Իրեզինե
Իրեզինե | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Հավակատարազգիներ (Amaranthaceae) |
Ենթաընտանիք | Gomphrenoideae |
Ցեղ | Իրեզինե (Iresine) P.Browne, 1756 |
Իրեզինե (լատին․՝ Iresine) պատկանում է հավակատվազգիների ընտանիքին։ Հայրենիքը Հարավային Ամերիկան է։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևադարձային բազմամյա բույս է, սակայն դեկորատիվ ծաղկեգործության մեջ ախիրանտեսի նման օգտագործվում է որպես միամյա։ Ամենատարածված տեսակներից են իրեզինելինդենին (I.Lindeni von Heutte)՝ նշտարաձև, մուգ կարմիր տերևներով, բաց կարմիր ջղերով և իրեզինե-վալիզին (I.Wallisi Hort.), որի կարմիր դարչնագույն տերևների ծայրը կլոր է, բաժանված երկու մասի։ Ծաղկային ձևավորումներում իրեզինե-լինդենին օգտագործվում է գորգերում, ծաղկեթմբերում և եզրագծերի համար։ Բարձրությունը հասնում է 30-40 սմ-ի, սակայն խուզման միջոցով բույսը կարելի է պահել ցանկացած բարձրության վրա։
Մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմացվում է կտրոններով որոնք վերցնում են ջերմատներում ձմեռող մայրակներից։ Համապատասխան պայմաններ ստեղծելու դեպքում բազմացումը կարելի է կատարել տարվա բոլոր եղանակներին։ Նեխման հնարավորությունը կանխելու նպատակով կտրոնները վերցնելուց անմիջապես հետո կտրվածքներն անպայման անհրաժեշտ է թաթախել փայտածխի փոշու մեջ։ Կտրոնները արմատակալում են գետի մաքուր, լվացված ավազով լի բազմացման արկղերի մեջ։ 18-20° ջերմության պայմաններում կտրոններն արմատակալում են 7-10 օրվա ընթացքում։
Ձմեռվա ընթացքում տնտեսությունը երիտասարդ մայրակներով ապահովելու նպատակով կտրոններով բազմացումը կարելի է անել հուլիս-օգոստոս ամիսներին, որպեսզի դրանք հետագայում ծառայեն որպես մայրակ։ Մայրակներ կարելի է վերցնել նաև բաց գրունտում աճող բույսերից։ Այդ նպատակի համար նախատեսված բույսերն աշնանը, նախքան առաջին ցրտահարությունները, հանում են հողագնդիկով և տեղափոխում 11-13 սմ-անոց թաղարների մեջ, պահպանելով ջերմատանը՝ 20-22 °C ջերմության պայմաններում։ Արմատակալումից հետո ջերմությունը իջեցվում է մինչև 15-18°։ Ջերմատանը օդը անհրաժեշտ է սիստեմատիկաբար փոխել, քանի որ խոնավ և ծանր օդում բույսերը ոչնչանում են։
Ջուրը տրվում է սակավ։ Բույսերը սովորաբար տնկում են մեկը մյուսից 7-8 սմ հեռավորության վրա։ Նախընտրում է արևոտ հողամասերը, սակայն վատ չի աճում նաև կիսաստվերում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրեզինե» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրեզինե» հոդվածին։ |
|