Jump to content

Թռիչք կկվի բնի վրայով (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նույնանուն վեպի համար տե՛ս Թռիչք կկվի բնի վրայով (վեպ)
Թռիչք կկվի բնի վրայով
անգլ.՝ One Flew Over the Cuckoo's Nest
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա, բժշկական դրամա, ֆիլմ բանտի մասին, վեպի էկրանավորում և կինոկատակերգություն
ՀիմքԹռիչք կկվի բնի վրայով
Թվական1975, մարտի 18, 1976[1] և նոյեմբերի 19, 1975[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄիլոշ Ֆորման
ՊրոդյուսերՍոլ Զենց և Մայքլ Դուգլաս
Սցենարի հեղինակԲո Գոլդման և Լոուրենս Հաուբեն
ԴերակատարներՋեք Նիքոլսոն[3], Լուիզա Ֆլետչեր[3], Ուիլյամ Ռեդֆիլդ, Բրեդ Դուրիֆ[3], Դենի Դե Վիտո[3], Սիդնի Լեսիք, Քրիստոֆեր Լլոյդ[3], Ուիլ Սեմփսոն[3], Սքեթմեն Քրոթերս[3], Մայքլ Բերրիման[3], Նաթան Ջորջ[3], Վինսենթ Սկիավելլի[3], Անժելիկա Հյուսթոն, Ուիլյամ Դյուել, Դին Բրուքս, Փիթեր Բրոկկո[3], Լուիզա Մորից, Ֆիլիպ Ռոթ, Թեդ Մարքլենդ[3], Օդրի Լանդերս, Մյուզ Սմոլ, Թոմ ՄակՔոլ և Սոլ Զենց[3]
ՕպերատորՀասքել Ուեքսլեր
ԵրաժշտությունՋեկ Նիցշե
ՄոնտաժՇելդոն Կան
Պատմվածքի վայրՕրեգոն
Նկարահանման վայրՕրեգոնի պետական հիվանդանոց, Դիփո Բեյ և Ֆեյեթվիլ
ԿինոընկերությունFantasy Films Productions և Բրինա արտադրություն
Տևողություն133 րոպե և 136 րոպե
Բյուջե3 000 000 $[4]
Շահույթ109 114 817 $[4] և 108 981 275 $[4]
 One Flew Over the Cuckoo's Nest (film) Վիքիպահեստում

Թռիչք կկվի բնի վրայով (անգլ.՝ One Flew Over the Cuckoo's Nest), 1975 թվականին ռեժիսոր Միլոշ Ֆորմանի նկարահանած գեղարվեստական ֆիլմը՝ նկարահանված Կեն Կիզի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Չիկագոյի կինոփառատոնում 1975 թվականի նոյեմբերի 19-ին։

Օսկարի պատմության մեջ 3 ֆիլմի՝ «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» (1934 թ.), «Թռիչք կկվի բնի վրայով» և «Գառնուկների լռությունը» ֆիլմերն են արժանացել 5 «մեծ Օսկարի» (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն սցենար, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի անվանակարգերում)։ Նման ցուցանիշ ֆիլմը կրկնել է նաև Ոսկե Գլոբուս մրցանակների արժանանալով, ինչը միակն է այդ մրցանակի պատմության մեջ։

Ֆիլմը գրեթե ամբողջապես (չհաշված մի քանի տեսարան) նկարահանվել է Օրեգոն նահանգի հոգեբուժարաններից մեկում։ Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել ինչպես կինովարձույթում, այնպես էլ կինոքննադատների շրջանում, մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային կինոյի վրա, ստացել է բազմաթիվ մրցանակներ։ Շատ տպավորիչ են ճիշտ ընտրված դերասանների վարպետորեն կերտած հերոսները, նրանց խաղը և ռեժիսորական բարձրակարգ ձեռագիրը ֆիլմի անսպասելի ավարտով, այս ամենի արդյունքում ֆիլմը կինոդիտողի մոտ թողնում է իրական հոգեբուժարանի շատ ազդեցիկ տպավորություն։

Ֆիլմը բանտից հոգեբուժարան տեղափոխված արկածախնդիր Ռենդլ ՄակՄյորֆիի (ում վարպետորեն մարմնավորել է Ջեք Նիկոլսոնը) մասին է, ով ընդվզում է հոգեբուժարանի գլխավոր բժշկուհու՝ Ռետչեդի (Լուիզա Ֆլեթչեր) սահմանած կանոնների դեմ և ցանկանում է, այսպես ասած, «հեղափոխություն» մտցնել հիվանդների կյանքում։ Մի քանի անգամ փախուստի դիմելով՝ ՄակՄյորֆին պարզում է, որ հիվանդների մեծ մասը ինքնակամ է եկել հոգեբուժարան՝ բուժվելու, ինչը խիստ զարմացնում է կրակոտ բնավորություն ունեցող ու կենսախինդ նախկին բանտարկյալին։

ՄակՄյորֆին փոխում է հիվանդների ռեժիմը՝ նրանց հետ միասին տարբեր ազարտային խաղեր խաղալով և հեռուստացույց դիտելով։ Մեկ անգամ նույնիսկ, հիվանդներից մի քանիսի հետ փախչելով, մեկնում է ձկնորսության՝ անընդհատ խնդիրներ ունենալով Ռետչեդի և հիվանդանոցի հսկիչ-սանիտարների հետ։

Նա ընկերանում է հիվանդանոցի՝ հսկա մարմնով, խուլ ձևացող, «առաջնորդ» մականունով հիվանդի հետ և ծրագրում փախուստ կազմակերպել նրա հետ։ Փախուստի գիշերը ՄակՄյորֆին, կաշառելով օրվա հսկիչին, երեկույթ է կազմակերպում հիվանդների համար՝ հիվանդանոց բերելով ալկոհոլային խմիչք և իր ընկերուհիներին։ Սակայն ալոկոհոլի ազդեցության տակ ՄակՄյորֆին և մյուս հիվանդները չեն կարողանում շուտ արթնանալ և փախուստը չի հաջողվում...

դերասան հերոս
Ջեք Նիկոլսոն Ռենդլ Պատրիկ ՄակՄյորֆի
Լուիզա Ֆլեթչեր բուժքույր Միլտրեդ Ռետչեդ
Ուիլյամ Ռեդֆիլդ Դեյլ Հարդինգ
Ուիլ Սիմփսոն «առաջնորդ» Բրոմդեն
Բրեդ Դուրիֆ Բիլլի Բաբբիտ
Սիդնի Լեսվիկ Չառլի Չեսվիկ
Դենի Դե Վիտո Մարտինի
Քրիստոֆեր Լլոյդ Մաքս Թեյբեր
Դին Ռ. Բրուքս բժիշկ Ջոն Սպիվի
Ուիլյամ Դուել Ջիմ Սիֆելտ
Վինսենթ Սկյավելլի Ֆրեդրիկսեն
Դելոս Բ. Սմիթ Սկենլոն
Մայքլ Բերրիման Էլլիս
Նեյթան Ջորջ սանիտար Վաշինգտոն
Միմի Սարկիսյան բուժքույր Բիլբոու
Սկետմեն Կրոտերս Թյորքլ
Իոսիպ Էլիկ Բանչինի

Մրցանակներ և վարկանիշային ցանկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ ֆիլմը ստացել է 29 կինոմրցանակ և ներկայացված է եղել ևս 11 մրցանակների, որոնցից են.

Հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հոլիվուդյան դերասաններ Դենի Դե Վիտոյի, Վինսենթ Սկյավելլիի, Բրեդ Դուրիֆի և Քրիստոֆեր Լլոյդի համար այս ֆիլմը նորամուտային էր, ինչը և դարձավ նրանց համար շատ հաջողակ գործոն իրենց հետագա ֆիլմերի համար, իսկ Ջեք Նիկոլսոնը, ով մինչ այս 4 անգամ արդեն ներկայացվել էր Օսկարի, հենց ՄակՄյորֆիի դերի համար ստացավ իր առաջին Օսկարը։
  • Գլխավոր դերի համար բացի Ջեք Նիկոլսոնից քննարկվել են նաև Մառլոն Բրանդոյի, Ջեյմս Կանի, Ջին Հեքմենի և Բերտ Ռեյնոլդսի թեկնածությունները։
  • Բուժքույր Ռետչեդի դերի համար սկզբում քննարկվում էին Ջերալդինա Պեյջի, Էնն Բաքրոֆթի և Էլլեն Բերստինի թեկնածությունները, սակայն նկարահումներից ընդամենը մեկ շաբաթ անց դերը բաժին հասավ Լուիզա Ֆլեթչերին, ում համար դերը դարձավ աստղային և նրա խաղացած բոլոր դերերից ամենանշանավորը։
  • Ֆիլմի էկրանավորման արտոնագիրը դեռ 1962 թվականից պատկանում էր Քըրք Դուգլասին, սակայն նախագիծը սկսում է նրա որդին՝ Մայքլ Դուգլասը, իսկ Քըրք Դուգլասը, այնուամենայնիվ, ֆիլմի շահույթից ստանում է տոկոսներ։ Նա նաև ցանկանում էր դեր ունենալ ֆիլմում, սակայն տարիքի պատճառով դա նրան չի հաջողվում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. 4,0 4,1 4,2 Box Office Mojo — 1999.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թռիչք կկվի բնի վրայով (ֆիլմ)» հոդվածին։