Քաղաքը գտնվում է Զան գետի հարևանությամբ։ Այստեղ է գտնվում Հյուսիսային ծովի ջրանցքը։ Քաղաքի անունը գալիս է Զան գետի անունից և հոլանդերեն «պատնեշ» բառերից։
Համարվում է Զանսդամի համայնի ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքը։ Բնակչությունը՝ ▲78 682 մարդ (2021)[2]։
Պիտեր Բլեքեր (1819-1878 թթ.) — հոլանդացի բժիշկ և ձկնաբան, առավել հայտնի է իր Ինդոնեզիայի ձկնատեսակների մասին աշխատություններով («Atlas Ichthyologique des Orientales Neerlandaises», գրված 1862-1877 թվականներին)
Փիթ Կի (ծնվել է՝ 1927 թ.) — երգեհոնահար, կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
Ռոնալդ Կուման (ծնվել է՝ 1963 թ.) — հոլանդացի ֆուտբոլիստ, երկու անգամ արժանացել է Նիդերլանդների լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, ֆուտբոլի պատմության ամենաարգասավոր պաշտպանը (193 գոլ 533 խաղերում)։ Ներկայումս ծավալում է ֆուտբոլային մարզչի գործունեություն։
Էրվին Կուման — ֆուտբոլային մարզիչ, նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան, հանրահայտ նիդերլանդացի ֆուտբոլիստ Ռոնալդ Կումանի ավագ եղբայրը