Իսաակ Կիսե Տելին
Իսաակ Կիսե Տելին շվեդ.՝ Isaac Kiese Thelin | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Շվեդիա և ԿԴՀ | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 24, 1992[1][2][3] (32 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Էրեբրու, Շվեդիա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 189 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 83 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Բայեր | ||||||||||||||||||||||||||
Համար | 11 | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Իսաակ Կիսե Տելին (շվեդ.՝ Isaac Kiese Thelin, հունիսի 24, 1992[1][2][3], Էրեբրու, Շվեդիա), շվեդ ֆուտբոլիստ (ծագումով Կոնգոյից է), «Բայեր» ակումբի և Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տելինն Էրեբրուի «Կարլսլունդ» ակումբի ակադեմիայի սան է։ 2009 թվականին նա կատարել է իր նորամուտը թիմի կազմում։ Երկու մրցաշրջանի ընթացքում Իսաակը ակումբի կազմում հանդես է եկել Շվեդիայի ստորին դիվիզիոններում։ 2011 թվականին տեղափոխվել է «Նոռչյոպինգ» ակումբ։ Առաջին մրցաշրջանում Կիսեն չի կարողացել հաղթահարել մրցակցությունը և ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել։ 2012 թվականի ապրիլի 9-ին «Գյոտեբորգի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտ Ալսվենսկան լիգայում[4]։ Հոկտեմբերի 1-ին ԳԱԻՍ-ի դեմ խաղում Իսահակը խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[5]։
2014 թվականի ամռանը Կիսե Տելինը տեղափոխվել է «Մալմյո» ակումբ։ Հուլիսի 19-ին «Կալմար» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[6]։ Նույն խաղում Իսաակը խփել է իր առաջին գոլը «Մալմյոյում»։ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի խաղերում Տելինը գոլեր է հեղինակել Պրահայի «Սպարտայի»[7] ու լատվիական «Վենտսպիլս»[8] ակումբների հետ հանդիպումներում և թիմին օգնել է անցնել խմբային փուլ։
2015 թվականի սկզբին Իսաակը տեղափոխվել է ֆրանսիական «Բորդո»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 3,5 մլն եվրո։ «Բաստիայի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Լիգա 1-ում։ Փետրվարի 28-ին «Ռեյմս» ակումբի դեմ խաղում Կիսե Տելինը խփել է իր առաջին գոլը «Բորդոյի» կազմում[9]։ 2017 թվականի սկզբին Իսաակը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է բելգիական «Անդերլեխտ»[10]։ Հունվարի 22-ին «Սենտ Տրյույդեն» ակումբի դեմ խաղում Տելինը կատարել է իր նորամուտը Ժյուպիլե լիգայում՝ փոխարինելով Լուկաշ Տեոդորչիկին[11]։ Փետրվարի 23-ին՝ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում անցկացվող «Զենիթ» ակումբի դեմ խաղի վերջին րոպեին Տելինը դարձել է գոլի հեղինակ[12]։ Իր նորամուտային մրցաշրջանում նա դարձել է Բելգիայի չեմպիոն։
2017 թվականի ամռանը Տելինը վարձավճարով տեղափոխվել է «Վասլանդ Բևերեն»։ Սեպտեմբերի 9-ին «Էյպեն» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը թիմի կազմում[13]։ Նույն խաղում Իսաակը խփել է իր առաջին գոլը հօգուտ «Վասլանդ Բևերենի»։ Հոկտեմբերի 22-ին «Զյուլտե Վարեգեմ» ակումբի դեմ խաղում Իսաակը ձևակերպել է «պոկեր»[14]։ 2018 թվականի ամռանը Տելինը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է գերմանական «Բայեր»[15]։ Օգոստոսի 25-ին Մյոնխենգլադբախի «Բորուսիա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Գերմանիայի Բունդեսլիգայում[16]։ Եվրոպայի լիգայի՝ բուլղարական «Լուդոգորեց» ակումբի դեմ խաղում Իսաակը խփել է իր առաջին գոլը «Բայեր 04» ակումբի կազմում։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Իսաակը Շվեդիայի երիտասարդական հավաքականի կազմում հաղթել է Չեխիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում։ Մրցաշարում նա մասնակցել է Դանիայի[17], Իտալիայի[18], Անգլիայի[19] և երկու անգամ Պորտուգալիայի[20][21] հավաքականների դեմ խաղերին։ Իտալացիների դամ խաղում Կիսե Տելինը գոլ է խփել։
2014 թվականի նոյեմբերի 15-ին 2016 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղում Կիսե Տելինը կատարել է իր նորամուտը Շվեդիայի հավաքականում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Էրկան Զենգինին[22]։ 2016 թվականի նոյեմբերի 15-ին Հունգարիայի հավաքականի դեմ ընկերական խաղում նա խփել է իր առաջին գոլն ազգային հավաքականի կազմում[23]։
2018 թվականին Կիսե Տելինը մասնակցել է Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Հարավային Կորեայի[24], Գերմանիայի[25], Մեքսիկայի[26] և Շվեյցարիայի[27] հավաքականների դեմ խաղերին։
Գոլերը Շվեդիայի հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցություն |
---|---|---|---|---|---|---|
01. | 15 նոյեմբերի, 2016 | Գրոուպամա Արենա, Բուդապեշտ, Հունգարիա | Հունգարիա | 0:2 | 0:2 | Ընկերական խաղ |
02. | 25 մարտի, 2017 | Ֆրենդս արենա, Սոլնա, Շվեդիա | Բելառուս | 4:0 | 4:0 | ԱԱ-2018 որակավորում |
03. | 10 սեպտեմբերի, 2018 | Ֆրենդս արենա, Սոլնա, Շվեդիա | Թուրքիա | 1:0 | 2:3 | ՈՒԵՖԱ Ազգերի լիգա 2018/2019]] |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
- Բելգիայի չեմպիոն – 2016/2017
Միջազգային
- Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող – 2015
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ aterna-goteborg/ildrottsforening-kamraterna-norrkoping/1235100/ «Գյոտեբորգ VS. Նոռչյոպինգ 1:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ ապրիլի 9.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ «Նոռչյոպինգ VS. ԳԱԻՍ 7:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հոկտեմբերի 1.
- ↑ «Կալմար VS. Մալմյո 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հուլիսի 19.
- ↑ «Սպարտա VS. Մալմյո 4:2» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հուլիսի 29.
- ↑ «Վենտսպիլս VS. Մալմյո 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հուլիսի 23.
- ↑ «Բորդո VS. Ռեյմս 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 28.
- ↑ ««Андерлехт» арендовал форварда «Бордо» Телина» (ռուսերեն). sports.ru. 2017 թ․ հունվարի 5.
- ↑ «Անդերլեխտ VS. Սենտ Տրյույդեն 3:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 22.
- ↑ «Զենիթ Սանկտ Պետերբուրգ VS. Անդերլեխտ 3:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 23.
- ↑ «Վասլանդ Բևերեն VS. Էյպեն 5:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 9.
- ↑ «Զյուլտե Վագերեմ VS. Վասլան Բևերեն 2:5» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հոկտեմբերի 22.
- ↑ ««Байер» арендовал форварда сборной Швеции Телина. Им интересовался «Локомотив»» (ռուսերեն). sports.ru. 2018 թ․ օգոստոսի 7.
- ↑ «Բորուսիա Մյոնխենգլադբախ VS. Բայեր 04 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ օգոստոսի 25.
- ↑ «Դանիա (մինչև 21) VS. Շվեդիա (մինչև 21) 1:4» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 27.
- ↑ «Իտալիա (մինչև 21) VS. Շվեդիա (մինչև 21) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 18.
- ↑ «Շվեդիա (մինչև 21) VS. Անգլիա (մինչև 21) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 21.
- ↑ «Պորտուգալիա (մինչև 21) VS. Շվեդիա (մինչև 21) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 24.
- ↑ «Շվեդիա (մինչև 21) VS. Պորտուգալիա (մինչև 21) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 30.
- ↑ «Չեռնոգորիա VS. Շվեդիա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ նոյեմբերի 15.
- ↑ «Հունգարիա VS. Շվեդիա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ նոյեմբերի 15.
- ↑ «Շվեդիա VS. Հարավային Կորեա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 18.
- ↑ «Գերմանիա VS. Շվեդիա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 23.
- ↑ «Մեքսիկա VS. Շվեդիա 0:3» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 27.
- ↑ «Շվեդիա VS. Շվեյցարիա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հուլիսի 3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիսե Տելինի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Կիսե Տելինի պաշտոնական Տվիտերի էջը
- Կիսե Տելինի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կիսե Տելինը transfermarkt-ում
- Կիսե Տելինը soccerbase.com-ում
- Կիսե Տելինը WhoScored.com կայքում
- Կիսե Տելինը Բորդոյի պաշտոնական կայքում
- Կիսե Տելինը Բայեր Լևերկուզենի պաշտոնական կայքում
- Կիսե Տելինը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը
- Կիսե Տելինը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսաակ Կիսե Տելին» հոդվածին։ |
|
|
- Հունիսի 24 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Շվեդիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Անդերլեխտի ֆուտբոլիստներ
- Բայեր Լևերկուզենի ֆուտբոլիստներ
- Բորդոյի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ֆուտբոլիստներ
- Մալմյոյի ֆուտբոլիստներ
- Նորչյոպինգի ֆուտբոլիստներ
- Շվեդ ֆուտբոլիստներ
- Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Վասլանդ Բևերենի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ