Իսրայելի անկախության օր
Իսրայելի անկախության օր | |
---|---|
Իսրայելի անկախության հռչակագրի հրապարակումը | |
Տեսակ | ազգային տոն և անկախության օր |
Ամսաթիվ | 5 Iyar?, 6 Iyar?, 4 Iyar? և 3 Iyar? |
Տոնվում է | Իսրայել |
Ի հիշատակ | declaration of Israeli independence? |
Իսրայելի անկախության օր (եբրայերեն՝ יום העצמאות, Յոմ հա-Ացմաութ), Իսրայելի պետական գլխավոր տոն, որը նշվում է յուրաքանչյուր տարի Իսրայել պետության հռչակման օրը՝ 1948 թվականի մայիսի 14-ին (իյարի 5 5708)։
Մայիսի 5-ին ստորագրվել է Իսրայելի անկախության հռչակման փաստաթուղթը, և Դավիդ բեն Գուրիոնը (արդյունքում Իսրայելի առաջին վարչապետը) հայտարարել է Իսրայել պետության ստեղծման մասին։ Այդ հայտարարությունը արվել է որպես ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի 181-րդ բանաձևի հետևանք։ Արդյունքում Պաղեստինի տարածքի մեծ մասը հայտարարվում է Իսրայել պետության տարածք։
Անկախության օրվա տոնակատարության շրջանակներում Իսրայելի բոլոր քաղաքներում հրավառություն է կազմակերպվում։
Այն Իսրայելի միակ ոչ աշխատանքային օրն է, որի ժամանակ աշխատում է քաղաքային տրանսպորտը, իսկ կրոնական օրենքներով ապրող բնակչությունը երթևեկում է ավտոմեքենաներով և կրակ վառում, այդ պատճառով տոնը ուղեկցվում է հանրային զբոսախնջույքներով։
Անկախության օրվան նախորդում է Յոմ Հա-Զիքարոնը՝ Իսրայելի պատերազմներում զոհվածների և ահաբեկչության զոհերի հիշատակի օրը։
Պաշտոնական տոնական իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միջոցառումը սկսվում է երեկոյան մայրամուտին զուգընթաց Երուսաղեմի Գերցլ սարի վրա կառուցված հրապարակում, որտեղ Քնեսեթի խոսնակի ներկայությամբ վառվում են 12 լուսամփոփ՝ խորհրդանշելով Իսրայելի 12 ցեղերը, եզրափակում Յոմ Հա-Զիքարոնը և ազդարարում Իսրայելի անկախության օրվա տոնակատարությունը։ Միջոցառման ընթացքում բարձրացվում է իսրայելական դրոշը։ Միջոցառումը նաև ներառում է գեղարվեստական մաս և Իսրայելի պաշտպանության բանակի դրոշակակիրների բեմականացված ներկայացում։
- Պետության ստեղծման առաջին երկու տասնամյակներին, Անկախության օրը անցկացվել է ռազմական շքերթ՝ զենքերի ցուցադրումով։ Հետագայում այդ գործելակերպը դադարեցվեց, բայց մնացին օդային և ծովային շքերթները, որում մասնակցում են Իսրայելի ռազմա-օդային ուժերի ինքնաթիռները, ինչպես նաև ռազմա-ծովային նավատորմի նավերը և նավակները։
- Միջազգային Տանախա մրցույթը, որին մասնակցում են տարբեր երկրներում ապրող հրեա երիտասարդությունը, անցկացվում է իսրայելական թատրոնի մեծ դահլիճում։
- Իսրայելի նախագահը անցկացնում է Զինված ուժերի գերազանցիկ զինվորների պարգևատրումը։
- Տոնակատարությունը ավարտվում է Իսրայելի մրցանակի շնորհումով, որում ամեն տարի պարգևատրվում են տարբեր դեմքեր և կազմակերպություններ, որոնք նկատելի հաջողությունների են հասել գիտության և արվեստի տարբեր բնագավառներում։
Տոնական սովորույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անկախության օրը համեմատաբար նոր տոն է, այդ պատճառով տոնակատարության ավանդույթները դեռ ձևավորման փուլում են։ Մեծ մասը սկիզբ են առել Անկախության օրվա տոնակատարության առաջին տասնամյակից՝ 1958 թվականից, ինչպիսիք են ժամանցային շոուն քաղաքների կենտրոններում և հրավառությունները։
Հիմնական սովորություններ՝
- Իսրայելի դրոշը կախվում է ամբողջ երկրում տոնակատարությունից մի քանի օր առաջ։ Դրոշները կախվում են հասարակական և մասնավոր հաստատություններում։ Քաղաքացիները դրոշներ են կախում տների մոտ և մեքենաներում, հագնում են կապույտ և սպիտակ գույն հագուստ։ Քաղաքապետարանները զարդարում են փողոցները դրոշներով, կապույտ և սպիտակ դրոշներով և գույնզգույն լույսերով։
- Կազմակերպվում են զենքերի, ռազմական մոտորանավակների, տանկերի, զրահապատ մեքենաների, ուղղաթիռների, ինքնաթիռների և այլ զինատեսակների ցուցադրություններ։
- Իսրայելցիներից շատերը զբոսախնջույք են կազմակերպում և խորոված են պատրաստում։
- Հեռուստաալիքները ցուցադրում են տոնական ծրագրեր և իսրայելական ֆիլմեր, այդ թվում՝ «Հալֆոն» բարձունքը չի պատասխանում» և «Նվագախումբը»։
- Սինագոգներում սիոնիստները կարդում են աղոթքներ, այդ թվում՝ «Գալելը», որը նվիրված է Իսրայել պետության բարեկեցությանը։
- Նյու Յորքում յուրաքանչյուր տարի Իսրայել պետության աջակցությամբ անցկացվում է «Ողջո՜ւյն Իսրայել» տոնական շքերթ։
Ամսաթվեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոնը նշվում է հրեական օրացույցի համաձայն այնպես, որ այն լինի երեքշաբթի, չորեքշաբթի կամ հինգշաբթի, մայիսի 5-ին մոտ։ Ըստ անհրաժեշտության այն տեղափոխվում է, որպեսզի Յոմ Հա-Զիքարոնի նախօրեից մինչև Անկախության օրը ընկած ժամանակահատվածում ուրբաթ, շաբաթ կամ երկուշաբթի չլինի։ Հրեական օրացույցի առանձնահատկությունների պատճառով այն երբեք չի նշվում կիրակի օրը։
Անկախության օրն ու հուդայականությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսրայելի րաբիական պետական ժաղավը ստեղծել է տոնական աղոթքների համար նախատեսված կրոնական արարողություն։ Տոնական աղոթքները ներառվել են հուդայականության աղոթագրքում[1]։
Անկախության օրվա հանդեպ ունեցած վերաբերմունքը պայմանավորված է այն հանգամանքով, թե հրեան հուդայականության որ ուղղության է դավանում։
Կրոնական սիոնիզմի և ուղղափառ մոդեռնիզմի հետևորդները անկախության օրը ընդունում են որպես տոն[2][3]։ Հուդայականության այլ հետևորդներ անկախության օրը չեն նշում որպես տոն, իսկ առանձին ծայրահեղականներ նույնիսկ այրում են պետական դրոշները։
Այսպես, Նետուրեյ կարտոի համայնքը տոնին դեմ է[4][5][5], քանի որ իրենց կարծիքով՝
- Իսրայելը ստեղծվել է հիմնականում ոչ կրոնական մարդկանց կողմից,
- Իսրայելի օրենքները մասամբ են հիմնված գալահիի օրենքների վրա,
- Անկախության հռչակագիրը չի ներառում Յահվեյի միանձնյա հիշատակումը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сиддур Ринат Исраэль, Сиддур Маханаим
- ↑ Религиозное значение Дня Независимости, П.Полонского
- ↑ Религиозное значение еврейского государства, Отрывки из книги рава Авраама Ицхака Кука «Орот». Перевод Фримы Гурфинкель (под редакцией П.Полонского)
- ↑ «Ва’йоэль Моше» (иврит), раввин Йоэль Тейтельбойм
- ↑ 5,0 5,1 «Еврейство Торы и государство Израиль», А. Гитлин. Русский перевод с иврита: Пинхос Зидман. Под редакцией Цви Вассермана. Иерусалим, 1966
|