Եվրոպական հարավային աստղադիտարան
Եվրոպական հարավային աստղադիտարան | |
---|---|
Տեսակ | Միջազգային կազմակերպություն, գիտահետազոտական ինստիտուտ և աստղագիտական աստղադիտարան |
Կազմված է | European Southern Observatory, La Silla-DSS? |
Աստղադիտարանի կոդ | 214 |
Երկիր | Գերմանիա |
Հիմնադրվել է՝ | 1962 |
Գերմանիայի հետազոտական ցանց[1], ArXiv[2] և European Open Science Cloud Association?[3] | |
Կայք | eso.org և eso.org/public/france/?lang(ֆր.) |
European Southern Observatory Վիքիպահեստում |
Եվրոպական հարավային աստղադիտարան (անգլ.՝ ESO, European Southern Observatory, պաշտոնական անվանումը՝ անգլ.՝ European Organization for Astronomical Research in the South Hemisphere[1]) միջազգային հետազոտական կազմակերպություն է[4], որի անդամներն են 15 եվրոպական երկրներ և Բրազիլիան։ Կազմակերպությունն ունի մոտ 730 աշխատակից։ Տարեկան ներդրումները անդամ երկրներից կազմում են մոտ 162 միլիոն եվրո[5]։ Աստղադիտարանները գտնվում են Չիլիի հյուսիսում։ Եվրոպական հարավային աստղադիտարանի դիտորդական օբյեկտները աստղագիտական բացահայտումներ են արել և թողարկել են մի քանի աստղագիտական կատալոգներ[6]։ Նրա հայտնագործությունները ներառում են ամենահեռավոր գամմա ճառագայթների հայտնաբերումը և Ծիր Կաթինի կենտրոնում սև խոռոչի հայտնաբերումը[7][8]։ 2004 թվականին Շատ մեծ աստղադիտակը աստղագետներին թույլ է տվել ստանալ արտաարեգակնային մոլորակի (2M1207 b) առաջին պատկերը, որը պտտվում է շագանակագույն թզուկի շուրջ 173 լուսատարի հեռավորության վրա[9]։ Եվրոպական հարավային աստղադիտարանի հին 3,6 մետրանոց աստղադիտակի վրա տեղադրված High Accuracy Radial Planet Searcher (HARPS) աստղադիտակը նպաստել է արտաարեգակնային մոլորակների հայտնաբերմանը, ներառյալ Gliese 581 c-ը՝ արեգակնային համակարգից դուրս տեսած ամենափոքր մոլորակներից մեկը[10]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական միասնական աստղադիտարանի գաղափարը ծագել է Նիդեռլանդներում գտնվող Լեյդենի աստղադիտարանում՝ Վալտեր Բաադեի և Յան Օորտի մոտ 1953 թվականի գարնանը։ Նույն թվականի հունիսի 21-ին Օորտը Լեյդենում հավաքել է աստղագետների խումբ՝ քննարկելու աստղադիտարանի ստեղծման հնարավորությունը։ Այս հարցը հետագայում բարձրացվել է Գրոնինգի կոնֆերանսի ժամանակ, որը նույնպես տեղի է ունեցել Նիդեռլանդներում։ 1954 թվականի հունվարի 26-ին Եվրոպական վեց երկրների առաջատար աստղագետների կողմից ստորագրվել է Եվրոպական հարավային աստղադիտարանի հռչակագիրը՝ հարավային կիսագնդում համատեղ եվրոպական աստղադիտարանի ստեղծման մասին[11]։
Հարավային կիսագնդի ընտրությունը հիմնավորվել է նրանով, որ այն ժամանակվա բոլոր մեծ հայելային աստղադիտակները գտնվել են հյուսիսային կիսագնդում։ Բացի այդ, շատ երկնային օբյեկտներ, ինչպիսիք են Ծիր Կաթինի կենտրոնական մասը և Մագելանի ամպերը տեսանելի են միայն հարավային կիսագնդից։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ աստղադիտակները կտեղակայվեին Հարավային Աֆրիկաում, սակայն դիտարկումների ընթացքում պարզվեց, որ հարավային Անդերի պայմաններն ավելի նախընտրելի են, և 1963 թվականի նոյեմբերի 15-ին աստղադւտարանի համար վայր էր ընտրվելՉիլին[12]։
Մինչ այս որոշումը Եվրոպական միասնական աստղադիտարանի կոնվենցիան ստորագրել էին Բելգիան, Գերմանիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները և Շվեդիան։ 1962 թվականի հոկտեմբերի 5-ին գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվել է Օտտո Հեքմանը։
Լա Սիլայում տեղակայված Եվրոպական միասնական աստղադիտարանի առաջին աստղադիտակները սկսել են գործել 1966 թվականին[11]։ 1980 թվականին Եվրոպական միասնական աստղադիտարանիի եվրոպական բաժնի շտաբ-բնակարանը տեղափոխվել է Մյունխեն։
Կազմակերպություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպությունը ստեղծվել է 1962 թվականին[13]՝ եվրոպացի աստղագետներին դեպի հարավային երկինք մուտք ապահովելու նպատակով։ Կազմակերպությունը կառուցում և շահագործում է աստղադիտակներ, որոնք աշխարհի ամենամեծ և տեխնիկապես զարգացածներից են համարվում․
- Նոր տեխնոլոգիայի աստղադիտակը 3,6 մ տրամագծով ակտիվ օպտիկայով առաջին աստղադիտակն է, որը տեղադրվել է Լա Սիլլայի աստղադիտարանում։
- Շատ մեծ աստղադիտակի ստղադիտակներից յուրաքանչյուրը ունի 8,2 մ լայնությամբ առաջնային հայելի, որոնք սովորաբար օգտագործվում են առանձին, բայց կարող են օգտագործվել միասին, դրանք կազմում են մի զանգված, որը լրացվում է 1,8 մ բացվածքով չորս շարժական օժանդակ աստղադիտակներով (ATS)[14]; Միասին կազմում են աստղադիտակների համակարգ Պարանալի աստղադիտարանում։
- Վերջնական փուլում նախապատրաստական աշխատանքներ են տարվում 40 մետրանոց հայելիով եվրոպական Չափազանց մեծ աստղադիտակի կառուցման համար, որը պետք է դառնա աշխարհի ամենամեծ աստղադիտակը։
2013 թվականին ավարտվել է ALMA-ի շինարարությունը՝ ամենամեծ աստղագիտական աստղադիտարաններից մեկը, որը դիտարկումներ կիրականացնի միլիմետրային և ենթամիլիմետրային միջակայքում։ ALMA-ն միջազգային ծրագիր է, որը ներառում է Եվրոպայի, Արևելյան Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի երկրները Չիլիի Հանրապետության հետ միասին[15]։
Եվրոպական հարավային աստղադիտարանի երեք՝ Լա Սիլյայի, Պարանալի և Լյանո դե Չախնանտոր աստղադիտարանները գտնվում են Ատակամա անապատում, քանի որ նրա եղանակային պայմանները լավագույններից են աստղագիտական դիտարկումների համար. Գլխամասային գրասենյակը գտնվում է Գարխինգում, Մյունխենի մոտ (Գերմանիա)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.dfn.de/verein/mv/mitglieder/
- ↑ Our Members / Tier 6
- ↑ https://eosc.eu/members/
- ↑ «ESO's Organisational Structure». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Member States». 2017 թ․ ապրիլի 2. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «ESO Archive». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Tanvir, N. R.; Fox, D. B.; Levan, A. J.; Berger, E.; Wiersema, K.; Fynbo, J. P. U.; Cucchiara, A.; Krühler, T.; Gehrels, N.; Bloom, J. S.; Greiner, J.; Evans, P. A.; Rol, E.; Olivares, F.; Hjorth, J.; Jakobsson, P.; Farihi, J.; Willingale, R.; Starling, R. L. C.; Cenko, S. B.; Perley, D.; Maund, J. R.; Duke, J.; Wijers, R. A. M. J.; Adamson, A. J.; Allan, A.; Bremer, M. N.; Burrows, D. N.; Castro-Tirado, A. J.; Cavanagh, B. A gamma-ray burst at a redshift of 8.2(անգլ.) // Nature. — 2009. — Т. 461. — № 7268. — С. 1254—1257. — — — — PMID 19865165.
- ↑ Gillessen, S.; Eisenhauer, F.; Trippe, S.; Alexander, T.; Genzel, R.; Martins, F.; Ott, T. Monitoring stellar orbits around the Massive Black Hole in the Galactic Center(անգլ.) // The Astrophysical Journal : journal. — IOP Publishing, 2009. — Т. 692. — № 2. — С. 1075—1109. — — —
- ↑ G.; Chauvin; Lagrange, A.-M.; Dumas, C.; Zuckerman, B.; Mouillet, D.; Song, I.; Beuzit, J.-L.; Lowrance, P. A giant planet candidate near a young brown dwarf. Direct VLT/NACO observations using IR wavefront sensing(անգլ.) // Astronomy and Astrophysics : journal. — 2004. — Т. 425. — № 2. — С. L29. — — —
- ↑ «The HARPS Home page». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ 11,0 11,1 «ESO Timeline». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին.
- ↑ «ESO - La Silla: Its History». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին.
- ↑ «About ESO». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին.
- ↑ «The Very Large Telescope». ESO. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Welcome to ALMA!». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական հարավային աստղադիտարան» հոդվածին։ |
|