Jump to content

Ինգե Լեհման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինգե Լեհման
Inge Lehmann
Ծնվել էմայիսի 13, 1888(1888-05-13)[1][2][3][…]
Կոպենհագեն, Դանիա[4] կամ Østerbro, Կոպենհագեն, Կոպենհագենի կոմսություն, Դանիա[5]
Մահացել էփետրվարի 21, 1993(1993-02-21)[1][2][3][…] (104 տարեկան)
Կոպենհագեն, Դանիա[5]
ԳերեզմանՀյորսհոլմի գերեզմանատուն
ՔաղաքացիությունԴանիա
Մասնագիտություներկրաշարժագետ, երկրաբան, գեոդեզիստ, բնագետ և երկրաֆիզիկոս
Հաստատություն(ներ)Դանիայի գեոդեզիական ինստիտուտ
Գործունեության ոլորտԵրկրաշարժագիտություն[4] և համալսարանի դասախոս
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն[6]
Ալմա մատերԿոպենհագենի համալսարան (1968) և Նյունհեմի քոլեջ (1911)[4]
Տիրապետում է լեզուներինդանիերեն
Պարգևներ
ՀայրԱլֆրեդ Լեհման[4]
 Inge Lehmann Վիքիպահեստում

Ինգե Լեհման (մայիսի 13, 1888(1888-05-13)[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա[4] և Østerbro, Կոպենհագեն, Կոպենհագենի կոմսություն, Դանիա[5] - փետրվարի 21, 1993(1993-02-21)[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա[5]), դանիացի սեյսմագետ և երկրաֆիզիկոս, Երկրի ներքին միջուկը հայտնաբերողը[9][10]։ 1936 թ., ելնելով առկա սեյսմիկ տվյալներից, տեսականորեն հայտնաբերել է, որ Երկրի միջուկը միասնական, հալված գնդոլորտ չէ, և որ գոյություն ունի Երկրի արտաքին միջուկից տարբեր ֆիզիկական հատկություններ ունեցող ներքին միջուկ։ Սեյսմագետները, որոնք չէին կարողանում աշխատող հիպոթեզ կառուցել երկրաշարժներից առաջացող և Երկրի ներսի որոշակի տիրույթում դանդաղող P-ալիքների դիտումների հիման վրա, արագ ընդունեցին Լեհմանի ենթադրությունը։

Կյանք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինգե Լեհմանը ծնվել և մեծացել է Կոպենհագենում։ Հայրը՝ Ալֆրեդ Ջորջ Լյուդվիգ Լեհմանը (1858-1921) փորձարար ֆիզիկոս էր։ Միջնակարգ կրթությունը ստացել է մանկավարժության մեջ առաջատար ավագ դպրոցում, որի տնօրենը Հաննա Ադլերն էր՝ Նիլս Բորի մորաքույրը[11][12]։ Ըստ Լեհմանի, հայրն ու Ադլերը ամենակարևոր ազդեցությունն են ունեցել իր մտավոր զարգացման մեջ։

Մաթեմատիկա սովորել է Կոպենհագենի համալսարանում և Քեմբրիջի համալսարանում, ինչն ընդհատվել է վատառողջության պատճառով[13]։ 1910-1911 թթ. մաթեմատիկայի ուսումնառությունը շարունակել է Նյունհամի քոլեջում։ 1911 թ., աշխատանքից ուժասպառ, վերադարձել է Քեմբրիջից, և մի որոշ ժամանակ հետաձգել աշխատանքը։ Լավ հաշվողական հմտություններ է զարգացրել ակտուար գրասենյակում, որտեղ աշխատում էր, և 1918 թ. վերադարձել է Կոպենհագենի համալսարան՝ կրթությունը շարունակելու։ Երկու տարի անց ստացել է ֆիզիկական գիտությունների և մաթեմատիկայի ակադեմիական գիտական աստիճան (Candidatus magisterii)։ 1923 թ. վերադառնալով Դանիա, Կոպենհագենի համալսարանում ստանձնել է վիճակագրության պրոֆեսոր Ջ. Ֆ. Ստեֆենսոնի օգնականի պաշտոնը[14]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թ. Լեհմանը դառնում է գեոդեզիստ Նիլս Էրիկ Նոռլունդի օգնականը։ 1928 թ. քննություն է հանձնում գեոդեզիայից (երկրաբաշխություն) և դառնում Դանիայի գեոդեզիական ինստիտուտի երկրաշարժագիտության բաժնի վարիչ։ Ինստիտուտի ղեկավարը Նոռլունդն էր։

Արտառոց «P» վերնագիրը կրող հոդվածում Լեհմանն առաջին անգամ ներկայացնում է P տիպի սեյսմիկ ալիքների սեփական մեկնաբանությունը և ցույց տալիս, որ Երկիրն ունի ներքին միջուկ[15]։ Երկու-երեք տարվա ընթացքում այս մեկնաբանությունը ընդունում են այլ սեյսմոլոգներ (Բենո Գուտենբերգը, Չարլզ Ֆրենսիս Ռիխտերը, Հարոլդ Ջեֆրիսը)։ Երկրորդ համաշխարհային պատերազմը և Դանիայի բռնազավթումը գերմանական զորքերի կողմից Լեհմանին թույլ չեն տալիս շարունակել հետագա գիտահետազոտական աշխատանքները։

Մինչև թոշակի անցնելը վատանում են հարաբերություններն իր և գեոդեզիական ինստիտուտի անդամների միջև, ինչը հավանաբար պայմանավորված էր Լեհմանի անհանդուրժող բնավորությամբ[16]։ 1953 թվականին թոշակի է անցնում։ Մի քանի տարի անց տեղափոխվում է ԱՄՆ և համագործակցում ամերիկացի երկրագետներ Մորիս Յուինգի և Ֆրանկ Պրեսի հետ՝ հետազոտելով երկրակեղևը և վերին մանթիան։ Այս աշխատանքների ընթացքում հայտնաբերում է 190-ից մինչև 250 կմ խորություններում ընկած մի այլ սեյսմիկ խզում (սեյսմիկ սահման), որը հիմա կրում է իր անունը (Լեհմանի խզում, Լեհմանի սահման)[17]։

Մահացել է 104 տարեկանում։ Թաղված է Հյորսհոլմի գերեզմանոցում՝ Մայրքաղաքային տարածաշրջանում։

Կոչումներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանակալի գիտական հայտնագործությունների համար Լեհմանը բազմաթիվ պարգևների է արժանացել, այդ թվում՝ Գորդոն Վուդի մրցանակ (1960), Էմիլ Վիխերտի մեդալ (1964), Գիտության և նամակների Դանիայի թագավորական ընկերության Ոսկի մեդալ (1965), գիտության, արվեստի կամ գրականության մեջ Դանիայում կանանց շնորհվող մրցանակ (Tagea Brandt Rejselegat, 1938-ին և 1967-ին)։ 1969 թ. ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ[18], 1971 թ. ստացել է Ուիլյամ Բոուիի մեդալ (առաջին կինն է, որ ստացել է), 1977 թ.՝ Ամերիկայի սեյսմոլոգիական ընկերության մեդալ։ Դրանցից բացի, 1964 թ. Նյու-Յորքում նրան շնորհվել է Կոլումբիայի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում, իսկ 1968 թ. նույն կոչումը ստացել է Կոպենհագենի համալսարանից։ Բազմաթիվ գիտական ընկերությունների անդամ է։

1997 թ. Ամերիկայի երկրաֆիզիկոսների միությունը Ինգե Լեհմանի պատվին սահմանել է շքանշան՝ «Երկրի մանթիայի և միջուկի կազմության, բաղադրության և դինամիկայի ընկալման մեջ էական վաստակի համար»։

Լեհմանի անունով է կոչվել 5632 Ինգելեհման աստերոիդը։

Լեհմանի ծննդյան 127-ամյակի առթիվ Գուգլը դուդլ է նվիրել նրան[19][20]։

Գլխավոր հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Lehmann, Inge (1936)։ P'. Publications du Bureau Central Séismologique International A14(3), S. 87–115

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.physics.ucla.edu/~cwp/articles/bolt.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Rafferty J. P. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th CenturyRoutledge, 2003. — Vol. 2. — P. 766. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Bolt B. A. Inge Lehmann // Physics TodayMelville, USA: AIP Publishing, 1994. — Vol. 47, Iss. 1. — P. 61—61. — ISSN 0031-9228; 1945-0699doi:10.1063/1.2808386
  6. https://collections.royalsociety.org/DServe.exe?dsqIni=Dserve.ini&dsqApp=Archive&dsqDb=Persons&dsqSearch=Code==%27NA5258%27&dsqCmd=Show.tcl
  7. Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th CenturyRoutledge, 2003. — Vol. 2. — P. 766—767. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
  8. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 215.
  9. «Lehmann; Inge (1888–1993)». The Royal Society. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.
  10. Bolt, Bruce A. (January 1994). «Obituary: Inge Lehmann». Physics Today. 47 (1): 61. Bibcode:1994PhT....47a..61B. doi:10.1063/1.2808386.
  11. «WiP: Herstory: Spotlight Scientist: Inge Lehmann». Purdue University. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 15-ին.
  12. Knopoff, Leon. «Lehmann, Inge». UCLA. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 15-ին.
  13. Bolt, Bruce. «Inge Lehmann». UCLA. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 15-ին.
  14. Gillispie, Charles. Complete dictionary of scientific biography. Detroit, Mich.: Charles Scribner's Sons. էջ 234.
  15. Edmond A. Mathez. Inge Lehmann: Discoverer of the Earth's Inner Core. American Museum of Natural History. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  16. Ольга Кузьмина (2015 թ․ մայիսի 13). «Инге Леманн. «Дошедшая до ядра»». Вечерняя Москва. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
  17. The thickness is 220 km. William Lowrie (1997). Fundamentals of geophysics. Cambridge University Press. էջ 158. ISBN 0-521-46728-4.
  18. «Fellowship of the Royal Society». Royal Society. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
  19. Gander, Kashmira (2015 թ․ մայիսի 12). «Inge Lehmann's 127th Birthday: Pioneering seismologist celebrated by Google Doodle». The Independent. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  20. Kevin McSpadden (2015 թ․ մայիսի 13). «New Google Doodle Honors Pioneering Seismologist Inge Lehmann». Time.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգե Լեհման» հոդվածին։