Jump to content

Ժակ Ռու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժակ Ռու
ֆր.՝ Jacques Roux
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 21, 1752(1752-08-21)[1][2]
ԾննդավայրՊրանզակ[3]
Մահացել էփետրվարի 10, 1794(1794-02-10)[1] (41 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանԺենտիլի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունքաղաքական գործիչ և կաթոլիկ քահանա
Կուսակցությունկատաղիներ
 Jacques Roux Վիքիպահեստում

Ժակ Ռու (ֆր.՝ Jacques Roux, օգոստոսի 21, 1752(1752-08-21)[1][2], Պրանզակ[3] - փետրվարի 10, 1794(1794-02-10)[1], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի արմատական կաթոլիկ քահանա, Ֆրանսիական հեղափոխության մասնակից, «կատաղիներ» (Enragés) խմբավորման ղեկավարներից։

Եղել է կոյղեվիերնեբի ակումբի անդամ։ 1792 թ. ընտրվել է Փարիզի կոմունայի անդամ։ Սպեկուլյանտների համար պահանջել է մահապատիժ, քննադատել «հարուստներին»։ Մասնակցել է 1793 թ. մայիսի 31-ից հունիսի 2-ի ապստամբությանը, որը հանգեցրեց Յակոբինյան դիկտատուրայի հաստատմանը։ 1793 թ. հունիսին սուր քննադատության է ենթարկել Յակոբինյան սահմնադրությունը, յակոբիններին մեղադրելով չքավորության շահերը չպաշտպանելու մեջ։

Վտարվել է կորդելիերների ակումբից՝ նախկին ընկեր Ժան Պոլ Մարատի սպանությունից հետո։ Հրատարակել է թերթ (այն դիտել է որպես նրա «Ժողովրդի ձայն» թերթի շարունակություն), որտեղ պրոպագանդել է «կատաղիների» գաղափարները։

Յակոբինյան կառավարության դեմ ելույթի համար երկու անգամ ձերբակալվել է, բանտում ինքնասպան է եղել։

Ռուի կերպարն առկա է «Assassin’s Creed Unity» (2020) համակարգչային խաղում, որտեղ խաղացողը նրան սպանելու առաջադրանք է ստանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  3. 3,0 3,1 3,2 Ру Жак // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Ռու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։