Թարիմ գետի երկարությունը կազմում է մոտ 2090 կմ, գետը ձևավորվում է Ակսու և Յարկենդ գետերի միախառնումից, այն հոսում է արևելյան ուղղությամբ։ Գետը սնուցում է Լոբ Նոր լիճը։
Գետի հովտում բնակվում են մոտ 10 միլիոն մարդ տարբեր ազգությամբ (չինացի, մոնղոլ, ույգուր և այլն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 151)։