Իսկական սեր (գիրք)
Իսկական սեր | |
---|---|
Հեղինակ | Ջենիֆեր Լոպեզ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ինքնակենսագրություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Penguin Group |
Հրատարակման տարեթիվ | 2014 |
Իսկական սեր (իսպ.՝ Amor Verdadero), ամերիկացի դերասան Ջենիֆեր Լոպեսի հեղինակային գիրքը։ Գրքի կոշտ կազմով տարբերակը անգլերեն և իսպաներեն հրատարակվել է 2014 թվականի նոյեմբերի 4-ին «Penguin Group» խմբի ստորաբաժանման՝ «Celebra» ընկերության կողմից։ Եկամուտների մի մասը տրամադրվում է Լոպես ընտանիքի հիմնադրամին, որը ոչ առևտրային կազմակերպություն է, հիմնադրվել է Լոպեսի կողմից և զբաղվում է կանանց և երեխաների առողջության և բարեկեցության բարելավմամբ[1]։
Պատմություն և զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր «Dance Again World Tour» համերգային շրջագայության ժամանակ Լոպեսը սկսեց գրել այն, ինչը նա նկարագրել է որպես «այն տարվա օրագիրը, երբ ես մեկնեցի շրջագայության»[2]։ Ի զարմանս իրեն՝ նա աստիճանաբար հասկացավ, որ իր գրածն աստիճանաբար վերածվում է գրքի։ Լոպեսը նյարդայնանում էր գրքի որոշ թեմաները գրելիս, սակայն ավելի ուշ հասկացավ, որ նա կարող է հնարավորություն ունենալ ուրիշներին փրկել «սեփական հարվածներից և կապտուկներից տառապելուց»[2]։ Լոպեսի խոսքերով՝ ինքը ստիպված էր շատ «փնտրել հոգին և աղոթել», քանի որ չէր ուզում, որ «իրեն ընկալեն ոչ այնպիսին, ինչպիսին կար», այսինքն՝ «կիսվել իմ սովորածով այն մարդկանց հետ, ում ես կարող էի օգնել»[2]։ «Իսկական սեր» գրքում Լոպեսը նաև քննարկում է հաջողությունների արդյունքում ցածր ինքնագնահատականի խնդիրներից տառապելը[3]։
Գիրքը պաշտոնապես հրատարակվել է 2014 թվականի մայիսի 19-ին Penguin խմբի կողմից[1]։ Վեպի մասին Լոպեսն ասել է.
«Իսկական սեր» գիրքը գրելն ինձ համար խորը վերլուծական, անձնական և խոցելի փորձ էր։ Եթե չլինեին իմ երեխաների տված սերն ու քաջությունը, այդ պատմությունն անհնարին կլիներ։ Մինչ ես պայքարում էի այն որոշման դեմ, թե արդյոք պետք է թողարկել գիրքը, թե ոչ, ես հասկացա, որ եթե այն կարողանար դիպչել գոնե մեկ մարդու, ապա այն իսկապես կդառնա իմ կյանքի ամենաարդյունավետ նախաձեռնություններից մեկը[1]։ |
Լոպեսն ի սկզբանե չէր պատրաստվում գրքում ներառել Մարկ Էնթոնիի հետ իր ամուսնալուծության պատմությունը, բայց ասել է, որ «իմ ապրումների արդյունքում գիրքը վերածվեց այլ բանի, քան ես նախատեսել էի»[4]։
Ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Իսկական սեր» գիրքը յոթերորդ տեղն Է զբաղեցրել «Նյու Յորք Թայմս»-ի բեսթսելլերների ցուցակում և հինգերորդը՝ կոշտ կազմով ոչ գեղարվեստական ցանկում[5]։
«RedEye»-ից Էլիզա Դե Լոս Սանտոսը նկատել է․ «Իբրև կոտրված սկավառակ՝ նա ամբողջ գրքում անընդհատ կրկնում է «սիրիր քեզ» մանթրան, որը որոշակի պահերի վերածվում է կյանքի վերապատրաստման միակողմանի դասընթացի»։ Սանտոսը նաև նշել է, որ «նրա ամենաուժեղ կողմը հայտնի բուլվարային թերթերում մարդկային կողմը ցույց տալն է, որով մենք բոլորս սնվում ենք»[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 THR Staff (May 19, 2014). "Jennifer Lopez to Release Her First Book in October". The Hollywood Reporter. Retrieved May 20, 2014.
- ↑ 2,0 2,1 2,2 Gray, Mark; Lewis, Raha (May 19, 2014). "Jennifer Lopez on Her New Book: Do I Put This Out There?". People. Retrieved May 20, 2014.
- ↑ «Jennifer Lopez: "Love yourself" - Message in new book». Chicago Sun-Times. 2014 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Tess Katz, Emily (2014 թ․ նոյեմբերի 5). «How Jennifer Lopez Turned Hitting 'Rock Bottom' Into A Memoir». The Huffington Post. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Peterson, Jacques (2014 թ․ նոյեմբերի 15). «Jennifer Lopez Is Now a New York Times Best-Selling Author». Popdust. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
- ↑ De Los Santos, Elise (2014 թ․ նոյեմբերի 19). «Book Review: J.Lo's 'True Love' is a broken record, but listen anyway». RedEye. Tribune Company. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.