Թաո Լին
Թաո Լին Tao Lin | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 2, 1983 |
Ծննդավայր | Ալեքսանդրիա (Վիրջինիա) |
Մասնագիտություն | պոետ, գրող, լրագրող |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան և Lake Howell High School? |
Ժանրեր | պոեզիա և էսսե |
Ուշագրավ աշխատանքներ | Taipei?, Bed? և Richard Yates? |
Աշխատավայր | Սարա Լուրենսի քոլեջ |
Ամուսին | Մեգան Բոյլ |
Ներշնչվել է
| |
Կայք | taolin.us |
Tao Lin Վիքիպահեստում |
Թաո Լին (չինարեն՝ 林韜, հուլիսի 2, 1983[1], Ալեքսանդրիա, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի արձակագիր, պոետ, էսսեիստ, գրող և արտիստ։ Հրատարակել է երեք վեպ, մեկ վիպակ, պոեզիայի երկու գիրք, կարճ պատմվածքների հավաքածու և հուշագրություններ, ինչպես նաև առցանց բովանդակության լայն տեսականի։ Երրորդ վեպը` «Թայփեյը», հրատարակվել է Վինտաժ - կողմից, հունիսի 4, 2013[2]։ Նրա գեղարվեստական գիրքը՝ «Ճանապարհորդություն։ Հոգեբուժաարններ, Օտարում և Փոփոխություն», հրատարակվել է Վինտաժ հրատարակչության կողմից մայիսի 1, 2018։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինը ծնվել է Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում, մեծացել է Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում։ Ծնողները Թայվանցի էին։ Նա ուներ մեկ եղբայր, ով ապրում էր Նյու Յորքում։ Լինի հայրը թոշակառու ֆիզիկոս էր[3][4]։ Հաճախել է Լեյք Հաուելի ավագ դպրոց։ Դպրոցի նվագախմբում Լին թմբուկ էր նվագում։ 2001 թվականին Ֆլորիդայից տեղափոխվել է Նյու Յորք, տեղի քոլեջում ուսանելու նպատակով, իսկ 2005 թվականին ավարտել է Նյու Յորքի համալսարանի լրագրության բաժինը[5]։
Քոլեջն ավարտելուց հետո Լինը գողացված մարտկոցներ էր վաճառում eBay-ում, աշխատում էր Նյու Յորքի համալսարանի Bobst գրադարանում, Նյու Յորքի հասարակական գրադարանում` վերին արևելյան հատվածում, ինչպես նաև՝ Նյու Յորքի Ալեգանի շրջանում գտնվող Անժելիկա խոհանոցում և Մանհեթենում գործող օրգանական վեգան ռեստորանում[6][7]։ 2008 թվականին նա հիմնադրում է «Մումու Հաուս» կոչվող իր անկախ մամուլը։ Նա իր գրախոսությունների և արվեստի մասին դասախոսել է Վասարի քոլեջում,Կանզաս Սիթիի արվեստի համալսարանում, Կոլումբիայի համալսարանում, և այլ համալսարաններում ու թանգարաններում, այդ թվում՝ Ժամանակակից արվեստի թանագարանում։
2014 թվականներին Ջեզեբըլ վեբ կայքը հրաապարակում է Լինի նախկին ընկերուհու՝ գրող Էլլեն Քենեդիի կողմից հրապարկված թվիթերյան սքրինշոթեր՝ չարաշահման, բռնաբարության և գրագողության մեղադրանքով։ Մեղադրանքները բխում էին 2005 թվականից, երբ Քենեդին և Լինը ժամադրվել էին։ Այդ ժամանակ Քենեդին 16 տարեկան էր, իսկ Լինը՝ 22: Հետագայում Քենեդին ջնջում է իր թվիթերյան էջը և խնդրում Ջեզեբըլին, որպեսզի ջնջի հոդվածը, սակայն Ջեզեբըլը անտեսում է աղջկա խնդրանքը, իսկ Լինը ֆեյսբուքում հերքել է - իրեն ուղղված մեղադրանքները[8]։
2020 թվականին Լինը տեղափոխվում է Հավայի[9]։
Մանդալաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականից սկսած Լինը սկսում է նկարել մանդալաներ[10], որոնք տպագրվել են «Վայս» ամսագրի և իր «Ճանապարհորդություն։ Հոգեբուժարաններ, օտարում և փոփոխություններ» գրքի շապիկներին։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոեմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Այս հույզը մի փոքր էլեկտրոնային գիրք էր», (Բիըր Փերըդ, 2006)
- «Դու ավելի ուրախ ես, քան ես», (Էքշըն բուքս, 2006)
- «Ճանաչողական, վարքային թերապիա», (Մելվիլ հաուս, 2008)
Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Յե յե յե» (Մելվիլ հաուս, 2007)
- «Ռիչարդ Յեթս» (Մելվիլ հաուս, 2010)
- «Թայփեյ» (Վինտաժ հրատարակչություն, 2013)
- «Հեռացիր հասարակությունից» (Վինտաժ հրատարակչություն, 2021)
Վիպակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գողություն Ամերիկական հագուստի խանութից »(Մելվիլ հաուս 2009)
Պատմվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Այսօր երկինքը կապույտ և սպիտակ է `վառ կապույտ կետերով և փոքր գունատ լուսնով, և ես կկործանեմ մեր հարաբերություններն այսօր», (Բիըր փերըդ, 2006)
- «Մահճակալ» (Մելվիլ Հաուս, 2007)
Գեղարվեստական գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ընտրված Թվիթեր»
- «Ճանապարհորդություն։ Հոգեբուժարաններ, օտարում և փոփոխություններ» (Վինտաժ հրատարակչություն, 2018)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Babelio (ֆր.) — 2007.
- ↑ Taipei. Vintage. 2013 թ․ հունիսի 4. ISBN 978-0307950178.
- ↑ Lin, Tao (2013 թ․ սեպտեմբերի 21). «When I Moved Online». The New York Times.
- ↑ «Tao Lin by David Shapiro Jr».
- ↑ Roy, Jessica. «NYU Alum and Poet Tao Lin Doesn't Care Whether or Not You Think Print Is Dead». NYU Local. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ http://spectatorarchive.library.columbia.edu/cgi-bin/columbia?a=d&d=cs20110922-02.2.3
- ↑ https://www.interviewmagazine.com/culture/tao-lin-1
- ↑ Broderick, Ryan (2014 թ․ հոկտեմբերի 2). «Tao Lin Responds to Abuse Allegations on Facebook». Buzzfeed News.
- ↑ https://www.countere.com/home/tao-lin-interview-leave-society
- ↑ https://news.artnet.com/art-world/tao-lin-encourages-you-to-flip-his-work-218546
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաո Լին» հոդվածին։ |