Եվլալիոս
Եվլալիոս | |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա |
---|---|
Ծնունդ | հավանաբար՝ 4-րդ դար Հռոմ, Վատիկան |
Մահ | 423[1] Նեպի, Վիտերբո, Լացիո, Իտալիա |
Եվլալիոս (լատին․՝ Eulalius, հավանաբար՝ 4-րդ դար, Հռոմ, Վատիկան - 423[1], Նեպի, Վիտերբո, Լացիո, Իտալիա)[2], հակապապ (418), Բոնիփակիոս I պապի հակառակորդ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 418 թվականը Եվլալիոսի կյանքի մասին ոչինչ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ նա ծագումով հույն է եղել։ 418 թվականի դեկտեմբերի 27-ին Զոսիմոս պապի մահից հետո հռոմեացի քահանաների մի մասը շրջափակում է Լաթերանի բազիլիկ եկեղեցին և Եվլալիոս սարկավագին ընտրում որպես պապ։ Սակայն հաջորդ օրը քահանաների մյուս մասն էլ ընտրում է Բոնիփակիոս պապին[3]։
Դեկտեմբերի 29-ին Եվլալիոսը ձեռնադրվում է Օստիայի եպիսկոպոսի կողմից Լաթերանի բազիլիկ եկեղեցում։ Այդ լուրը անմիջապես հեթանոս թաղապետ Ավրելիոս Սիմմաքոսը զեկուցում է Հոնորիոս կայսրին Ռավեննայում[3]։ «Liber Pontificalis» տեղեկագրքում ասվում է, որ միևնույն օրը ձեռնադրվել է նաև Բոնիփակիոս պապը, սակայն «Ուղղափառների հանրագիտարան»-ում նշվում է, որ այդ տեղեկությունը ճիշտ չէ, այլ Բոնիփակիոսն այդ օրն միայն ընտրվել է, իսկ ձեռնադրման արարողությունը հետաձգվել է մինչև հաջորդ կիրակի, այսինքն՝ հունվարի 5-ին (419 թվական)։
419 թվականի հունվարի 3-ին Հոնորիոս կայսրը Եվլալիոսին ճանաչում է որպես պապ, իսկ հունվարի 5-ին կայսերական ուղերձ է հրապարակվում Հռոմում, որից հետո Սիմմաքոսը թույլատրում է նրան իր ծառայությունն ավարտել Սուրբ Պետրոսի բազիլիկում։ Քաղաքապետը հրամայում է Բոնիփակիոսին ընդհատել կազմակերպչական ընթացքը, սակայն մերժվում է։ Անկարգությունների մասին լուրը հասնում է Ռավեննա, բայց շուտով Հոնորիոսի մոտ են հասնում Բոնիփակիոսի կողմնակիցները՝ հաստատեով, թե նրա ձեռնադրումը տեղի է ունեցել ինը եպիսկոպոսի կողմից, և այն եղել է կանոնական[4]։ Կայսրը կանչում է Բոնիփակիոսին և Եվլալիոսին Ռավեննա, սակայն չի կարողանում վերջնական որոշում ընդունել։ Արդյունքում Հոնորիոսը վճռում է, որ Սուրբ Աթոռի ճակատագիրը պետք է որոշի առավել ներկայանալի մի խորհուրդ, որը բաղկացած կլինի Գալիայի և Աֆրիկայի եպիսկոպոսներից, որոնք կհավաքվեն Սպոլետոյում հունիսի 13-ին։ Այն պահից ի վեր, ինչ Բոնիփակիոսն ու Եվլալիոսը լքել էին Հռոմը, հոգևոր ծառայությունները, ինչպես նաև Զատկի տոնակատարությունը հանձնարարված էին անցկացնել Աքիլլեյ Սպոլետացի եպիսկոպոսին[3]։
Մարտի 18-ին, մինչև Զատկի տոնը Եվլալիոսը ինքնակամ վերադառնում է Հռոմ, բայց երեք օր անց այստեղ է վերադառնում նաև Աքիլլեյը։ Եվլալիոսի կողմնակիցները գրավում են Վեսպասիանոսի ֆորումը և Լաթերանի բազիլիկը՝ մերժելով այնտեղ թողնել Աքիլլեյին։ Սա նոր անկարգությունների սկիզբ է հանդիսանում Հռոմում։ Չնայած Հոնորիոսի կրկնակի պահանջին՝ Եվլալիոսը մերժում է հեռանալ Հռոմից, և Սիմմաքոսը ստիպված է լինում նրան բռնի ուժով հեռացնել քաղաքից։ Եվլալիոսի առավել արմատական կողմնակիցները ձերբակալվում են[4], և ապրիլի 3-ին Բոնիփակիոսը ճանաչվում է որպես միակ օրինական պապ, իսկ Սպոլետոյում նախատեսված ժողովը հետաձգվում է[3]։
Եվլալիոսը համակերպվում է կայսերական որոշման հետ, իսկ նրա կողմնակիցները երազում էին նրա վերադարձի մասին։ Բոնիփակիոս I պապը, որի առողջությունը գնալով վատթարանում է, վախենում է, որ իր մահվան ժամանակ կրկին կվերականգնվի հերձումը, և այդ մասին նախազգուշացնում է կայսրին[3]։
Այսպիսով 422 թվականին մահանում է Բոնիփակիոսը, և եպիսկոպոսի աթոռը առաջարկվում է Եվլալիոսին, որին նա պատասխանում է մերժումով։ Ըստ «Liber Pontificalis» տեղեկագրքի նրան տրվում է մեկ այլ եպիսկոպոսություն՝ Կամպանիայում։ Եվլալիոսը մահանում է 423 թվականին[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #119222655 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Филип Шафф. История христианской церкви.. — Т. Том III. Никейское и посленикейское христианство. От Константина Великого до Григория Великого. 311-590 г. по Р. Х..
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Eulalius. Oxford Reference Online. Проверено 29 апреля 2016.Архивировано из первоисточника 29 апреля 2016.
- ↑ 4,0 4,1 4,2 Д. В. Зайцев. Евлалий // Православная энциклопедия. — М. : Церковно-научный центр «Православная энциклопедия», 2008. — Т. XVII. — С. 148—149. — 752 с. — 39 000 экз. — ISBN 978-5-89572-030-1.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Д. В. Зайцев. Евлалий // Православная энциклопедия. — М. ։ Церковно-научный центр «Православная энциклопедия», 2008. — Т. XVՉհամարII. — С. 148—149. — 752 с. — 39 000 экз. — ISBN 978-5-89572-030-1.
- Евлалий // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона ։ в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Eulalius. Oxford Reference Online. Проверено 29 апреля 2016.Архивировано из первоисточника 29 апреля 2016.
|
|