Jump to content

Զելիմխան Բակաևի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զելիմխան Բակաևի սպանություն
Դիմանկար
Ծնվել էապրիլի 23, 1992(1992-04-23)
ԾննդավայրԳրոզնի, Ռուսաստան
Մահացել էօգոստոսի 8, 2017(2017-08-08) (25 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտություներգիչ

Զելիմխան Բակաևի սպանություն, 2017 թվականի ամռանը չեչեն փոփ երգիչ Զելիմխան Բակաևի անհետացումը հանրային մեծ ռեզոնանս էր առաջացրել Չեչնիայում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում։ Չնայած առևանգված երիտասարդի մասին լրատվամիջոցների հայտարարություններին` Չեչնիայի իշխանությունները երկար ժամանակ հերքում էին նրա անհետացման մասին լուրերը։ Սեպտեմբերին համացանցում հայտնվեց Բակաևի մասնակցությամբ մի տեսանյութ, որտեղ նա նշում էր, որ տեղափոխվել է Գերմանիա, սակայն լրագրողներն ու իրավապաշտպանները արագ հասկացան, որ տեսանյութը բեմականացված է։ Զելիմխան Բակաևը դարձել է Չեչնիայի իշխանությունների կողմից նույնասեռական անձանց հետապնդման արշավի զոհ և սպանվել 2017 թվականի օգոստոսից ոչ շուտ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զելիմխան Բակաևը, որն առավել հայտնի է Զելիմ Բակաև անվամբ, չեչենական ծագմամբ ռուսաստանցի երգիչ էր։ Ծնվել էր 1992 թվականի ապրիլի 23-ին Գրոզնիում[1]։ Դպրոցական տարիներին ապրել է Մոսկվայում։ Այնուհետև ընտանիքը վերադարձել է Չեչնիա։ 5 տարեկանից զբաղվել է երաժշտությամբ, ողջ մանկությունն անցկացրել Բրիթնի Սփիրսի և Մայքլ Ջեքսոնի երգերի տակ[2]։ Զելիմ Բակաևի առաջին աշխատավայրը եղել է Գրոզնիի քաղաքապետարանի մշակույթի բաժինը։ Բացի այդ` նա եղել է «Ստալիցա» երաժշտական անսամբլի մենակատարներից մեկը՝ համերգներով հանդես գալով Հյուսիսային Կովկասի ողջ տարածքում[2]։ 2012 թվականից հայտնի էր ողջ Չեչնիայում, իսկ երգերի մեծ մասը կատարում էր հենց չեչեներենով։ Նրա երգերից մեկը՝ «Мичахь хьо лела безам» («Ո՞ւր ես գնում, սեր»), մեծ ճանաչում էր բերել այս երգչին[3]։

Սակայն քաղաքապետարանի մշակույթի բաժնից «անհասկանալի պատճառներով» հեռացումից հետո, Բակաևը տեղափոխվում է Մոսկվա[2][4]։ Այնտեղ նա մասնակցել է տարբեր մրցույթների, զբաղվել վոկալով, աշխատել՝ փորձելով նյութապես օգնել իր բարեկամներին[2]։ Ընտանիքը հավանություն չի տվել Զելիմ Բակաևի գործունեությանը, քանի որ դա նյութապես շահավետ չէր և «չէր համապատասխանում ազգային ավանդույթներին»[5]։ Երգիչը համերգներով հանդես է եկել Դաղստանում, Ինգուշեթիայում և Ռուսաստանի մայրաքաղաքում։ Նրա ընկերները պատմել են, որ Զելիմ Բակաևին արգելել էին հանդես գալ Չեչնիայում, քանի որ «նրա երաժշտությունը խիստ տարբերվում էր նրանից, ինչ հասկանում են Չեչնիայում»[6]։

2017 թվականի օգոստոսի 6-ին Զելիմ Բակաևը գալիս է Գրոզնի, որպեսզի մասնակցի իր կրտսեր քրոջ հարսանիքին։ Նա Մոսկվա պետք է վերադառնար օգոստոսի 9-ին, քանի որ օգոստոսի 10-ին պետք է մասնակցեր երաժշտական մրցույթի[7]։ Բացի այդ, ինչպես վկայում են Զելիմ Բակաևի մի շարք ծանոթներ, Չեչնիայի ղեկավարությանը մոտ կանգնած որոշ անձինք փորձել են նրան ամեն գնով միշտ բերել Գրոզնի։ Մասնավորապես, օգոստոսին նրանցից մեկը խոստացել էր Չեչնիայում կազմակերպել պրոդյուսերի հետ հանդիպում, որը, իբր, կարող էր նրան օգնել մասնակցելու «Աստղերի ֆաբրիկա» մրցույթին, որին գրանցվել էր երգիչը[8][2]։

Օգոստոսի 8-ին Բակաևն անհետանում է։ Չհաստատված տվյալներով՝ նա առևանգվել էր քաղաքի կենտրոնում զինվորական համազգեստով մարդկանց կողմից, որոնց երգչի մտերիմներն անվանել են արագ արձագանքման «Թերեք» հատուկ ջոկատի մարտիկներ[9]։ Իրավապաշտպանները երգչի առևանգումը կապում էին Կադիրովի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ[10]։ Մասնավորապես, լրագրողները տալիս էին պատգամավոր Ադամ Դելիմխանովի անունը[11][12][2]։ Ծանոթների մի մասը ենթադրում էր, որ անհետացման պատճառ կարող էր հանդիսանալ ընտանիքի ներսում առկա կոնֆլիկտը[13]։ Օգոստոսի 12-ին Զելիմի համարից մոր հեռախոսին հաղորդագրություն է տալիս այն մասին, որ «ինքը շտապ պետք է մեկնի Կանադա և հետ վերադառնա», սակայն պատասխան զանգերն ու հաղորդագրությունները մնացին անպատասխան[14]։ Ընդ որում, հաղորդագրությունն ուղարկվել էր WhatsApp ծրագրի միջոցով, որից, ինչպես նշել էր Զելիմխանի մայրը՝ Մալիկա Բակաևը, Զելիմը շատ հազվադեպ էր գրում[2][15]։ Օգոստոսի 17-ին, լրատվամիջոցներում և WhatsApp-ի տեղական ալիքներում սկանդալի և անհետացման լուրերի տարածումից մեկ օր անց, Չեչնիայի իշխանությունները, ի դեմս կապի նախարար Ջամբուլատ Ումարովի, հերքեցին ուժայինների մասնակցությունը երգչի անհետացմանը։ Ընդ որում, պաշտոնյան հայտարարեց, որ վստահ է, որ Բակաևը «շուտով իր մասին իմաց կտա»[4][2]։ Սակայն արդեն օգոստոսի 18-ին երգչի մայրը որդու առևանգման մասին հայտարարություն տվեց, իսկ օգոստոսի 22-ին դիմեց Չեչնիայի հանրապետության ղեկավարին կից Մարդու իրավունքների խորհրդին[14]։

Հաջորդած իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 31-ին մեկնարկեց Զելիմ Բակաևի իրավիճակի հանրայնացմանն ուղղված միջազգային արշավը։ Իրավապաշտպանները վրդովված էին ոստիկանության անգործությունից, որն առևանգման գործով քրեական գործ չէր հարուցել[16]։ Սեպտեմբերի 6-ին Չեչնիայում արտադատական զանգվածային պատիժների վերաբերյալ «Նովայա գազետա»-ի հրապարակումների վերաբերյալ ստուգում անցկացնող՝ Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի քննչական գլխավոր վարչության քննիչ Ալեքսանդր Կոժևին «Նովայա գազետա»-ի լրագրողը տեղեկություններ է տրամադրել Զելիմ Բակաևի մասին՝ որպես Չեչնիայում շարունակվող հետապնդումների հնարավոր զոհի, որը կասկածվում էր միասեռական կողմնորոշման մեջ։ Սեպտեմբերի 15-ին ամերիկյան իրավապաշտպան Human Rights First կազմակերպությունը ԱՄՆ Պետքարտուղարությանը կոչ արեց քայլեր ձեռնարկել Զելիմ Բակաևի վերաբերյալ[17]։

Սեպտեմբերին չեչենական ոստիկանությունը հայտարարել է, որ երգչի անունով օգոստոսի 11-ին Նալչիկից Մոսկվա ուղղությամբ գնացքի տոմս է գնվել[18]։

Սեպտեմբերի 16-ին երգչի մայրը հրապարակայնորեն դիմեց Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին՝ որդու որոնումների հարցում օգնության համար[19]։ Սեպտեմբերի 18-ին Չեչնիայի Ներքին գործերի նախարարությունը հրաժարվեց քրեական գործ հարուցել՝ Զելիմ Բակաևի անհետացման փաստով[20]։

Սեպտեմբերի 21-ին ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան այցելել Չեչնիա՝ այդ հանրապետությունում նույնասեռականների հետապնդման ստուգման հետ կապված։ Իրավապաշտպան «Մեմորիալ» կազմակերպությունը հենց այս այցի հետ է կապում սեպտեմբերի 24-ին համացանցում, իբր, երգչի մասնակցությամբ նկարահանված հոլովակի տարածումը[21]։ YouTube-ում մի հոլովակ հայտնվեց ոմն Արտյոմ Լեբեդևի ալիքում, որոնք այդ անձի էջում միակ նյութերն էին։ Այնտեղ երևում է Զելիմ Բակաևը, որը խոսում է այն մասին, որ, իբր, ապրելու նպատակով տեղափոխվել է Գերմանիա։ Սակայն տեսանյութի հայտնվելուց անմիջապես հետո Զելիմ Բակաևի ծանոթները նշել են երիտասարդի շարժման և խոսքի բոլորովին անբնական բնույթի, Զելիմի համար ոչ տիպիկ սանրվածքի, ինչպես նաև հյուծված տեսքի մասին։ Բացի այդ, լրագրողները գտել էին երգչի ընկերներին (որոնցից մեկն իբր նկարում է տեսանյութը, իսկ մյուսին իբր այն ուղղված էր), որոնք պնդում էին, որ վաղուց չեն շփվել Բակաևի հետ[22]։ Ընդ որում, սենյակի լուսամուտները, որտեղ նկարահանվել էր տեսանյութը, ամբողջությամբ ծածկված են հաստ վարագույրներով։ Բացի այդ, տեսանյութում առկա են ռուսական արտադրության կահույք և տեխնիկա, իսկ սեղանին դրված են ուտելիք և խմիչքներ, որոնք արտադրվում են միայն Ռուսաստանում, մասնավորապես՝ Չեչնիայում («Нефть» արևածաղիկը)։ Ռուսաստանում Եվրոպական միության ներկայացուցչության բարձրաստիճան դիվանագետներից մեկը հաստատել է, որ Զելիմ Բակաևը օգոստոսին (ինչպես նաև դրանից հետո) չի հատել Շենգեն գոտու որևէ երկրի սահմանը[21][22]։ Ընդ որում, YouTube-յան ալիքում այս տեսանյութի հրապարակումից գրեթե անմիջապես հետո այն հայտնվեց Գրոզնիի հեռուստատեսության եթերում։ Այնուհետև այս լուրը վերահրապարակեցին ռուսական պետական խոշոր լրատվամիջոցները, որոնք նախկինում չէին լուսաբանել Զելիմ Բակաևի անհետացման լուրը։ Այս ամենը լրագրողների և իրավապաշտպանների շրջանում ամրապնդեց այն համոզմունքը, որ հոլովակը բեմականացված է[21][23][24][25][26][27][28]։ Կապի նախարար Ջամբուլատ Ումարովը, չնայած բազմաթիվ անհամապատասխանություններին, կասկածի տակ չառավ հոլովակի իսկությունը և հայտարարեց, որ Զելիմ Բակաևը ողջ է ու վաղ թե ուշ կհայտնվի[29]։

Հոկտեմբերի 16-ին «Նովայա գազետա»-ի լրագրողները, իրավապաշտպանների հետ համատեղ, առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարեցին այն մասին, որ Բակաևի անհետացումը կապված է Չեչնիայում նույնասեռականների զանգվածային հետապնդման արշավի հետ, քանի որ ձերբակալված զոհերի մի մասը վկայում են այն մասին, որ առևանգիչները իրենց հարցեր են տվել Զելիմ Բակաևի սեռական կյանքի մասին՝ ուղիղ խոսելով նույնասեռականության մասին[30][31][32]։ Մի շարք լրատվամիջոցներ էլ հայտնեցին լրագրողի հնարավոր սպանության մասին[33][34][35][36][37][38][39]։

Նոյեմբերի սկզբին միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը Ռուսաստանի իշխանություններին կոչ արեց գտնել Զելիմխան Բակաևին[40]։ Նույն ամսին Չեչնիա այցելեց ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան, որպեսզի ուսումնասիրի արտադատական մահապատիժների մասին տեղեկատվությունը։ Արդյունքում, նոյեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի Չեչնիայի տարածաշրջանային վարչությունը քրեական գործ հարուցեց մարդու առևանգման և սպանության վերաբերյալ[41][42]։

2018 թվականի հունվարին Զելիմխան Բակաևի բարեկամները հայտարարեցին, որ արդեն հինգ ամիս է, ինչ ոչ իրենք, և ոչ էլ քննիչները չեն կարողանում գտնել նրան[43]։ Դրանից հետո իրավապաշպան All Out և Ռուսական ԼԳԲՏ ցանց կազմակերպությունները միջազգային արշավ սկսեցին՝ երգչի որոնման համար[44]։ Հունվարի 17-ին Գրոզնիում կայացած խորհրդակցության ժամանակ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարեց Զելիմխան Բակաևի հնարավոր մահվան մասին՝ ընդ որում դրանում մեղադրելով նրա բարեկամները։ Երգչի հայրն ու ընկերները հերքեցին այդ մեղադրանքը։ Կադիրովի հայտարարությունն իրավապաշտպանները գնահատեցին որպես մեկնարկած միջազգային որոնողական արշավին արձագանք։ Իրավապաշտպանները և լրագրողները Բակաևի սպանությանը հարազատների մասնակցությունը ևս համարեցին խսիտ անհամոզիչ[45][46][47][48][49]։ Հաջորդ օրը Չեչնիայի կապի նախարար Ջամբուլատ Ումարովը հերքեց այն լուրերը, որ չեչենական իշխանություններին հայտնի է բարեկամների կողմից Բակաևի սպանության մասին, իսկ Կադիրովի խոսքերը նա անվանեց ենթադրություն[50]։

Զելիմխան Բակաևի առևանգման հետ կապված իրավիճակը մանրամասն ուսումնասիրվել է Ռուսական ԼԳԲՏ ցանցի՝ 2018 թվականի գարնանը հրապարակված զեկույցում, որը նվիրված էր Չեչնիայում ԼԳԲՏ մարդկանց հետապնդմանը[51]։ 2018 թվականի հունիսին իրավապաշտպան Օլեգ Օրլովը Բակաևի առևանգումը դրեց լրագրող Ժալաուդի Գերիևի և իրավապաշտպան Օյուբ Տիտիևի քաղաքական հետապնդումների հետ միևնույն շարքում[52]։ Նույն ամսին իրավապաշտպան Փիթեր Թեթչելը բողոքի ակցիա կազմակերպեց Չեչնիայում նույնասեռականների հետապնդման դեմ՝ Բակաևի օրինակը նշելով որպես տիպիկ[53]։

2018 թվականի օգոստոսին Բակաևի անհետացման փաստով գործը որևէ առաջընթաց չէր գրանցել[54]։ Երգչի անհետացման տարելիցին աշխարհի մի շարք երկրներում տեղի ունեցան հիշատակի արարողություններ[55]։

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հատուկ զեկուցողը, որն զբաղվում էր Չեչնիայում նույնասեռական մարդկանց հետապնդման հետազոտությամբ, 2018 թվականի հունիսին առաջ քաշեց այն պնդումը, որ Զելիմխան Բակաևին, ամենայն հավանականությամբ, սպանել են[56]։ Ավելի ուշ, «Նովայա գազետա»-ի հրապարակած նյութում, որի աղբյուրը չի բացահայտվել, նշվում էր, որ երիտասարդը սպանվել է դեռևս 2018 թվականի հունվարին։ СК SOS նախագծի տվյալներով՝ Բակաևը սպանվել է չեչեն ուժայինների կողմից, իսկ նրա մարմինը փոխանցել են ընտանիքին ու հրամայել թաղել[57]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Бакаев Зелимхан Хусаинович. «Анкета участника кастинга». Новая фабрика звезд (ռուսերեն). Муз-ТВ. Արխիվացված է օրիգինալից 2017-08-17-ին. Վերցված է 2017-08-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Сергей Хазов-Кассиа. В Грозном пропал 25-летний певец Зелимхан Бакаев // Радио Свобода. — 2017. Архивировано из первоисточника 10 հունվարի 2018.
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «пе» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. 4,0 4,1 Власти Чечни опровергли версию о похищении силовиками певца Бакаева // Кавказский Узел. — 2017. Архивировано из первоисточника 22 Հոկտեմբերի 2017.
  5. Знакомые чеченского певца Бакаева связали его исчезновение с конфликтом в семье // Кавказский Узел. — 2017. Архивировано из первоисточника 19 Հոկտեմբերի 2017.
  6. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «рб» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  7. Лиза Димаева, Александра Гармажапова. "Он бы со мной так не поступил!" // Кавказ. Реалии. — 2017. Архивировано из первоисточника 19 Հոկտեմբերի 2017.
  8. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «нов» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  9. Пропавший чеченский певец Бакаев «нашелся» в Германии. Его друзья говорят, что это не он // Настоящее Время. — 2017. Архивировано из первоисточника 13 Սեպտեմբերի 2018.
  10. В Чечне пропал известный певец Зелимхан Бакаев // Кавказ.Реалии. — 2017. Архивировано из первоисточника 19 Հոկտեմբերի 2017.
  11. Власти Чечни назвали «глупостью» сообщения СМИ о похищении певца Бакаева // РБК. — 2017. Архивировано из первоисточника 2 փետրվարի 2019.
  12. Мать пропавшего чеченского певца Зелимхана Бакаева записала обращение Кадырову с просьбой о помощи // Медиазона. — 2017. Архивировано из первоисточника 25 Հունիսի 2018.
  13. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «уз2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  14. 14,0 14,1 Мать пропавшего певца Зелимхана Бакаева обратилась за помощью в СПЧ Чечни. — Медуза, 2017. Архивировано из первоисточника 19 Հոկտեմբերի 2017.
  15. Мать похищенного Бакаева обратилась в МВД Чечни // Кавказ. Реалии. — 2017. Архивировано из первоисточника 19 Հոկտեմբերի 2017.
  16. Правозащитники и гражданские активисты запустили акцию в поддержку пропавшего чеченского певца // Кавказ. Реалии. — 2017. Архивировано из первоисточника 19 Հոկտեմբերի 2017.
  17. Елена Милашина. «Максим первый, но не единственный, кто осмелится подать заявление в СК» // Новая газета : газета. —М., 2017. — № 116. Архивировано из первоисточника 18 Հոկտեմբերի 2017.
  18. «Рассчитываю на Всевышнего, после — на тебя». Мать пропавшего чеченского певца попросила помощи у Кадырова // Медуза. — 2017. Архивировано из первоисточника 15 փետրվարի 2018.
  19. «Рассчитываю на Всевышнего, после — на тебя». Мать пропавшего чеченского певца попросила помощи у Кадырова // Медуза. — 2017. Архивировано из первоисточника 15 փետրվարի 2018.
  20. Елена Милашина. «Максим первый, но не единственный, кто осмелится подать заявление в СК» // Новая газета : газета. —М., 2017. — № 116. Архивировано из первоисточника 18 Հոկտեմբերի 2017.
  21. 21,0 21,1 21,2 Елена Милашина. «Максим первый, но не единственный, кто осмелится подать заявление в СК» // Новая газета : газета. —М., 2017. — № 116. Архивировано из первоисточника 18 Հոկտեմբերի 2017.
  22. 22,0 22,1 Сергей Хазов-Кассиа. Последнее видео // Радио Свобода. — 2017. Архивировано из первоисточника 19 Հոկտեմբերի 2017.
  23. Сергей Хазов-Кассиа. Стоит ли доверять видео, на котором исчезнувший чеченский певец говорит, что он в Германии. Аргументы друзей и психологов // Новое время. — 2017. Архивировано из первоисточника 25 Հունիսի 2018.
  24. Vladislav Lobanov. Singer Still Missing After Chechnya’s Anti-Gay Purge. Russia Should Investigate Zelim Bakaev’s Disappearance // Human Rights Watch. — 2017. Архивировано из первоисточника 15 Հունիսի 2018.
  25. Sean O'Toole. New Reports of Gay Singer Abducted and Murdered in Chechnya // The Huffington Post. — 2017.
  26. Hermance Murgue. Tchétchénie: l'inquiétante disparition de Zelimkhan Bakaev, pop star gay // L'Express. — 2017. Архивировано из первоисточника 24 Հունիսի 2018.
  27. Léa Bitton. Tchétchénie : toujours aucune trace du chanteur gay Zelimkhan Bakaev // Paris Match. — 2017. Архивировано из первоисточника 24 Հունիսի 2018.
  28. Dieser Sänger wird seit Monaten vermisst - wurde er ermordet? // Stern. — 2017. Архивировано из первоисточника 25 Հունիսի 2018.
  29. Тимур Олевский. Странное исчезновение и видео со следами постановки. Почему никто не верит в «спасение» певца из Чечни // Настоящее время. — 2017. Архивировано из первоисточника 19 Հոկտեմբերի 2017.
  30. Елена Милашина. «Максим первый, но не единственный, кто осмелится подать заявление в СК» // Новая газета : газета. —М., 2017. — № 116. Архивировано из первоисточника 18 Հոկտեմբերի 2017.
  31. Кочетков связал исчезновение певца Бакаева с преследованием геев // Кавказский Узел. — 2017. Архивировано из первоисточника 24 Հունիսի 2018.
  32. Флориан Барду. Гомофобия - отличительная черта всех авторитарных режимов = Igor Kochetkov: «L’homophobie est la marque de tous les régimes autoritaires» // Libération. — 2017. Архивировано из первоисточника 24 Հունիսի 2018.
  33. Corey Charlton. Gay pop star Zelimkhan Bakaev ‘tortured to death’ in sickening anti-LGBT purge in Russian hellhole Chechnya // The Sun. — 2017. Архивировано из первоисточника 22 Ապրիլի 2019.
  34. Chechen pop star may have been killed in anti-gay crackdown, rights group says // The Guardian. — 2017. Архивировано из первоисточника 25 Հունիսի 2018.
  35. Chloe Farand. Pop star 'feared dead' in Chechnya's anti-gay crackdown, human rights group warns // The Independent. — 2017. Архивировано из первоисточника 25 Հունիսի 2018.
  36. Dan Avery. Russian Singer Swept Up In Chechnya’s Anti-Gay Purge Reportedly Murdered // Logo. — 2017. Архивировано из первоисточника 21 Հոկտեմբերի 2017.
  37. John Paul Brammer. Chechen Pop Singer Feared Kidnapped, Victim of 'Anti-Gay Purge' // NBC. — 2017. Архивировано из первоисточника 15 Հունիսի 2018.
  38. Terence Cullen. Chechen pop star missing for three months believed to be rounded up in anti-gay assaults // Daily News. — 2017. Архивировано из первоисточника 25 Հունիսի 2018.
  39. Michaela Morgan. Chechen pop singer still missing after anti-LGBT+ crackdown // Special Broadcasting Service. — 2017. Архивировано из первоисточника 25 Հունիսի 2018.
  40. Human Rights Watch призвала власти России выяснить судьбу чеченского певца Бакаева // Кавказ. Реалии. — 2017. Архивировано из первоисточника 24 Հունիսի 2018.
  41. «Они говорили мне, что я не человек, а ничтожество, что лучше бы я был террористом, чем педиком». Доклад о фактах преследования ЛГБТ в регионе Северного Кавказа.. — 2-е изд. — СПб.: Российская ЛГБТ-сеть, 2018. — С. 3, 40-41. — 48 с.
  42. Расследование по поводу исчезновения Бакаева продолжается, несмотря на заявление Кадырова // Кавказ. Реалии. — 2018. Архивировано из первоисточника 24 Հունիսի 2018.
  43. Родственники пропавшего в Чечне певца Бакаева рассказали о безуспешных поисках // Дождь : телеканал. — 2018. Архивировано из первоисточника 25 Հունիսի 2018.
  44. Сергей Хазов-Кассиа. Стартовала международная кампания по поиску певца Зелимхана Бакаева // Радио Свобода. — 2018. Архивировано из первоисточника 24 Հունիսի 2018.
  45. Кадыров заявил о возможной смерти певца Бакаева и назвал наркоманом правозащитника Титиева // Настоящее время. — 2018. Архивировано из первоисточника 25 Հունիսի 2018.
  46. Сергей Хазов-Кассиа. Глава Чечни заявил о возможной смерти пропавшего певца Бакаева // Радио Свобода. — 2018, января. Архивировано из первоисточника 24 Հունիսի 2018.
  47. Александра Гармажапова. Семь вопросов о Бакаеве // Кавказ. Реалии. — 2018. Архивировано из первоисточника 24 Հունիսի 2018.
  48. Глава Чечни об исчезнувшем певце: братья сделали ему «предъяву», а теперь говорят «Кадыров забрал» // Вести. — 2018. Архивировано из первоисточника 24 Հունիսի 2018.
  49. Алихан Мамсуров. Заявления Кадырова вызвали вопросы о роли силовиков в исчезновении Бакаева // Кавказский Узел. — 2018. Архивировано из первоисточника 24 Հունիսի 2018.
  50. Тимур Олевский. Министр нацполитики Чечни: слова Кадырова не означают, что Бакаев мертв // Настоящее время. — 2018. Архивировано из первоисточника 25 Հունիսի 2018.
  51. «Они говорили мне, что я не человек, а ничтожество, что лучше бы я был террористом, чем педиком». Доклад о фактах преследования ЛГБТ в регионе Северного Кавказа.. — 2-е изд. — СПб.: Российская ЛГБТ-сеть, 2018. — С. 3, 40-41. — 48 с.
  52. Александра Гармажапова. Кадыров приказал забыть // Кавказ. Реалии. — 2018. Архивировано из первоисточника 24 Հունիսի 2018.
  53. Peter Tatchell. Why I took a stand against Russian homophobia // New Statesman. — 2018. Архивировано из первоисточника 25 Հունիսի 2018.
  54. Следствие расписалось в бессилии в поисках Зелимхана Бакаева // Кавказский Узел. — 2018. Архивировано из первоисточника 12 Սեպտեմբերի 2018.
  55. Kaтepинa Mocкaлeц. Rusa LGBT пpoвeлa нa Sheridan Square aкцию к гoдoвщинe иcчeзнoвeния чeчeнcкoгo пeвцa Зeлимa Бaкaeвa « Kaк cooбщaeт www.usa.one // Usa.one. — 2018. Архивировано из первоисточника 12 Սեպտեմբերի 2018.
  56. Piet De Bruyn. Persecution of LGBTI people in the Chechen Republic (Russian Federation)(անգլ.) // PACE. —Страсбург, 2018. — № 14572. Архивировано из первоисточника 2 Օգոստոսի 2018.
  57. «Певец Зелимхан Бакаев был убит чеченскими силовиками. Его ориентация «лично оскорбила» Кадырова, который жал ему руку — СК SOS». The Insider (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023-07-25-ին. Վերցված է 2023-07-25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]