Երգեհոնիկ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Երգեհոնիկ | |
---|---|
Տեսակ | music tradition? և Նորաձև աքսեսուարներ |
Որակավորում | sets of open flutes with internal duct without fingerholes? |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 421.222.11-9 |
Ձայնանմուշ |
Երգեհոնիկ, շարմանկա կամ փողոցային երգեհոն։ Երաժշտական ստեղծագործություններ արտաբերող մեխանիկական գործիք։
Երգեհոնիկը ստեղծել է իտալացի գյուտարար Ջովաննի Բարբերին` 1702 թվականին։ Ֆրանսիայում անվանում էին «Հիասքանչ Կատրին» (Charmante Catherine, առաջին երգերից մեկի վերնագիրն է, որը կատարվել է երգեհոնիկով), Ռուսաստանում ` «Կատարինկա» (Катаринка)։
Ի սկզբանե այս գործիքը ստեղծվել էր երգող թռչուններին վարժեցնելու նպատակով։ Իրենից ներկայացնում է ոչ մեծ երգեհոն՝ առանց ստեղնաշարի արկղ, որի մեջ տեղադրված են մի քանի շարք ձայներ արտաբերող խողովակներ, փայտյա կամ մետաղյա գլանիկ՝ բութակներով ու ճանկերով։ Բռնակը պտտելու ընթացքում արտաբերվում են 6-8 մեղեդի, որոնք ձայնագրված են գլանիկի վրա։
15-րդ դարում նմանատիպ գործիքները Հոլանդիայում իրենցից ներկայացնում էին բարդ կառուցվածքներ, որոնք աշխատում էին հիդրավլիկայի կամ լարովի մեխանիզմների միջոցով։ 18-19-րդ դարերում տարաբնույթ երգեհոնիկներ օգտագործվել են անգլիական եկեղեցիներում ` հիմներ և սաղմոսներ արտաբերելու համար։ Սակայն հիմնականում երգեհոնիկը` դա թափառական երաժիշտների մեխանիկական գործիքն էր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երգեհոնիկ» հոդվածին։ |
|