Jump to content

Իբրահիմ Աբուլիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իբրահիմ Աբուլիշ
արաբ․՝ إبراهيم أبو العيش‎‎
Դիմանկար
Ծնվել էմարտի 23, 1937(1937-03-23)[1]
ԾննդավայրMashtūl as Sūq
Մահացել էհունիսի 15, 2017(2017-06-15)[2][1] (80 տարեկան)
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս
Քաղաքացիություն Եգիպտոս
Մայրենի լեզուեգիպտական արաբերեն
Մասնագիտությունքիմիկոս և դեղաբան
Պարգևներ և
մրցանակներ
 Ibrahim Abouleish Վիքիպահեստում

Իբրահիմ Աբուլիշ[Ն 1] (արաբ․՝ إبراهيم أبو العيش‎‎‎, անգլ.՝ Ibrahim Abouleish, մարտի 23, 1937, Մաշտուլ էս Սուկ, Եգիպտոս - հունիսի 15, 2017), եգիպտացի քիմիկոս, գործարար և մենեջեր, որն իր կողմից ստեղծված և կառավարվող «Սեկեմ» հոլդինգի (անգլ.՝ SEKEM) միջոցով իրականացրել է սոցիալական ձեռնարկատիրության սկզբունքները[3][4][5][5][6] [7]։

2003 թվականին արժանացել է «Ճիշտ կենսակերպի» մրցանակին[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբրահիմ Աբուլիշը ծնվել է 1937 թվականի մարտի 23-ին Եգիպտոսի Մաշտուլ էս Սուկ քաղաքում (Շարքիա մուհաֆազա)[5]։

1956 թվականից սկսած՝ Ավստրիայի Գրացի Կառլի ու Ֆրանցի անվան համալսարանում սովորել է քիմիա և բժշկություն՝ 1969 թվականին ստանալով դեղագիտության դոկտորի աստիճան[4][5]։

1960 թվականին ամուսնացել է, ունի 2 դուստր՝ Հելմի (1961) և Մոնա (1963)[5]։

Ավստրիայում դեղագիտական հետազոտություններ կատարող կազմակերպություններում զբաղեցրել է տարբեր ղեկավարող պաշտոններ[5]։

1977 թվականին Եգիպտոս կատարած այցի ժամանակ բախվել է հայրենիքում տիրող մի շարք խնդիրների հետ՝ տնտեսական ճգնաժամ, ոչ բավարար կրթություն, գերբնակեցում, շրջակա միջավայրի աղտոտում[5][7]։

Տպավորված խնդիրներից՝ Ավստրիայում 20 տարի բնակվելուց հետո որոշում է ընտանիքի հետ վերադառնալ Եգիպտոս[7]։

1977 թվականին Իբրահիմ Աբուլիշը ստեղծեց սոցիալական վենչուրային «Սեկեմ» ձեռնարկությունը՝ «հողն ու մարդկանց բուժելու» նպատակով[6][7]։

Առաջին գյուղատնտեսական «Սեկեմ» ձեռնարկությունը ստեղծվեց 70 ակր անապատի վրա՝ Կահիրեից հյուսիս-արևելք[5]։

Նրա կողմից ստեղծված և ղեկավարվող, բազում տարիների գործունեություն ծավալած հոլդինգն առաջատար տեղ է զբաղեցնում օրգանական մթերքների և բուսական ծագում ունեցող դեղամիջոցների շուկայում[5]։ Կազմակերպությունն առաջ է տանում գյուղատնտեսության վարման կենսադինամիկ մեթոդների վարման գաղափարը՝ վնասատուների դեմ պայքարում էկոլոգիական միջոցների կրրառումը՝ հատկապես բամբակի աճեցման ժամանակ[5]։

Իբրահիմ Աբուլիշը դարձավ ականավոր եգիպտական և համաշխարհային սոցիալական ձեռնարկատեր՝ հիմնեց դպրոցներ, կրթական ծրագրեր, բժշկական կենտրոն, Կիրառական արվեստների և գիտությունների ակադեմիա, մասնավոր համալսարան[5]։

2003 թվականին «21-րդ դարի մոդելի մշակման» և հասարակության սոցիալական և մշակութային զարգացմամբ տնտեսական հաջողության ինտեգրման մոդելի մշակման համար արժանացել է «Ճիշտ կենսակերպի» մրցանակի[3][5]։

  1. Տարբեր աղբյուրներում հանդիպում է նաև Աբուլեիշ, Աբոուլիշ, Աբոուլիշ, Աբոուլեիշ, Աբոլեյշ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. http://www.elyomnew.com/news/24hours/2017/06/15/70040
  3. 3,0 3,1 3,2 «Sekem / Ibrahim Abouleish (2003, Egypt)» (անգլերեն). The Right Livelihood Award. 2003. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  4. 4,0 4,1 «Dr. Ibrahim Abouleish (Councillor Biographies)» (անգլերեն). World Future Council. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 «Ibrahim Abouleish» (գերմաներեն). chemie.de. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  6. 6,0 6,1 Джоанна Мэйр и Кейт Гэнли Социальное предпринимательство: инновации для устойчивого развития(ռուս.). — 2010. — С. 109-120. Архивировано из первоисточника 12 Սեպտեմբերի 2015. Печатается по: Johanna Mair and Kate Ganly Social Entrepreneurs: Innovating Toward Sustainability(անգլ.) // Worldwatch Institute State of the World 2010: Transforming Cultures. From Consumerism to Sustainabilit. — New Yor: W.W. Norton & Company, 2010. — С. 103-109.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Ангелина Горбунова (2014 թ․ դեկտեմբերի 14). «Пять мифов о социальном предпринимательстве» (ռուսերեն). Частный Корреспондент. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իբրահիմ Աբուլիշ» հոդվածին։