբավարար արդյունքների պատճառով։ Լիգա 1-ում կայացած 9 տուրից հետո թիմը միայն վեց միավորով գտնվում էր դուրս մնալու գոտում[19][20]։ Չեմպիոնների լիգայում երկու տուրից հետո թիմը մեկ միավոր չուներ հաշվին՝ պարտվելով երկու հանդիպումներում էլ ընդհանուր 1:5 հաշվով։ Ժարդիմին փոխարինել է Թիերի Անրին՝ պայմանագիր կնքելով «Մոնակոյի» հետ մինչև 2021 թվականի ամառը[21][22]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Согласно португальско-русской практической транскрипции, правильным вариантом является Леона́рду Жарди́н.
  2. «Leonardo Jardim, o homem que andava apenas — e sempre — com cinco euros na carteira» [Leonardo Jardim, the man who carried only — and always — five euros in his wallet]. Expresso (պորտուգալերեն). 2017 թ․ ապրիլի 4. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. «Leonardo Jardim homenageado na terra onde iniciou carreira» [Leonardo Jardim honoured in land where he started career] (պորտուգալերեն). Rádio e Televisão de Portugal. 2017 թ․ հունիսի 28. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. «Leonardo Jardim apresentado em Braga» [Leonardo Jardim presented in Braga] (պորտուգալերեն). Rádio e Televisão de Portugal. 2011 թ․ հունիսի 7. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  5. «Leonardo Jardim steps down at Beira-Mar». PortuGOAL. 2011 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 29-ին.
  6. «Lucky 13 for Braga?». PortuGOAL. 2012 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին.
  7. «Braga rescinde contrato com treinador Jardim» (պորտուգալերեն). Super Sport. 2012 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին.
  8. «Πέφτουν υπογραφές με Ζαρντίμ» (հունարեն). Ethnos. 2012 թ․ հունիսի 5.
  9. «Leonardo Jardim to be Olympiakos new coach» (անգլերեն). Footballcracy. 2012 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին.
  10. «Ανακοίνωση της ΠΑΕ Ολυμπιακός» (հունարեն). Olympiacos F.C. 2013 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին.
  11. «'Estou no clube que gosto'» (պորտուգալերեն). Sporting Clube de Portugal. 2013 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին.
  12. «Soccer-Troubled Sporting appoint Jardim as coach». Chicago Tribune. 2013 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 16-ին.
  13. «Leonardo Jardim joins AS Monaco». AS Monaco. 2014 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
  14. «Monaco finit sur le podium mais Jardim reste sur un fil» [Monaco end in podium but Jardim is still on the line]. Le Figaro (ֆրանսերեն). 2016 թ․ մայիսի 15. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  15. «Juventus-Monaco (2–1), l'antisèche: Au moins, Monaco a tout tenté» [Juventus-Monaco (2–1), the cheat sheet: At least, Monaco tried everything] (ֆրանսերեն). Eurosport. 2017 թ․ մայիսի 10. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  16. Richards, Alex (2017 թ․ ապրիլի 26). «Paris Saint-Germain 5–0 Monaco: Unai Emery's men cruise into Coupe de France final against much-changed visitors». Daily Mirror. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  17. Whaling, James (2017 թ․ ապրիլի 1). «Monaco 1–4 PSG: Les Parisiens claim fourth successive Coupe de la Ligue as Edinson Cavani scores twice». Daily Mirror. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  18. «L'AS Monaco est heureux d'annoncer la prolongation du contrat de @leonardojjardim jusqu'en 2020!» [AS Monaco are happy to announce contract extension with @leonardojjardim until 2020!] (ֆրանսերեն). Twitter. 2017 թ․ հունիսի 7. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  19. «Monaco sack manager Leonardo Jardim with club struggling in Ligue 1». BBC Sport. 2018 թ․ հոկտեմբերի 11.
  20. «Obrigado Mister». AS Monaco. 2018 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2018-10-11-ին. Վերցված է 2021-04-08-ին.
  21. «Communiqué officiel du club» (ֆրանսերեն). Site officiel de l'AS Monaco FC. 25.01.2019. Արխիվացված է օրիգինալից 2019-01-26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  22. ««Монако» объявил о возвращении Жардима спустя 3 месяца после отставки. Анри уволен». Sports.ru. 25.01.2019. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնարդու Ժարդիմ» հոդվածին։