Իսնա
Բնակավայր | ||
---|---|---|
Իսնա | ||
Երկիր | Եգիպտոս | |
Համայնք | Esna? | |
ԲԾՄ | 86 մետր | |
Բնակչություն | 68 656 մարդ (նոյեմբերի 11, 2006)[1] | |
Ժամային գոտի | UTC+2 | |
| ||
Իսնա (Էսնա, եգիպ.՝ Jwnyt; Sn3t / Snt, ղպտ.՝ Снэ, հին հունարեն՝ Λατόπολις («Լատապոլիս» կամ «Լետապոլիս»)[2]), քաղաք Նեղոս գետի արևմտյան ափին՝ Վերին Եգիպտոսումː Գտնվում է Լուքսորից 53 կիլոմետր հարավ և Իդֆուից 49 կիլոմետր հյուսիս-արևմուտքː Իսնա Ղպտի ուղղափառ եկեղեցու կենտրոններից մեկն էː Իսնայի մոտ է գտնվում Նեղոսի ամբարտակը, որտեղով անցնում է խճուղիː
Տեղանուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի հունական անվանումը ծագում է «լատես» (պերկես - ձկան տեսակ) բառիցː Այստեղ նեղոսի պերկեսը համարվում է սուրբ ձուկː Նեյթի զուգընկերուհին էː
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնումի տաճարը, որը այստեղ պաշտվում Նեյթի հետ միասին, գտնվում է քաղաքի կենտրոնում։ Հնումի տաճարի շրջապատող 10 մետրանոց տարածքը նունյպես պատկանում է տաճարինː Այս հսկայական տաճարի կառուցումը սկսվել է Պլոթեմ VIII-ի ժամանակներից և ավարտվել է հռոմեական իշխանության Կլավդի և Վեսպասիան կայսրերի օրոք։
Ավելի փոքր տաճարը, որը նվիրված է միևնույն աստծուն, Լատապոլյայից գտնվում է մոտավորապես 4 կմ հեռավորության վրա՝ դեպի հյուսիս, որի հին անվանումը Էդ Դեյր էː Այստեղ, ինչպես նաև մեծ տաճարում, կան կենդանակերպի պատկերներ, ստեղծված Պտղոմեոս III Էվեռգետի ժամանակաշրջանում։ Այս տաճարը քանդել են XIX դարում, քանի որ այն գտնվում էր նոր կառուցվող ջրանցքի անցկացման գծի վրա։
Նեղոսի ափին պահպանվել են նեղոսաչափ և հռոմեական գետափեր, ոռտեղի քարերի վրա կարելի է տեսնել Մարկ Ավրելիա կայսեր զարդաքանդակներ։ Օրինակ Նեղոսի արևելյան ափից 4 կմ հեռավորության վրա դեպի հարա-արևմուտք, Սարնիխ գյուղի շուրջը հայտնաբերվել են 2 քարակոթողներ, թվագրվա Ամենխոթեփ IV-ի գահակալման սկզբին (Էխնատոն)ː
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հնումի տաճարը
-
Խնումի տաճար (կողային տեսարան)
-
Սյուների և առաստաղի խոյակների վառ գույները
-
խորաքանդակ
-
Իսնայի տաճարի բազմասյուն դահլիճը
-
Հին հռոմեական նավահանգստի ավերակները
-
Ինսայում Նեղոսի ամբարտակը
-
Իսնայի շուկան
-
Փողոց քաղաքում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.citypopulation.de/Egypt.html
- ↑ Strabo xvii. pp. 812, 817
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսնա» հոդվածին։ |
|