Jump to content

Երիտթուրքերի հանցագործությունը մարդկության դեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Երիտթուրքերի հանցագործությունն ընդդեմ մարդկության. Հայոց ցեղասպանությունը և էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում», թուրք գրող Թաներ Աքչամի 2011 թվականի գիրքը, որը հրատարակվել է Փրինսթոնի համալսարանի հրատարակչությունում։ Այն քննարկում է երիտթուրքական շարժման դերը Հայոց ցեղասպանության և այլ էթնիկական տեղահանումների մեջ։

Գրքի բնօրինակ տարբերակը թուրքերեն է։ Անգլերեն տարբերակը պարունակում է լրացուցիչ բովանդակություն, ինչպես նաև բնօրինակ բովանդակության փոփոխություններ։ Վոլֆգանգ Գ. Շվանիցը «Jewish Political Studies Review»-ում գրել է, որ «Երիտթուրքերի հանցագործությունը մարդկության դեմ» գրքում մեկտեղված են 1913-1918 թվականների մասին տարբեր տեսակետները, որոնց վրա կենտրոնացած է գիրքը։ Հեղինակը պնդում է, որ հայերին բնաջնջելու միասնական որոշում չի եղել, բայց դրա փոխարեն նրանց բնաջնջման ազդակը եկել է մի քանի փուլով։ Գրքում մեջբերված մի քանի փաստաթղթեր մինչ այժմ չեն հրապարակվել[1]։

Գիրքը նվիրված է Հրանտ Դինքին և Վահագն Տատրյանին[2]։

Արտաքին գործերի նախարարությունից Ջոն Ուոթերբերին գրել է. «այն փաստը, որ Օսմանյան արխիվներին հասանելիություն ունեցող թուրք պատմաբանը գրել է այս գիրքը, անչափելի նշանակություն ունի»[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Strauss, Delphine (2012 թ․ հունիսի 22). «The Young Turks' Crime Against Humanity: The Armenian Genocide and Ethnic Cleansing in the Ottoman Empire, by Taner Akçam, Princeton University Press, RRP £27.95/$39.50, 528 pages». Financial Times. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.
  2. Akçam, Taner (2012). The Young Turks' Crime Against Humanity: The Armenian Genocide and Ethnic Cleansing in the Ottoman Empire. Princeton University Press. ISBN 978-0691159560.
  3. Waterbury, John (November–December 2012). «The Young Turks' Crime Against Humanity: The Armenian Genocide and Ethnic Cleansing in the Ottoman Empire». Foreign Affairs. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.

Հետագա ընթերցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]