Jump to content

Իմաստաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իմաստաբանություն (այլ կիրառումներ)

Իմաստաբանություն, սեմանտիկա (հուն.՝ σημανξίκός - նշանակվող), ուսմունք նշանների և նշանային արտահայտությունների նշանակության մասին։ Որպես մասնավոր գիտական տեսություն Իմաստաբանությունը հանդես է գալիս նշանային համակարգեր (լեզուներ) հետազոտող տարբեր առարկաների կազմում։ Լայն առումով՝ իմաստաբանությունը սեմիոտիկայի հիմնական բաժիններից է։ Այստեղ վերացականորեն դիտարկվում են նշանների՝ որպես առարկայական նշանակությունը գրողների, գործելու ընդհանուր պայմաններն ու օրինաչափությունները։ Տրամաբանական իմաստաբանությունը հետազոտում է արդի ձևական տրամաբանության այն պրոբլեմատիկան, որն առաջանում է կապված այդտեղ կիրառվող ձևական նշանային համակարգերի մեկնաբանման հետ։ Հիմնական խնդիրները վերաբերում են նշանի, նշանակվող առարկայի և նշանի միջոցով արտահայտվող հասկացության բովանդակության փոխհարաբերություններին։

Տարբերվում են նշանակություն և իմաստ։ Կարևոր է նշանակման և ճշմարտացիության ձևական կանոնների հաստատումը։ 1930-1950-ական թվականներին արտասահմանում, հատկապես ԱՄՆ-ում, տարածվել է այսպես կոչված՝ «ընդհանուր իմաստաբանությունը» (Ա. Կոժիբսկի և ուրիշներ), փիլիսոփայական ըմբռնում, որը սուբյեկտիվ իդեալիստական դիրքերից մեկնաբանում էր անհատի ու սոցիալական խմբերի մտածողության ու վարքի վրա լեզվի ներգործության հարցը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 323