Էլեֆսիս
Բնակավայր | ||
---|---|---|
Էլեֆսիս | ||
հուն․՝ Ελευσίνα | ||
Երկիր | Հունաստան | |
Համայնք | Elefsina Municipality? և Commune of Elefsina? | |
Մակերես | 18,455 կմ² | |
ԲԾՄ | 5 մետր | |
Բնակչություն | ▲24 971 մարդ (2021) | |
Հեռախոսային կոդ | 210 | |
Փոստային դասիչ | 19200 | |
Ավտոմոբիլային կոդ | YO, YP, YT և ZT | |
Պաշտոնական կայք | eleusina.gr | |
| ||
Էլեֆսիս[1][2], նախկինում՝ Էլեֆսին[2] (հուն․՝ Ελευσίς[3] ή Ελευσίνα), քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակարդակից 5 մ բարձրության վրա, Աթենքից 20 կմ հյուսիս-արևմուտք։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է, Արևմտյան Ատտիկայի ծայրամասային միավոր է՝ Ատտիկա պերիֆերիայում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը կազմում է 24910 մարդ։ Մակերեսը 18,455 կմ² է։ Խոշոր ծովային նավահանգիստ է (Ատտիկայում Պիրեական նավահանգստից հետո երկրորդը)։ Ունի ռազմական օդակայան։ Քաղաքում է գտնվում նաև Էլեֆսիսի հնագիտական թանգարանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակեցվել է նեոլիթի դարաշրջանում կամ մեկ այլ պնդմամբ՝ բրոնզե դարում[4]։
Մ․թ․ա․ 2-րդ հազարամյակում Էլեֆսիսը դարձել է աքայացիների պետություններից մեկի կենտրոնը։
Կոչվել է դիցաբանական հերոս Էլեվսինի անունով։ Էլեֆսինից է ծագել առասպելական հերոս Զարեկսը։ Ալոպայի, որին նրա սիրեցյալը՝ Պոսեյդոնը վերածել է աղբյուրի, կենդանի թաղման առասպելական տեղում։
Մոտավորապես մ․թ․ա․ 7-րդ դարում մտել է Հին Աթենքի կազմի մեջ[5]։
Էլեֆսիսը եղել է Դեմետրայի և Պերսեփոնեի պաշտամունքի կենտրոն։
396 թվականին քաղաքը ավերվել է գոթերի կողմից։
1835 թվականին ստեղծվել է համայնքը, 1912 թվականին՝ Էլեֆսիս միությունը[6]։
Հնագիտական պեղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1882 թվականից պեղումները բացվել են․
- Սուրբ ճանապարհի մի մասը, որը տանում էր Աթենքից Էլեֆսիս,
- Մ․թ․ա․4 - մ․թ․ա․3 դարերի սրբավայրերի մնացորդները,
- Ճարտարապետական հուշարձանների և համալիրների ֆրագմենտները,
- Հին հռոմեական շինությունները (Արտեմիսի տաճարը, երկու հաղթական կամարները)։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Բնակչություն, մարդ |
---|---|
1991 | 23344[7] |
2001 | 26121[7] |
2011 | 24910[3] |
Հայտնի բնիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էսքիլես (525—456 до н. э.)՝ հին հունական դրամատուրգ,
- Ալեքսանդրոս Կոնդուլիս (1858—1933)՝ գեներալ-լեյտենանտ, Փոքր Ասիայի բանակի հրամանատար հունական բանակի Մալազիական արշավի ժամանակ,
- Ստելիոս Կազանդզիդիս (1931—2001)՝ երգիչ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дитер Лауэнштайн Элевсинские мистерии = Die Mysterien von Eleusis / Пер с нем. Н. Федоровой. — М.: Энигма, 1996. — (История духовной культуры). — ISBN 3-87838-498-2
- Noack F. Eleusis, Bd 1-2. — В. — Lpz., 1927.
- Kourouniotes К. Eleusis. A guide to the excavations and museum. — Athens: 1934.
- Mylonas G. Е. Eleusis and the Eleusinian mysteries. — Princeton, 1961.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Балканские страны, юг // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред. Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 104—105. — ISBN 5-85120-055-3.
- ↑ 2,0 2,1 Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 443.
- ↑ 3,0 3,1 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Сергеева С. Н. Элевсин и Афины (с нач. II тыс. до VII в. до н. э.) // Античный мир. Проблемы истории и культуры : Сборник научных статей к 65-летию со дня рождения проф. Э. Д. Фролова / Под ред. д-ра ист. наук. И. Я. Фроянова. — СПб.: Изд-во СПбГУ, 1998. — С. 84—108.
- ↑ Сергеева С. Н. Правление тридцати тиранов в Элевсине // Античное общество: проблемы истории и культуры – 2 : Тезисы докладов научной конференции 29-30 октября 1996 года. — СПб.: Изд-во СПбГУ, 1996.
- ↑ «Διοικητικές μεταβολές δήμων και κοινοτήτων. Δ. Ελευσίνος (Αττικής και Βοιωτίας)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ 7,0 7,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեֆսիս» հոդվածին։ |
|