Jump to content

Թոմաս Գրեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Գրեյ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 26, 1716(1716-12-26)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էհուլիսի 30, 1771(1771-07-30)[1][2][4][…] (54 տարեկան)
Մահվան վայրՔեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[5]
ԳերեզմանԲաքինհեմշիր
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՓիթերհաուս և Իթըն քոլեջ
Մասնագիտությունբանաստեղծ, գրական քննադատ և գրող
ԱշխատավայրՔեմբրիջի համալսարան
Զբաղեցրած պաշտոններպրոֆեսոր
 Thomas Gray Վիքիպահեստում

Թոմաս Գրեյ (անգլ.՝ Thomas Gray, դեկտեմբերի 26, 1716(1716-12-26)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հուլիսի 30, 1771(1771-07-30)[1][2][4][…], Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[5]), 18-րդ դարի անգլիացի պոետ-սենտիմենտալիստ, ռոմանտիզմի նախակարապետ, գրականության պատմաբան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Գրեյը ծնվել է 1716 թվականի դեկտեմբերի 26-ին Կորնխիլում, Լոնդոնի արվարձանում բորսային միջնորդի և դերձակուհու ընտանիքում[6]։ Նա ապրել է իր մոր հետ այն բանից հետո, երբ մայրը բաժանվել է հոգեկան հիվանդ հորից[7]։ Նա սովորել է Իթընի քոլեջում։

1734 թվականին Գրեյը տեղափոխվել է Քեմբրիջ, որտեղ էլ սկսվել է նրա գրական գործունեությունը։

Թոմաս Գրեյը գրել է նաև կլասիցիզմի ոճի ստեղծագործություններ, սակայն դրանք այսօր քիչ են հայտնի ի տարբերություն նրա սենտիմենտալ բանաստեղծությունների։ Նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը «Եղերերգություն գյուղական գերեզմանոցում»-ն է (1750), որը համարվում է գերեզմանոցային պոեզիայի ամենահայտնի տեքստերից մեկը։ Մեկ այլ հայտնի ստեղծագործություն է «Բարդ» („The Bard“) Ներբողը։ Հայտնի է նաև իր կելտական և սկանդինավյան պոեզիային դիմելով («Չարաբաստիկ քույրերը», «Օդինի վայրէջքը») և «Անգլիական պոեզիայի պատմությունը» պատմա-գրական աշխատանքով[8]։

Թոմաս Գրեյը մահացել է 1771 թվականի հուլիսի 30-ին Քեմբրիջում։

1971 թվականին ծննդյան 255-ամյակին և 200-րդ տարելիցին Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը թողարկել է նամականիշ 5 պենս արժեքով։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Венгерова З. А. (1890–1907). «Грей, Томас». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Mack, Robert L. (2000). Thomas Gray: A Life. Yale University Press. ISBN 978-0-300-08499-3.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 Грей Томас // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. The Broadview Anthology of British Literature, Second Edition: Concise Edition. — Broadview Press. — 1711 с.
  7. «§1. Gray's family and life. VI. Gray. Vol. 10. The Age of Johnson. The Cambridge History of English and American Literature: An Encyclopedia in Eighteen Volumes. 1907–21». www.bartleby.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  8. «Thomas Gray | English poet». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Գրեյ» հոդվածին։