Ժակ Անսել
Ժակ Անսել ֆր.՝ Jacques Ancel | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22, 1882[1][2][3][…] |
Ծննդավայր | Պարմեն |
Մահացել է | դեկտեմբերի 1, 1943[1][2] (61 տարեկան) |
Մահվան վայր | Դրանսի, Սեն-Սեն-Դենի, Ֆրանսիա[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | աշխարհագրագետ, աշխարհաքաղաքագետ, պատմաբան, համալսարանի դասախոս և քաղաքագետ |
Պարգևներ և մրցանակներ | [5] և |
Անդամություն | Ռումինական ակադեմիա[6] |
Ժակ Անսել (ֆր.՝ Jacques Ancel, հուլիսի 22, 1882[1][2][3][…], Պարմեն - դեկտեմբերի 1, 1943[1][2], Դրանսի, Սեն-Սեն-Դենի, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի աշխարհագրագետ, պատմաբան, գեոպոլիտիկ, մանկավարժ, գիտությունների դոկտոր, Ռումինական ակադեմիայի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժակ Անսելը ծնվել է Ֆրանսիայի Իլ դե Ֆրանս շրջանի Պարմեն մունիցիպալիտետում։ Ուսումնասիրել է պատմություն և աշխարհագրություն, զբաղվել է ուսուցչությամբ։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, երեք անգամ վիրավորվել է, որից հետո գործուղվել է Բալկաններում Օսմանյան կայսրության դեմ մարտնչող ֆրանսիական արևելյան բանակի շտաբ։ Պատերազմի ավարտից հետո զբաղվել է միջնորդական առաքելությամբ տարածքային վեճեր ունեցող Սերբական թագավորության, Խորվաթիայի, Սլովենիայի (Հարավսլավիայի թագավորություն) և Բուլղարիայի միջև հաշտության հարաբերությունների հաստատման գործում։ 1930 թվականին Անսելը պաշտպանել է դոկտորական աստիճան La Macédoine, étude de colonisation contemporaine («Մակեդոնիա, ժամանակակից գաղութացման ուսումնասրիություն») թեմայով[7]։
Դասախոսություններ է կարդացել Փարիզի համալսարանում և Բարձրագույն միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտում։ Եղել է Պատվավոր Լեգիոնի շքանշանի ասպետ։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալկանյան ժողովուրդների փոխհարաբերությունների պատմության, Բալկանների քաղաքական աշխարհագրության և գեոպոլիտիկայի մասին մի շարք գրքերի հեղինակ է։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Une page inédite de Saint-Simon, (1901)
- La Formation de la colonie du Congo Français (1843-1882), (Paris, 1902)
- L’unité de la politique bulgare, 1870-1919, (1919)
- Les Travaux et les jours de l’Armée d’Orient. 1915-1918, (1921)
- Manuel historique de la question d’Orient (1792-1923), (1923)
- Peuples et nations des Balkans (1926)
- Histoire contemporaine depuis le milieu du XIXe siècle (avec la collaboration d’Henri Calvet). Manuel de politique européenne, histoire diplomatique de l’Europe (1871-1914), (1929)
- La Macédoine, étude de colonisation contemporaine (1930)
- Géopolitique, (Paris, 1936)
- Géographie des frontières, (Paris, 1938)
- Manuel Géographique de politique européenne, (Paris, 1940)
- Slaves et Germains, (Paris, 1945)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France Record #121290099 // BnF catalogue général (ֆր.) — Paris: BnF.
- ↑ Annuaire prosopographique : la France savante / B. Delmas — 2009.
- ↑ https://academiaromana.ro/bdar/armembriStr.php
- ↑ Национальная библиотека Франции - 1994
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հուլիսի 22 ծնունդներ
- 1882 ծնունդներ
- Դեկտեմբերի 1 մահեր
- 1943 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի աշխարհագրագետներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Ֆրանսիացի պատմաբաններ
- Ֆրանսիացի մանկավարժներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Աշխարհաքաղաքագետներ