Էնդորային ավազան
Էնդորային ավազան, ջրահավաք ավազան, որ սովորաբար պահպանում է ջուրը և թույլ չի տալիս արտահոսք դեպի այլ, արտաքին ջրային մարմիններ (օրինակ՝ գետեր և օվկիանոսներ), փոխարենը, ջրի դրենաժը հոսում է մշտական և սեզոնային լճերի և ճահիճների մեջ, որոնք հավասարակշռվում են գոլորշացման միջոցով։ Էնդորային ավազանները նաև կոչվում են փակ, տերմինալային ավազաններ կամ ներքին դրենաժային համակարգեր։ Էնդորային ավազանները հակադրվում են բաց լճերին (էկզորային ավազաններ), որտեղ մակերևութային ջրերը ի վերջո թափվում են օվկիանոս[1]։ Ընդհանուր առմամբ, օվկիանոս տանող ստորգետնյա արտահոսքերով ջրային ավազանները համարվում են ոչ թե էնդորային[2][3][4], այլ կրիպտորեիկ[5]։ Էնդորային ավազանները կազմավորում են տեղական բազային մակարդակները՝ սահմանելով մոտակա տարածքների էրոզիայի և նստեցման գործընթացների չափերը[6]։ Էնդորային ջրային մարմինները ներառում են Կասպից ծովը, որն աշխարհի ամենամեծ ներքին ջրային ավազանն է[7]։
Էնդորային լճեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնդորային լճերը ջրային մարմիններ են, որոնք չեն հոսում օվկիանոս կամ ծով։ Երկիր թափվող ջրի մեծ մասը թափանցում է օվկիանոսներ և ծովեր՝ գետերի, լճերի և և այլ ջրային մարմինների միջոցով միջոցով[8]։ Էնդորային լճերին նման է ջրային այն մարմինների դասը, որոնք տեղակայված են փակ ջրբաժաններում (էնդորային ջրբաժաններ), որտեղ տեղական ռելիեֆի տեղագրությունը խոչընդոտում է ջրի արտահոսքը դեպի օվկիանոսներ և ծովեր[9][10]։ Այս էնդորային ջրբաժանները (գետերի կամ լճերի ջրերը, որոնք ստեղծում են մակերևութային ներհոսքի, գոլորշացման և արտահոսքի հավասարակշռություն) հաճախ կոչվում են ջրբաժաններ[11]։ Էնդորային լճերը սովորաբար տեղակայված են ցամաքի խորքերում, օվկիանոսից հեռու և համեմատաբար ցածր տեղումների վայրերում։ Նրանց ջրբաժանները հաճախ սահմանափակվում են բնական երկրաբանական ցամաքային կազմավորումներով, ինչպիսիք են լեռնաշղթան, որը կտրում է ջրի արտահոսքը դեպի օվկիանոս։ Ներքին ջրերը հոսում են չոր ջրբաժաններ, որտեղ ջուրը գոլորշիանում է՝ թողնելով հանքանյութերի և բարձր խտության ներհոսող էրոզիայի արգասիքներ։ Ժամանակի ընթացքում էրոզիայի արգասիքների այս ներածումը կարող է պատճառ դառնալ, որ էնդորային լճի ջուրը վերածվի համեմատաբար աղի ջրի։ Քանի որ այս լճերի արտահոսքի հիմնական ուղիները հիմնականում գոլորշիացման և արտահոսքի միջոցով են, էնդորային լճերը սովորաբար ավելի զգայուն են շրջակա միջավայրի աղտոտող նյութերի նկատմամբ, քան ջրային մարմինները, որոնք մուտք ունեն դեպի օվկիանոսներ, քանի որ աղտոտումը կարող է հայտնվել դրանց մեջ և կուտակվել ժամանակի ընթացքում[7]։
Առաջացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնդորային ավազաններ կարող են առաջանալցանկացած կլիմայի պայմաններում, սակայն առավելապես տարածված են անապատային տարածքներում[12]։ Սա արտացոլում է տեկտոնական նստեցման և գոլորշիացման ու նստվածքի տեմպերի հավասարակշռությունը։ Այնտեղ, որտեղ ավազանի հատակն ավելի արագ է իջնում, քան ջուրը և նստվածքները կարող են կուտակվել, ավազանի ցանկացած լիճ կմնա շեմի մակարդակից ցածր (այն մակարդակը, որով ջուրը կարող է ճանապարհ գտնել ավազանից դուրս)։ Ցածր տեղումները կամ ջրբաժանում արագ գոլորշիացումը նպաստում են այս գործընթացին։ Այն վայրերում, որտեղ անձրևներն ավելի շատ են, ափամերձ էրոզիան, որպես կանոն, կձևավորի դրենաժային ուղիները (հատկապես հեղեղումների ժամանակ) կամ կհանգեցնի ջրի մակարդակի բարձրացմանը տերմինալ լճում, մինչև այն գտնի ելք՝ կոտրելով և բացելով փակ էնդորային ջրագրական համակարգի աշխարհագրական պատնեշը և բացելով այն դեպի շրջակայքը[13][14]։ Սև ծովը, հավանաբար, այդպիսի լիճ է եղել, որը ժամանակին եղել է անկախ հիդրոլոգիական համակարգ, նախքան Միջերկրական ծովը ճեղքել է այդ երկու ծովերը բաժանող ցամաքը[15]։ Բոնևիլ լիճը ևս այդպիսի լիճ է, որի ավազանը լցվում է Բոնևիլյան հեհեղի ջրերով[16]։ Օրեգոնում գտնվող Հարնի լճային համակարգը դեպի օվկիանոս ելք չունի, բայց ունի արտահոսքի ալիք դեպի Մալհեր գետ։ Այն ներկայումս չոր է, բայց կարող էր հոսք ունեցած լիներ 1000 տարի առաջ[17]։ Էնդորային ավազաններում համեմատաբար խոնավ շրջանների օրինակներ հաճախ առկա են բարձր բարձրությունների վրա։ Այս շրջանները հակված են ճահճային և խոնավ լինելու և տարիների ընթացքում ենթարկվում են ջրհեղեղների։ Այսպիսին է Մեխիկո քաղաքն ընդգրկող տարածքը՝ տարեկան 850 մմ տեղումների քանակով և բնորոշվում է ջրածածկ հողերով, որոնք պահանջում են ջրահեռացում[18]։ Էնդորային շրջանները գտնվում են ցամաքի ներսում՝ իրենց սահմաններով անջատված լեռներով կամ այլ երկրաբանական պատնեշներով, որոնք արգելափակում են նրանց մուտքը դեպի օվկիանոսներ։ Քանի որ ներհոսող ջուրը կարող է տարհանվել միայն արտահոսքի կամ գոլորշիացման միջոցով, չորացած հանքանյութերը կամ այլ արգասիքներ հավաքվում են ավազանում՝ ի վերջո ջուրը դարձնելով աղի և նաև խոցելի դարձնելով ավազանը աղտոտման համար[7]։ Մայրցամաքները տարբերվում են էնդորային շրջանների իրենց կոնցենտրացիայով՝ պայմանավորված աշխարհագրական և կլիմայական պայմաններով։ Ավստրալիան ունի էնդորային շրջանների ամենաբարձր տոկոսը՝ 21 տոկոս, մինչդեռ Հյուսիսային Ամերիկան ունի ամենաքիչը՝ հինգ տոկոս[19]։ Երկրագնդի ցամաքի մոտավորապես 18 տոկոսը հոսում է դեպի էնդորային լճեր կամ ծովեր, որոնցից ամենամեծը Ասիայի ներքին տարածքն է։ Անապատներում ջրի ներհոսքը ցածր է, իսկ գոլորշացման մակարդակը՝ բարձր, ինչը կտրուկ նվազեցնում է ամբողջական ջրահեռացման համակարգերի ձևավորումը։ Նույնիսկ էկզորային ավազաններում կարող են լինել «աննպաստ», ցածրադիր տարածքներ, որոնք տարիների ընթացքում փակում են արտահոսքը։ Հարթ գետերի ավազաններում աննպաստ տարածքները կարող են կազմել գետավազանի մեծ մասը, այդպիսին է, օրինակ, Վինիպեգ լճի ավազանը[20]։ Լիճը կարող է էնդորային լինել չոր տարիներին և կարող է լցնել իր ավազանը՝ խոնավ տարիներին, օրինակ՝ նախկին Տուլարե լիճը։ Քանի որ Երկրի կլիման վերջերս անցել է տաքացման և չորացման փուլ՝ սառցե դարաշրջանի ավարտով, շատ էնդորային տարածքներ, ինչպիսիք են Մահվան հովիտը, որոնք այժմ չոր անապատներ են, համեմատաբար վերջերս մեծ լճեր էին։ Վերջին սառցե դարաշրջանում Սահարայում կարող էին եղած լինել ավելի մեծ լճեր, քան այժմ գոյություն ունեցող լճերը[21]։ Կլիմայի փոփոխությունը, որը զուգորդվում է ջրի սխալ կառավարմամբ, այս էնդորային շրջաններում հանգեցրել է էկոհամակարգային ավերիչ կորուստների և աղտոտիչների թունավոր ալիքների[22]։ Աղի լճերի չորացումն առաջացնում է փոշու մանր մասնիկներ, որոնք վնասում են գյուղատնտեսության արտադրողականությունը և վնասում մարդու առողջությանը[23][24]։ Անթրոպոգեն գործունեությունը նաև առաջացրել է ջրի վերաբաշխում այս հիդրոլոգիապես դեպի ծով ելք չունեցող ավազաններից, այնպես որ էնդորային ջրի կորուստը նպաստել է ծովի մակարդակի բարձրացմանը, և գնահատվում է, որ ցամաքային ջրի կորստի մեծ մասը հայտնվում է օվկիանոսում[25]։ Կենտրոնական Ասիայի նման տարածաշրջաններում, որոնք կախված են էնդոային ավազաններից և մակերևութային ջրերի այլ աղբյուրներից՝ ջրի կարիքները բավարարելու համար, մարդկային գործունեությունը մեծապես ազդում է այդ ջրի հասանելիության վրա[26]։
Նշանավոր էնդորային լճեր և ավազաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆրիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆրիկայի խոշոր էնդորային շրջանները գտնվում են Սահարա, Սահել, Կալահարի անապատներում և Արևելյան Աֆրիկայի գրաբենային բեկվածքում.
- Չադի ավազան, հյուսիսային Աֆրիկայի կենտրոնական մասում։ Այն զբաղեցնում է մոտավորապես 2.434 միլիոն կմ²
- Քաթարա իջվածք, Եգիպտոսում
- Չոթ Մելհիր, Ալժիրում
- Չոթ էլ Ջերիդ, Թունիսում
- Օկավանգո գետ, Կալահարի անապատում, մաս է կազմում Օկավանգո ավազանի, որը ներառում է Օկավանգո դելտան, Նգամի լիճը, Նատա գետը և մի շարք աղե ավազաններ, ինչպես Մակգադիկգադի աղե ավազանը
- Էտոշա աղե ավազան, Նամիբիայի Էտոշա ազգային պարկում
- Տուրկանա ավազան, Քենիայում, որի ավազանը ներառում է նաև Եթովպիայի Օմո գետը
- Չիլվա լիճ, Մալավիում.
- Աֆար իջվածք, Էրիթրեայում, Եթովպիայում, և Ջիբութիում, ներառում է նաև Ավաշ գետը
- Որոշ բեկվածքային լճեր, ինչպես Աբիջատա, Չու Բահիր, Շալա, Չամո, և Ավասա լճերը
- Մվերու Վանտիպա լիճ, Զամբիայում
- Մագադի լիճ, Քենիայում
- Ռուկվա լիճ, Տանզանիայում
Անտարկտիդա
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտարկտիդայի ՄաքՄուրդո Չոր հովիտներում և Վիկտորիայի երկրում կան էնդորային լճեր։ Դրանք գտնվում են մայրցամաքի, Ռայթ և Թեյլոր հովիտներում։ Ֆրիքսել լիճը գտնվում է Թեյլոր հովտում գտնվող Ռոսսի ծովի ափին։ Լիճն ունի սառցե ծածկ և ջուրը ստանում է սառցադաշտային հալոցքային ջրերի բազմաթիվ հոսքերից տարեկան մոտավորապես 6 շաբաթ։ Նրա աղիությունը մեծանում է խորության հետ։ Դոն Ժուան լճակը սնվում է ժայռային սառցադաշտի ստորերկրյա ջրերով և ամբողջ տարվա ընթացքում մնում չի սառչում։ Ռայթ հովտի Վանդա լիճը ունի բազմամյա սառցե ծածկ, որի եզրերը հալչում են ամռանը, ինչը թույլ է տալիս հոսել Անտարկտիդայի ամենաերկար՝ Օնիքս գետից։ Լիճը ավելի քան 70 մ խորություն ունի և գերաղի է։
Ասիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմտյան և Կենտրոնական Ասիայի մեծ մասը հսկա էնդորային շրջան է, որը կազմված է մի շարք փակ ավազաններից։ Տարածաշրջանը պարունակում է մի քանի ավազաններ և տերմինալ լճեր, այդ թվում՝
- Կասպից ծով, Երկրագնդի ամենամեծ լիճը։ Արևմտյան Ռուսաստանի մեծ մասը, որի ջրերը լցվում են Վոլգա գետ, Կասպից ծովի ավազանի մի մասն է։
- Ուրմիո լիճ, Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում
- Արալի ծով, որի վտակ գետերը շեղվել են, ինչը հանգեցրել է լճի կտրուկ նվազմանը։ Դրա հետևանքով առաջացած էկոլոգիական աղետը հանրության ուշադրությանն է արժանացրել ներքին դրենաժային ավազանների հետ կապված դժվարությունները։
- Բալխաշ լիճ, Ղազախստանում
- Իսիկ Կուլ և Չաթիր Կոլ Ղրղզստանում
- Լոբնոր լիճ, Չինաստանում
- Մաշու լիճ, Ճապոնիայի Հոկայդո կզղում
- Ջունգար ավազան, Տյան Շանում։ Ավազանում է գտնվում նաև Մանաս լիճը
- Կենտրոնական Ասիայի ներքին դրենաժային ավազան, հարավային և արևմտյան Մոնղոլիայում, որը պարունակում է մի շարք փակ դրենաժային ավազաններ, ինչպիսիք են Խյարգաս Նուրի ավազանը, Ուվս Նուրի ավազանը, որը ներառում է Ույուրեգ լիճը և Պու-Լուն-Տո գետի ավազանը[27]։
- Սիստան ավազան, Իրանում և Աֆղանստանում
- Պանգոնգ Ծո և Ակսաի Չին լճերը Չինաստան-Հնդկաստան սահմանին
Ասիայի այլ էնդորային լճերն ու ավազանները ներառում են.
- Մեռյալ ծով, Իսրայելի ու Հորդանանի սահմանին
- Շամբար լիճ, Ռաջաստանում, հյուսիս-արևմտյան Հնդկաստանում
- Վանա լիճ արևելյան Թուրքիայում
- Սոլար լիճ, Սինայի թերակղզում, Իսրայելի ու Եգիպտոսի սահմանի մոտ
- Տուզ լիճ, Թուրքիայում,
Ավստրալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիան, լինելով շատ չոր և իր հնագույն հողերի պատճառով ունենալով չափազանց ցածր արտահոսքի ցուցանիշներ, ունի բազմաթիվ էնդորային ավազաններ։ Ամենակարևորներն են.
- Էյր լճի ավազանը, բաղկացած Էյր և Ֆրոմ լճերից
- Տորենս լիճը Հարավային Ավստրալիայում, որից սկիզբ առնող ջրերը միայն առատ տեղումներից հետո են հոսում դեպի ծով
- Կորանգամիտե լիճը, չափազանց աղի խառնարանային լիճ Վիկտորիա նահանգի արևմտյան մասում
- Ջորջ լիճը, որը նախկինում կապված էր Մուրեյ-Դառլինգ ավազանի հետ
Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև Եվրոպայի մեծ մասը հոսք ունի դեպի էնդորային Կասպից ծով, Եվրոպայի խոնավ կլիման ենթադրում է, որ այնեղ համեմատաբար քիչ տերմինալ լճեր կան։ Ցանկացած նման ավազան, ամենայն հավանականությամբ, կշարունակի լցվել այնքան ժամանակ, քանի դեռ այն չի հասել արտահոսքի մակարդակին, որը կապում է այն ելքի հետ կամ քայքայում է իր ելքը փակող պատնեշը։ Եվրոպայում Կան որոշ թվացյալ էնդորային լճեր, բայց իրականում դրանք կրիպտորեհային են, որոնք ցամաքեցնում են կա՛մ տեխնածին ջրանցքների, կա՛մ կարստային երևույթների կամ այլ ստորգետնյա արտահոսքի միջոցով։
- Նոյզիդլ լիճը Ավստրիայում և Հունգարիայում։
- Տրասիմենո լիճ, Իտալիա։
- Ֆուչինե լիճ, Իտալիա։ Այժմ ցամաքած։
- Վելենս լիճ, Հունգարիայում։
- Պրեսպա լիճը Ալբանիայի, Հունաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև։
- Ռահասեյն Տուրլոու, Իռլանդիայի Հանրապետության ամենամեծ էնդորային ավազանը
- Լաախեր Զեե, Գերմանիայում։
- Հունաստանի Կրետե կղզում գտնվող Լասիթի սարահարթը բարձր էնդորային բարձրավանդակ է։
Մի քանի փոքր իրական էնդորային լճեր կան Իսպանիայում (օրինակ՝ Լագունա դե Գալոկանտա, Էստանի դե Բանյոլես), Իտալիայում, Կիպրոսում (Լառնակա և Ակրոտիրի աղի լճեր) և Հունաստանում։
Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեծ ավազանը Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ և աշխարհի իններորդ ամենամեծ էնդորային ավազանն է, որն ընդգրկում է գրեթե ողջ Նևադան, Օրեգոնի և Յուտայի մեծ մասը և Կալիֆոռնիայի, Այդահոյի և Վայոմինգի մի մասը։ Նշանավոր փակ ավազանները ներառում են Մահվան հովիտը, Երկրի ամենաշոգ վայրը, որտեղ 1930-ականներից ի վեր սահմանվել են տրանսպորտային միջոցների ցամաքային արագության նոր ռեկորդներ[28]։
- Մեքսիկայի հովիտ։ Նախակոլումբիական ժամանակաշրջանում հովիտը հիմնականում ծածկված էր հինգ լճերով, այդ թվում՝ Տեքսկոկո, Քոսոմիլկո և Չալկո։
- Գուզմանի ավազան, Մեքսիկայի հյուսիսում և ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում։ Այս ավազան է թափվում Նյու Մեքսիկո նահանգի Միմբրես գետը։
- Լագո Ատիտլան, հրաբխային խառնարանային լիճ Գվատեմալայի բարձրլեռնային գոտում։
- Լագո Կոատեպեկ, Սալվադոր.
- Բոլսոն դե Մապիմի, Մեքսիկայի հյուսիսում։
- Արիզոնայի հարավային Ուիլքոքս Փլայա լիճը։
- Կենտրոնական Կալիֆոռնիայի Սան Խոակին հովտում գտնվող Տուլար լիճը, որը սնվում է Կավե և Թուլ գետերի և Քինգերի հարավային գետակների կողմից։ Պատմականորեն, շատ խոնավ տարիներին այն թափվում էր Սան Խոակին գետը։ Գյուղատնտեսության զարգացման և ոռոգման շեղումների պատճառով լիճը չորացել է։
- Բուենա Վիստա լիճը Հարավային Կալիֆոռնիայի Սան Խոակին հովտի հարավային ծայրում, սնվում է Քերն գետով։ Պատմականորեն, բացառիկ խոնավ տարիներին այն թափվում էր Տուլարե լիճ, այնուհետև Սան Խոակին գետ։ Գյուղատնտեսության զարգացման և ոռոգման շեղումների պատճառով լիճը չորացել է։
- Խառնարանային լիճ, Օրեգոնում, ստորգետնյա դրենաժով դեպի Վուդ գետ։ Լիճը լցվել է անմիջապես անձրևով և ձյունով և շատ քիչ հանքանյութեր կամ աղեր ունի։
- Մեծ ջրբաժան ավազան Վայոմինգում, փոքր էնդորային ավազան
- Սատանայի լիճ, Հյուսիսային Դակոտայում
- Սատանայի լիճը, Վիսկոնսինում։
- Թուլ լիճը և Կորած գետի ավազանը Կալիֆոռնիայում և Օրեգոնում։
- Փոքր Մանիտու լիճը Սասկաչևանում։
- Հին կանանց լիճը, Սասկաչևանի Լաուրենտյան հատվածում։
- Քուիլ լճեր, Սասկաչևանում։
- Պակովկի լիճը, Ալբերտայի Լաուրենտյան հատվածում։
- Փեյնս Պրեյրի, Ֆլորիդայում։ 1927 թվականից այն Ստիքս գետով արտահոսել է Ատլանտյան օվկիանոս։
- Բծավոր լիճ, Օսոյոս, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[29]։
Հարավային Ամերիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լագունա դել Կարբոն, Գրան Բախո դե Սան Խուլիան, Արգենտինա, Արևմտյան և Հարավային կիսագնդերի ամենացածր կետը
- Մար Չիկիտա լիճը Արգենտինայում
- Ալտիպլանոն ներառում է մի շարք փակ ավազաններ, ինչպիսիք են Սալար դե Կոիպասան և Տիտիկակա-Պուոպո համակարգը։
- Վալենսիա լիճ, Վենեսուելայում։
- Սալար դե Ատակամա, Ատակամա անապատում, Չիլի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Inland water ecosystem». Encyclopædia Britannica. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
- ↑ American Meteorological Society, Meteorology Glossary, s.v. 'endorheic lake'
- ↑ Manivanan, R. (2008). Water Quality Modeling: Rivers, Streams, and Estuaries. New Delhi: New India Pub. Agency. ISBN 978-8189422936. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Vittorio Barale, "The European Marginal and Enclosed Seas: An Overview" p. 3–22 in Remote Sensing of the European Seas, 2008, 1402067720 p. 19
- ↑ Tundisi, J. G.; Tundisi, T. M. (2012). Limnology. Leiden, The Netherlands: CRC Press/Balkema. էջ 40. ISBN 978-0415588355. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Goudie, A.S. (2004). «Base level». In Goudie, A.S. (ed.). Encyclopedia of Geomorphology. Routledge. էջ 62. ISBN 978-0415327381.
- ↑ 7,0 7,1 7,2 «Endorheic Lakes: Waterbodies That Don't Flow to the Sea». United Nations Environment Programme. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Galat, D. L.; Lider, E. L.; Vigg, S.; Robertson, S. R. (1981). «Limnology of a large, deep, North American terminal lake, Pyramid Lake, Nevada, U.S.A.». Salt Lakes: 281–317. doi:10.1007/978-94-009-8665-7_22. ISBN 978-94-009-8667-1.
- ↑ «What is a watershed and why should I care?». University of Delaware. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 11-ին.Կաղապար:Better source needed
- ↑ Jackson, Julia A., ed. (1997). «Endorheic». Glossary of geology (Fourth ed.). Alexandria, Virginia: American Geological Institute. ISBN 0922152349.
- ↑ Jackson, Julia A., ed. (1997). «Sink». Glossary of geology (Fourth ed.). Alexandria, Virginia: American Geological Institute. ISBN 0922152349.
- ↑ Yapiyev, Vadim; Sagintayev, Zhanay; Inglezakis, Vassilis; Samarkhanov, Kanat; Verhoef, Anne (2017 թ․ հոկտեմբերի 21). «Essentials of Endorheic Basins and Lakes: A Review in the Context of Current and Future Water Resource Management and Mitigation Activities in Central Asia». Water. 9 (10): 2. doi:10.3390/w9100798.
- ↑ Carroll, Alan R.; Bohacs, Kevin M. (1999 թ․ փետրվարի 1). «Stratigraphic classification of ancient lakes: Balancing tectonic and climatic controls». Geology. 27 (2): 99–102. Bibcode:1999Geo....27...99C. doi:10.1130/0091-7613(1999)027<0099:SCOALB>2.3.CO;2.
- ↑ Nichols, Gary (2007 թ․ դեկտեմբերի 7). «Fluvial Systems in Desiccating Endorheic Basins». Sedimentary Processes, Environments and Basins: 569–589. doi:10.1002/9781444304411.ch23. ISBN 9781444304411.
- ↑ Ryan, William B.F.; Pitman, Walter C.; Major, Candace O.; Shimkus, Kazimieras; Moskalenko, Vladamir; Jones, Glenn A.; Dimitrov, Petko; Gorür, Naci; Sakinç, Mehmet; Yüce, Hüseyin (1997 թ․ ապրիլ). «An abrupt drowning of the Black Sea shelf». Marine Geology. 138 (1–2): 119–126. Bibcode:1997MGeol.138..119R. doi:10.1016/s0025-3227(97)00007-8. S2CID 129316719.
- ↑ «The Lake Bonneville Flood». Digital Atlas of Idaho. Idaho Museum of Natural History. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Dugas, Daniel P. (1998 թ․ նոյեմբեր). «Late Quaternary Variations in the Level of Paleo-Lake Malheur, Eastern Oregon». Quaternary Research. 50 (3): 276–282. Bibcode:1998QuRes..50..276D. doi:10.1006/qres.1998.2005. S2CID 129047582.
- ↑ National Research Council Staff (1995). Mexico City's Water Supply: Improving the Outlook for Sustainability. Washington, D.C., US: National Academies Press. 978-0-309-05245-0.
- ↑ Saline Lake Ecosystems of the World. Springer. 1986 թ․ ապրիլի 30. ISBN 978-90-6193-535-3. Վերցված է 2007 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «State of Lake Winnipeg: 1999 to 2007» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին., p 2.
- ↑ «The Sahara Megalakes Project». King's College London. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Falkenmark, Malin; Wang-Erlandsson, Lan; Rockström, Johan (2019 թ․ հունվար). «Understanding of water resilience in the Anthropocene». Journal of Hydrology X. 2: 100009. doi:10.1016/j.hydroa.2018.100009. ISSN 2589-9155. S2CID 133755461.
- ↑ Wurtsbaugh, Wayne A.; Miller, Craig; Null, Sarah E.; DeRose, R. Justin; Wilcock, Peter; Hahnenberger, Maura; Howe, Frank; Moore, Johnnie (2017 թ․ հոկտեմբերի 23). «Decline of the world's saline lakes». Nature Geoscience. 10 (11): 816–821. doi:10.1038/ngeo3052. ISSN 1752-0894.
- ↑ Abbott, Benjamin W.; և այլք: (2019). «Human Domination of the Global Water Cycle Absent from Depictions and Perceptions». Nature Geoscience. 12 (7): 533–540. doi:10.1038/s41561-019-0374-y. S2CID 195214876.
- ↑ Wang, J.; և այլք: (2018). «Recent global decline in endorheic basin water storages». Nat Geosci. 11 (12): 926–932. doi:10.1038/s41561-018-0265-7. PMC 6267997. PMID 30510596. S2CID 54555847.
- ↑ Yapiyev, Vadim; Sagintayev, Zhanay; Inglezakis, Vassilis; Samarkhanov, Kanat; Verhoef, Anne (2017 թ․ հոկտեմբերի 21). «Essentials of Endorheic Basins and Lakes: A Review in the Context of Current and Future Water Resource Management and Mitigation Activities in Central Asia». Water. 9 (10): 798. doi:10.3390/w9100798. ISSN 2073-4441.
- ↑ «Basins». Mongolian River Resources. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Houghton, Samuel G. (1994). A trace of desert waters: the Great Basin story. Reno: University of Nevada Press.
- ↑ «BC Geographical Names». apps.gov.bc.ca. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Primer on endorheic lakes Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
- The Silk Roads and Eurasian Geography
- Garciacastellanos, D. (2007). «The role of climate during high plateau formation. Insights from numerical experiments». Earth and Planetary Science Letters. 257 (3–4): 372–390. Bibcode:2007E&PSL.257..372G. doi:10.1016/j.epsl.2007.02.039. hdl:10261/67302.