Թաիլանդի ծոց, հայտնի նաև որպես Սիամի ծոց (թաի.՝ อ่าวไทย), մակերևութային ջրառային ծոց Հարավչինական ծովում, Մալակկա և Հնդկաչին թերակղզիների միջև։ Երկարությունը 720 կմ է, լայնությունը մուտքի մոտ՝ 400 կմ, խորությունը՝ մինչև 70 մ։ Թաիլանդի ծոց թափվող Մենամ Չաո Պրայայի գետաբերանի մոտ է Բանգկոկ նավահանգիստը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 352)։