Jump to content

Զակրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Զակրոս
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՀամայնքSitia Municipality?
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ723 00
Զակրոս (Հունաստան)##
Զակրոս (Հունաստան)
Կատո Զակրոս

Զակրոս[1] (հուն․՝ Ζάκρος[2]), գյուղ Հունաստանում, տեղակայված է Կրետեի արևելյան ափին՝ Սիտիա քաղաքից 38 կմ արևելք։ Մտնում է Կրետե պերիֆերիայի Լեսիթիոն պերիֆերիկ միավորի արևելյան հատվածում՝ Սիտիա համայնքում (դիմ)։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 640 մարդ[2]։

Կրետեի ամենակարևոր հնագիտական վայրում՝ Զակրոսում են գտնվում մինոական քաղաքակրթության շինությունների ավերակները, այդ թվում՝ Կրետեի պալատներից մեկը։ Ենթադրվում է, որ Զակրոսը հին Կրետեի չորս վարչական կենտրոններից մեկն էր, և դրա ռազմավարական դիրքն ու լավ ամրացված նավահանգիստը քաղաքը դարձնում էին Փոքր Ասիայի վրա կենտրոնացած կարևոր առևտրային կենտրոն։

Քաղաքում իշխանությունը պատկանում էր մ.թ.ա. մոտ 1900 թվականին Զակրոսում կառուցված պալատի տերերին։ Ք.ա. մոտ 1600 թվականին պալատը վերակառուցվել է և գոյություն ունեցել ևս 150 տարի՝ մինչև մ.թ.ա. 1450 թվականը։ Այս ընթացքում պալատն ու քաղաքը ևս ավերվել են, ինչպես և մինոական քաղաքակրթության մնացած հիմնական կենտրոնները, բացառությամբ Կնոսոսի։ Ներկայումս պալատի ավերակները Կրետեի տեսարժան վայրերն են և գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զակրոսը և Կատո Զակրոսն անցնում են հայտնի «Մեռյալների կիրճով», որն այդպես է կոչվել դրա կողքին գտնվող քարանձավներում հայտնաբերված բազմաթիվ գերեզմանների պատճառով։

Այնտեղ տանող ճանապարհն անցնում է Պալեկաստրոն գյուղով, որտեղ թեքվում է դեպի հարավ։ Ասֆալտապատ ճանապարհն ավարտվում է Կատո Զակրոսի մոտով։

Հնագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հնագետը, որն աշխատել է Զակրոսում, Դ. Ջ. Հովարդն էր՝ Աթենքի Բրիտանական հնագիտական դպրոցի արշավախմբի հետ։ Արշավախումբը հայտնաբերել է 12 շինություն։ 1961 թվականին պեղումները շարունակել է Նիկոլաոս Պլատոնը, որը հայտնաբերել է պալատը։ Գտնվել է Գծային Ա նամակի մի քանի կավե տախտակ[3]։ Բացի այդ, հնէաբանները գտել են հինավուրց բավիղներ, որոնք նման են Կնոսոսի և Ֆեստոսի բավիղներին[4][5]։

Զակրոս համայնք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զակրոս համայնքը ներառում է 9 բնակավայր։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմել է 747[2]։ Տարածքը 60,008 քառակուսի կիլոմետր է[6]։

Անվանում Բնակչություն, մարդ (2011)[2]
Այիոս Յեորյիոս 4
Ադրավաստի 29
Ազոկերամոս 14
Զակրոս 640
Կատո Զակրոս 20
Կելարիա 10
Կլիսիդիոն 2
Քսերոկամբիաս 28
Սֆակա 0

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Բնակչություն, մարդ
1991 750[7]
2001 753[7]
2011 640[2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Греция. Справочная карта. Масштаб 1:1 000 000 / Главный редактор Я. А. Топчиян. — М.: Роскартография, 2001. — (Страны мира. Европа). — 2000 экз.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Απογραφή Πληθυσμού — Κατοικιών 2011. Μόνιμος πληθυσμός» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  3. Jan G. P. Best and Fred Woudhuizen Lost Languages from the Mediterranean. — Brill Archive, 1989. — ISBN 90-04-08934-9
  4. Rodney Castleden The Knossos Labyrinth: A New View of the 'Palace of Minos' at Knosos. — Routledge, 1990. — ISBN 0-415-03315-2
  5. C. Michael Hogan (2007 թ․ դեկտեմբերի 29). «Knossos Fieldnotes» (անգլերեն). The Modern Antiquarian. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  6. Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 426. — ISSN 1106-5761.
  7. 7,0 7,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զակրոս» հոդվածին։