Կինոյում սկսել է աշխատել 1922թվականից։ Վերառվի հետ սկզբնավորել է խորհրդային հրապարակախոսական պատմավավերագրական մոնտաժային ֆիլմի ինքնատիպ ժանրը։ «Ռոմանովների դինաստիայի անկումը» (1927, ստեղծված է նախահեղափոխական փաստագրական նյութերով), «Մեծ ուղի» (1927), «Նիկոլայ 2-րդ-ի Ռուսաստանը և Լև Տոլստոյը» (1928) ֆիլմերը դարձել են սոցիալական մեծ հնչողության վավերագրեր։ Հաջորդ կինոնկարները վերաբերում են ժամանակակից կյանքին։ Լավագույններից են՝ «Մոսկվան կառուցում է մետրո» (1934), «Սովետների երկիրը» (1937), «Իսպանիա» (1939), «Թշնամու դեմքը» (1941) և այլն։ 1943—1953 թվականներին աշխատել է Վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայում, եղել «Օրվա նորություններ» կինոժուռնալի ռեժիսոր։ Հեղինակ է «Խոշոր պլանով» գրքի (1959)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 593)։