Թերի Ֆոքս
Թերի Ֆոքս անգլ.՝ Terrance Stanley Fox | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 28, 1958[1] |
Ծննդավայր | Վինիպեգ, Կանադա[2] |
Մահացել է | հունիսի 28, 1981[1] (22 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Վեսթմինստթեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[2] |
Գերեզման | Port Coquitlam |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրթություն | Հարվարդի համալսարան և Սայմոն Ֆրեյզերի անվան համալսարան |
Ազդվել է | Դիք Թրամ |
Մասնագիտություն | ակտիվիստ |
Ծնողներ | մայր՝ Բեթի Ֆոքս |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | terryfox.org |
Terry Fox Վիքիպահեստում |
Թերի Ֆոքս, լրիվ անունը՝ Թերենս Սթենլի Ֆոքս (անգլ.՝ Terrance Stanley «Terry» Fox, հուլիսի 28, 1958[1], Վինիպեգ, Կանադա[2] - հունիսի 28, 1981[1], Նյու Վեսթմինստթեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[2]), քաղցկեղով հիվանդներին սատարող կանադացի ակտիվիստ։ 19 տարեկան Թերի Ֆոքսի մոտ չարորակ ուռուցք է հայտնաբերվել, և նրա ոտքը անդամահատել են։ Մի քանի տարի անց նա Կանադայի արևելքից արևմուտք գերմարաթոն վազելու փորձ է արել, որ քաղցկեղով հիվանդների հետազոտությունների համար գումար հավաքի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թերի Ֆոքսը ծնվել է Կանադայի Մանիտոբա նահանգի Վինիպեգ քաղաքում։ Մեծացել է արևմտյան Բրիտանական Կոլումբիա նահանգում, բասկետբոլ է խաղացել։ Դպրոցն ավարտլուց հետո ընդունվել է համալսարան՝ որոշելով դառնալ ֆիզիկական մշակույթի դաստիարակ[5]։ 1977 թվականին աջ ծնկում ցավեր են սկսել՝ ստուգումները հայտնաբերել են ոսկրի սարկոմա։
Բժիշկները ստիպված ծնկից վերև անդամահատել են աջ ոտքը։ Երեք տարի անց Թերին որոշել է երկրով մեկ վազել օվկիանոսից օվկիանոս։ Վազքի նպատակը ուռուցքաբանական հիվանդությունների հետազոտությունների համար գումար հավաքելն էր։ «Հույսի մարաթոն»-ի (անգլ.՝ Marathon of Hope) կազմակերպման ժամանակ Թերին երազել է յուրաքանչյուր կանադական քաղաքացուց մեկական դոլլար հավաքել[6]։ Մեկ տարուց ավելի նա մարզվել է, լավ գիտակցելով, որ անգամ առողջ մարդը առանց նախնական պատրաստության չի կարող հաղթահարել նման երկար տարածությունը։
Թերի Ֆոքսը «Հույսի մարաթոն»-ը սկսել է 1980 թվականի ապրիլի 12-ին։ Սկզբում ոտքը թրջել է Ատլանտյան օվկիանոսի ջրերում՝ Նյու Ֆաունդլենդ նահանգի Սենտ Ջոնս քաղաքի մոտ։ Մտադրվել էր հասնել Բրիտանական Կոլումբիա և երկրորդ անգամ ոտքը թրջել Խաղաղ օվկիանոսում[6]։ Նա վազել է օրական 42 կմ, ինչը առողջ մարդու համար նախտեսված մարաթոնյան երկարություն է։ Վազելու հետ մեկտեղ Թերիի հիվանդությունն աստիճանաբար սաստկացել է, մշտապես ցավեր է ունեցել։ Միայն մեծ կամքի ուժը և իր միլիոնավոր բախտակիցներին օգնելու ցանկությունն են նրան առաջ մղել։ Մարաթոնը մեծ արձագանք է ստացել։ Չնայած, որ սկզբից տեղեկատվական միջոցները քիչ են անդրադարձել վազքին, շատերն են փողոց դուրս եկել ոգևորելու երիտասարդին և նվիրատվություն կատարելու։
Թերի Ֆոքսը չի կարողացել ավարտել մարաթոնը։ Քաղցկեղը տարածվել է թոքերում և նա 143 օր անընդհատ վազելուց հետո՝ 1980 թվականի սեպտեմբերի 1-ին Տանդեր Բեյ քաղաքի մոտ ստիպված դադարեցրել է վազքը։ Նա վազել է 5373 կմ տարածություն, հատելով Նյուֆաունդլենդ և Լաբրադոր, Նոր Շոտլանդիա, Նյու Բրանսուիկ, Քվեբեկ, Օնտարիո նահանգները և Արքայազն Էդուարդի կղզին։
10 ամիս անց՝ իր 23-ամյակից երեք օր առաջ, Թերի Ֆոքսը մահացել է։
Մարաթոնի արդյունք և հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 թվականի փետրվարին հավաքվել է ավելի քան 24 մլն դոլլար[7]։ Կանադայի բնակչությունը այդ ժամանակ մոտ 24 մլն էր։ Ավելի կարևոր էր, որ լայն հասարակության ուշադրությունը սևեռվեց քաղցկեղի ուսումնասիրության հարցին։ Այժմ 50-ից ավելի երկրներում Թերի Ֆոքսի անվան (անգլ.՝ Terry Fox Run) բարեգործական մարաթոնյան վազքեր են կազմակերպվում, որոնցից հավաքված գումարները գնում են ուռուցքանաբանական ուսումնասիրությունների հիմնադրամ, որի դրամագլուխը այժմ աճել է մինչև 360 մլն դոլլար[6]։
1983 թվականին ջուրն իջեցված կանադական սառցահատը անվանվել է Թերի Ֆոքսի անունով (անգլ.՝ CCGS Terry Fox)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #1230018026 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 https://www.cdnmedhall.ca/laureates/terryfox
- ↑ http://www.pc.gc.ca/apps/dfhd/page_nhs_fra.aspx?id=12011
- ↑ Scrivener, Leslie (2000 թ․ սեպտեմբերի 1). Terry Fox: His Story. Toronto: McClelland & Stewart. ISBN 978-0-7710-8019-7.
- ↑ 6,0 6,1 6,2 «Terry Fox's legacy of hope». Canadian Broadcasting Corporation. 2006 թ․ հունիսի 27. Վերցված է 2010 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Terry Fox Foundation» (անգլերեն). terryfoxrun.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերի Ֆոքս» հոդվածին։ |
|