Jump to content

Թնդանոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
17-րդ դարի դաշտային թնդանոթ
Ֆրանսիական զինվորներ 1870-1871 թթ ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ

Թնդանոթ, հրանոթի տեսակ է, փողային հրետանու մյուս տեսակներից տարբերվում է փողի մեծ երկարությամբ (40-80 տրամաչափ), հեռահարությամբ, արկի սկզբնական արագությամբ, բայց փողի բարձրացման անկյունը քիչ է։ Պայմանականորեն համարվում է, որ 40 տրամաչափից քիչ փողի երկարություն ունեցող թնդանոթները համարվում են թնդանոթ-հաուբիցներ։ Թնդանոթները հիմնականում նախատեսված են գետնամերձ հետագծով կրակ վարելու համար։ Թնդանոթից կարելի է կրակ վարել ինչպես փակ դիրքերից դեպի չդիտարկվող նշանակետեր(հրետանային մարտկոցներ, կենդանի ուժի կուտակումներ և շարասյուններ, բնակավայրեր), այնպես էլ ուղիղ նշանառությամբ(ռազմանավեր, տանկեր, ամրաշինական կառույցներ

Կրակ 12 ֆունտ տրամաչափի թնդանոթից (1760-ական թվականների նմուշ)
1592-1598 թթ Իմջինյան պատերազմի ժամանակաշրջանի կորեական սլաքաձև թնդանոթային արկ
18-րդ դարի թնդանոթների զինամթերք

Առաջին հրազենը(եղեգնյա «հրե նետ») հայտնի է Չինաստանից դեռևս 10-րդ դարից[1]. Չինական առաջին ռմբանետերը և գնդային արկերը թվագրված են 12-րդ դարի կեսերինа[2]. Ամենահին, հնէաբանական հետազոտութունների ժամանակ գտնված չինական ռմբանետը ձուլված է եղել 1288 թվականից ոչ ուշ[2]։ Համարվում է, որ վառոդի ներկայիս բաղադրությունը մշակվել է դեռև միջնադարյան արաբական աշխարհի գիտնականների կողմից XIII—XIV դարերում[3] Հիմնականում հիշատակվում է սիրիացի գիտնական-քիմիկոս Հասան Ալ Ռամահի անունը[4]։ Գոյություն ունեն թվով չորս արաբական ձեռագիր աղբյուրներ, թվագրված 1320 թ, որոնցից մեկը պահվում է Սանկտ Պետերբուրգում, երկուսը Փարիզում, իսկ մյուս Ստամբուլում։ Ըստ այդ ձեռագրերի մամլուքները մոնղոլական հեծելազորի դեմ 1260 թ Այն Ջալութ ճակատամարտում օգտագործել են ոչ մեծ ձեռքի երկարափող հրանոթ-հրացաններ[3]։ 1274 թ Սիջիլմասայի մոտ առաջին անգամ արաբներն օգտագործել են պաշարման հրազենային զենք[3]։ Ըստ վառոդի Եվրոպա ներթափանցման տեսություններից մեկի, այն Եվրոպա է հասել մետաքսի ճանապարհով, ըստ մեկ այլ տեսության կամ 13-րդ դարում մոնղոլյան նվաճումների արդյունքում են եվրոպացիները ծանոթացել վառոդի գյուտին կամ ֆրանկ-մոնղոլական դաշինքի ժամանակ Կիլիկյան Հայաստանով է անցել Եվրոպա[5]։ Իսկ արդեն 14-րդ դարում հրազենը արաբական նվաճումների արդյունքում Իսպանիայից Իտալիա ու Ֆրանսիա է հասել[6]։

Թնդանոթների տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեցփողանի ավիացիոն ավտոմատ հրանոթ ԳՇ-6-30
Նավային թնդանոթների կրակ, «Այովա» գծանավ

Թնդանոթները ըստ նշանակության լինում են՝

Ըստ գործողության լինում են՝

  • Վառոդային հրանոթ
  • Շոգեթնդանոթ
  • Էլեկրտամագնիսական թնդանոթ (Գաուսի թնդանոթ)
  • Հատուկ թնդանոթներ, քարշակների վրա, որոնք ունեն շրջանային տեսադաշտ և փողի բարձրացման մեծ անկյուն, հիմնականում օգտագործվում են որպես հակաօդային միջոց՝ զենիթային հրանոթներ։
  • Հակատանկային թնդանոթներ, որոնց արկերը ունենում են շատ մեծ սկզբնական արագություն։

Հայտնի թնդանոթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Lorge, Peter A. «The Asian Military Revolution». Վերցված է 2010 թ․ փետրվարի 26-ին.
  2. 2,0 2,1 Chase, p. 32
  3. 3,0 3,1 3,2 Al-Hassan, Ahmad Y. «Gunpowder Composition for Rockets and Cannon in Arabic Military Treatises In Thirteenth and Fourteenth Centuries» (անգլերեն). Վերցված է 2010 թ․ փետրվարի 26-ին.
  4. Williamson, Mitch (2013 թ․ ապրիլի 21). «Hassan Al Rammah». Weapons and Warfare | Military History and Hardware. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 26-ին.
  5. "The Eastern Origins of Western Civilization", John M.Hobson, p186, ISBN 0-521-54724-5.
  6. Уваров, Дмитрий (2004). «Метательные машины и пороховая артиллерия». Средневековые метательные машины западной Евразии. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 195
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թնդանոթ» հոդվածին։