Էուսեբիո Դի Ֆրանչեսկո
Դի Ֆրանչեսկոն 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 8, 1969[1][2] (55 տարեկան) կամ 1968 | ||
Ծննդավայր | Պեսկարա, Աբրուցցո, Իտալիա | ||
Հասակ | 175 սմ | ||
Քաշ | 71 կգ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
1987-1991 | Էմպոլի | 102 | (3) |
1991-1995 | Լուկեզե | 139 | (12) |
1995-1997 | Պյաչենցա | 67 | (5) |
1997-2001 | Ռոմա | 101 | (14) |
2001-2003 | Պյաչենցա | 61 | (12) |
2003-2004 | Անկոնա | 10 | (0) |
2004-2005 | Պերուջա | 30 | (1) |
1987-2005 | Ընդհանուր | 510 | (47) |
Ազգային հավաքական | |||
1998-2000 | Իտալիա | 12 | (1) |
Մարզչական կարիերա | |||
2008-2009 | Վիրտուս Լանչանո | ||
2010-2011 | Պեսկարա | ||
2011-2012 | Լեչչե | ||
2012-2017 | Սասուոլո | ||
2017-2019 | Ռոմա | ||
2019 | Սամպդորիա | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Էուսեբիո Դի Ֆրանչեսկո (իտալ.՝ Eusebio Di Francesco, սեպտեմբերի 8, 1969[1][2] կամ 1968, Պեսկարա, Աբրուցցո, Իտալիա), իտալացի ֆուտբոլային մարզիչ և նախկին ֆուտբոլիստ։ Խաղացել է կիսապաշտպանի դիրքում։ Դի Ֆրանչեսկոն մարզել է Սասուոլոն, Ռոման, Սամպդորիան և այլ ակումբներ[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Դի Ֆրանչեսկոն սկսել է Էմպոլիում։ Այստեղ նա անցկացրեց 102 հանդիպում առաջնությունում, ինչից հետո միացավ Լուկեզեին։ 1995 թվականին Դի Ֆրանչեսկոն տեղափոխվեց Պյաչենցա, որը հանդես էր գալիս Սերիա А-ում։ 1997 թվականին նա միացավ Ռոմային, որի հետ 2001 թվականին հաղթեց Իտալիայի առաջնությունը[4], ինչից հետո վերադարձավ Պյաչենցա՝ 1.03 եվրոյի դիմաց։ Դի Ֆրանչեսկոն խաղացել է նաև Անկոնայում ու Պերուջայում, և ավարտել կարիերան 2005 թվականին[5]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոմայում խաղալու տարիներին Դի Ֆրանչեսկոն 12 հանդիպում է անցկացրել Իտալիայի ազգային հավաքականի կազմում[6]։ Առաջին անգամ Իտալիայի հավաքական հրավիրվել է Չեզարե Մալդինիի կողմից 1997 թվականի Ֆրանսիայի մրցաշարի համար[7][8], սակայն նա մերժեց հրավերը, որպեսզի Պյաչենցայի կազմում մասնակցի Կալյարիի դեմ հանդիպմանը[9][10]։ Իր միջազգային դեբյուտը նշեց 1998 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Ուելսի դեմ խաղում՝ Դինո Ձոֆի կառավարման ժամանակ[11][12]։ Բացի 12 պաշտոնական հանդիպումներից, Դի Ֆրանչեսկոն խաղադաշտ դուրս եկավ նաև 1998 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ՖԻՖԱ-ի համաշխարհային աստղերի դեմ խաղում, որի ժամանակ դարձավ գոլի հեղինակ, իսկ Իտալիան հաղթեց 6-2 հաշվով[13]։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Դի Ֆրանչեսկոն թիմի մենեջեր էր աշխատում Ռոմայում։ 2008 թվականին նա նշանակվեց Վիրտուս Լանչանոյի գլխավոր մարզիչ[14], սակայն 2009 թվականի հունվարին հեռացվեց աշխատանքից վատ արդյունքների պատճառով։
2010-11 մրցաշրջանում Դի Ֆրանչեսկոն դարձավ Սերիա B-ում հանդես եկող Պեսկարայի գլխավոր մարզիչ։ Նրա գլխավորությամբ Պեսկարան ցույց էր տալիս գեղեցիկ խաղ և լավ արդյունքներ էր գրանցում։ 2011 թվականի հունիսին նա լքեց ակումբը, որպեսզի գլխավորի Սերիա A-ում հանդես եկող Լեչչեն[15]։ 2011 թվականի դեկտեմբերի 4-ին նա հեռացվեց Լեչչեի գլխավոր մարզչի պաշտոնից, քանի որ ակումբը հավաքել էր ընդամենը 8 միավոր 13 խաղերում, և գտնվում էր մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում։
2012 թվականի հունիսի 19-ին Դի Ֆրանչեսկոն պայմանագիր կնքեց Սասուոլոյի հետ։ 2012-13 մրցաշրջանում նրա գլխավորությամբ Սասուոլոն հաղթեց Սերիա B-ն և տեղափոխվեց Իտալիայի բարձրագույն դիվիզիոն[16]։ 2014 թվականի հունվարի 28-ին նա հեռացվեց աշխատանքից վատ արդյունքների պատճառով[17][18][19], սակայն 2014 թվականի մարտի 3-ին վերանշանակվեց[20][21], քանի որ թիմի արդյունքները չբարելավվեցին նրա հեռացումից հետո։ 2014 թվականի մարտից հետո Սասուոլոն սկսեց ավելի լավ խաղալ և պահպանեց իր տեղը Սերիա A-ում՝ հավաքել 13 միավոր առաջնության վերջին 7 խաղերում։ 2014 թվականի հունիսին նա երկարաձգեց իր պայմանագիրը Սասուոլոյի հետ մինչև 2016 թվականը[22]։ 2016 թվականի ապրիլին նա նորից երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2019 թվականի հունիսը[23]։ 2015-16 մրցաշրջանում Սասուոլոն գրավեց 6-րդ հորիզոնականը առաջնությունում, ինչի շնորհիվ հաջորդ մրցաշրջանում հնարավորություն ստացավ հանդես գալու Եվրոպայի Լիգայում[24]։
2017 թվականի հունիսի 13-ին Դի Ֆրանչեսկոն նշանակվեց Ռոմայի գլխավոր մարզիչ[25][26]՝ փոխարինելով Լուչանո Սպալետտիին, ով միացավ Ինտերին[27][28]։ Առաջին մրցաշրջանում նրա գլխավորությամբ Ռոման հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ[29][30], որտեղ սակայն 2 խաղերի արդյունքում պարտվեց Լիվերպուլին[31][32]։ 2019 թվականի հունվարի 30-ին Ռոման դուրս մնաց Իտալիայի գավաթից՝ 7-1 հաշվով պարտվելով Ֆիորենտինային[33][34]։ Մարտի 7-ին Ռոման դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից՝ պարտվելով Պորտուին[35][36], ինչից հետո Դի Ֆրանչեսկոն հեռացվեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնից[37][38][39][40]։
2019 թվականի հունիսի 22-ին Դի Ֆրանչեսկոն նշանակվեց Սամպդորիայի գլխավոր մարզիչ[41][42]։ Հոկտեմբերի 7-ի դրությամբ Սամպդորիան Սերիա A-ի վերջին տեղում էր՝ պարտվելով առաջնության 7 հանդիպումներից 6-ը, և Դի Ֆրանչեսկոն երկկողմ համաձայնությամբ հեռացավ ակումբից[43][44][45][46]։
Մարզչական վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարի 15-ի դրությամբ
Թիմ | Սկսած | Մինչև | Արդյունք | ||||
---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | ՈՈ | Պ | Հ % | |||
Վիրտուս Լանչանո | Հունիսի 23, 2008 | Հունվարի 27, 2009 | 20 | 6 | 3 | 11 | 30.00 |
Պեսկարա | Հունվարի 12, 2010 | Հունիսի 22, 2011 | 62 | 24 | 17 | 21 | 38.71 |
Լեչչե | Հունիսի 24, 2011 | Դեկտեմբերի 4, 2011 | 14 | 2 | 2 | 10 | 14.29 |
Սասուոլո | Հունիսի 19, 2012 | Հունվարի 28, 2014 | 67 | 31 | 15 | 21 | 46.27 |
Սասուոլո | Մարտի 3, 2014 | Հունիսի 13, 2017 | 142 | 52 | 39 | 51 | 36.62 |
Ռոմա | Հունիսի 13, 2017 | Մարտի 7, 2019 | 87 | 46 | 18 | 23 | 52.87 |
Սամպդորիա | Հունիսի 22, 2019 | Հոկտեմբերի 8, 2019 | 8 | 2 | 0 | 6 | 25.00 |
Ընդհանուր | 400 | 163 | 94 | 143 | 40.75 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոմա
- Սերիա A. 2000–01
Մարզչական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սասուոլո
- Սերիա B. 2012–13
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արծաթե նստարան. 2012–13
- Ֆուտբոլային առաջնորդ. 2013 (Առաջին Սերիա B)
- Էնցո Բեարցոտի մրցանակ. 2018
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Italy - E. Di Francesco - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «The Greatest Teams - AS Roma 2000-2001 - World Soccer Talk». World Soccer Talk (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հունվարի 19. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ NORZ. «Di Francesco Eusebio - Carriera - stagioni, presenze, goal - TuttoCalciatori.Net - ✅». www.tuttocalciatori.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Piksel.com. «Nazionale in cifre - FIGC - Federazione Italiana Giuoco Calcio». FIGC - Federazione Italiana Giuoco Calcio. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «French feast to comfort soccer starved». The Irish Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «TORNEO DI FRANCIA, TORNA PAGLIUCA CON 3 DEBUTTANTI - la Repubblica.it». Archivio - la Repubblica.it (իտալերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «ITALIA IN TRAPPOLA MALDINI HA I NERVI - la Repubblica.it». Archivio - la Repubblica.it (իտալերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Lo spareggio di Napoli». www.storiapiacenza1919.it. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Eusebio Di Francesco, le partite disputate con la maglia dell'Italia - Italia1910.com - Nazionale Italiana di calcio e Serie A». www.italia1910.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ http://web.tin.it/netline/, NetLine S.a.s. -. «WebRAISport - 5 settembre '98 - Calcio: Galles-Italia 0-2». www2.raisport.rai.it. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|last=
- ↑ «L' Italia fa la festa al resto del mondo». 2015 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ UEFA.com. «Why Eusebio Di Francesco is the man for Roma». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Il Pescara sceglie Zeman Di Francesco verso Lecce - Repubblica.it». La Repubblica (իտալերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Serie A Promoted Teams - Sassuolo, Hellas Verona, Livorno». Thehardtackle.com (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ հունիսի 16. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ uefa.com (2014 թ․ հունվարի 28). «Member associations - Italy - News – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Lowly Sassuolo sack coach Di Francesco». FourFourTwo (անգլերեն). 2014 թ․ հունվարի 28. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Serie A: Sassuolo remove coach Eusebio Di Francesco». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Sito ufficiale US Sassuolo Calcio». archive.is. 2014 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Di Francesco returns as Sassuolo coach». FourFourTwo (անգլերեն). 2014 թ․ մարտի 3. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Carlino, il Resto del (2014 թ․ հունիսի 3). «Sassuolo, Di Francesco rinnova fino al 2016 - il Resto del Carlino». il Resto del Carlino (իտալերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Sassuolo Calcio e mister Eusebio Di Francesco insieme fino a Giugno 2019». Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Sassuolo: 'Italian success story' | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Official: Di Francesco new Roma Coach | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Roma appoint Eusebio Di Francesco as new head coach». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Inter confirm Luciano Spalletti appointment». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Serie A: Luciano Spalletti appointed as Inter Milan manager on two-year contract | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Reuters (2018 թ․ ապրիլի 11). «Roma shock Barcelona to reach Champions League semi-finals». NST Online (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ «Kostas Manolas seals historic Roma comeback to send Barcelona out». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Liverpool FC - AS Roma, Apr 24, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «AS Roma - Liverpool FC, May 2, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Sharma, Rik (2019 թ․ հունվարի 30). «Fiorentina 7-1 Roma: Federico Chiesa scores hat-trick in emphatic win». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Fiorentina-Roma: confirmed line-ups and live updates». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Porto score VAR penalty in extra time to send Roma out of Champions League». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Miotto, Jimmy (2019 թ․ մարտի 6). «Roma Falls to Porto, Crash Out of Champions League». Chiesa Di Totti (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Verschueren, Gianni. «Eusebio Di Francesco Sacked by AS Roma After UCL Loss to Porto». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Roma sack Eusebio di Francesco after Porto and Lazio defeats». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Roma sack Eusebio Di Francesco: Giallorossi dismiss manager after Champions League exit | Goal.com». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «OFFICIAL: Roma sack Di Francesco | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Official: Sampdoria appoint Di Francesco | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Di Francesco appointed Sampdoria coach». France 24 (անգլերեն). 2019 թ․ հունիսի 22. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Serie A news: Sampdoria sack Eusebio Di Francesco after seven league games | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Reuters (2019 թ․ հոկտեմբերի 7). «Sampdoria sack manager Eusebio Di Francesco». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ «Coach Di Francesco leaves bottom-placed Sampdoria». uk.reuters.com. Արխիվացված է օրիգինալից 2019-10-12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Sampdoria sack Di Francesco after four months». FotMob. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դի Ֆրանչեսկոյի պաշտոնական Տվիտերի էջը
- Դի Ֆրանչեսկոն transfermarkt-ում
- Դի Ֆրանչեսկոն soccerbase.com-ում
- Դի Ֆրանչեսկոն Ռոմայի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-04-18 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էուսեբիո Դի Ֆրանչեսկո» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Սեպտեմբերի 8 ծնունդներ
- 1969 ծնունդներ
- Ապրող անձինք
- 1968 ծնունդներ
- Պեսկարա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անկոնայի ֆուտբոլիստներ
- Էմպոլիի ֆուտբոլիստներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Լուկեզեի ֆուտբոլիստներ
- Պերուջայի ֆուտբոլիստներ
- Պիաչենցայի ֆուտբոլիստներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Իտալացի ֆուտբոլային մարզիչներ